ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2012 թվականի N 1098-Ա
Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանին 2012 թվականի նոյեմբերի 26-28-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպական միության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից իրականացվող Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքների ՍԻԳՄԱ-ի ծրագրի երրորդ տարեկան համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 9 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|