«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 1806-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը հաստատելու մասին» N 1460-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման (այսուհետ` ատեստավորման անցկացում) կարգն ու պայմանները: 2. Ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին քրեակատարողական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 3. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական վարչություն) կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի (այսուհետ` քրեակատարողական վարչության պետ) հաստատմանն է ներկայացնում հերթական ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողների ցուցակները (N 1 ձև): (3-րդ կետը փոփ. 20.12.12 N 1597-Ն) 4. Ատեստավորման անցկացման ժամանակը հայտարարվում է քրեակատարողական վարչության պետի հրամանով: Ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողներն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման ժամանակի մասին: Նրանցից դրա մասին վերցվում է ստորագրություն (N 2 ձև): 5. Քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարն ատեստավորման օրվանից առնվազն 2 շաբաթ առաջ քրեակատարողական վարչության կադրային հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում (կադրերի և հատուկ աշխատանքների բաժին) է ներկայացնում քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագիրը (N 3 ձև): Ծառայողական բնութագիրը կազմվում է ազատ ոճով` «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Ծառայողական բնութագիրը պետք է ներառի նաև տեղեկություններ տվյալ քրեակատարողական ծառայողի` իր պաշտոնին համապատասխանության մասին: 6. Քրեակատարողական ծառայողը ծառայողական բնութագրի կապակցությամբ առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր (N 3 ձև): 7. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարն իր պաշտոնին չհամապատասխանելու հիմքով ազատվել է պաշտոնից, ապա նրա ներկայացրած ծառայողական բնութագիրը համարվում է իրավաբանական ուժ չունեցող: Եթե այդ ղեկավարի տված ծառայողական բնութագիրն ընդգրկում է ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի 2/3-ից ավելին, ապա քրեակատարողական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում: III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
8. Ատեստավորումն անցկացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից (այսուհետ` նախարար) ստեղծվող ատեստավորող հանձնաժողովը կամ հանձնաժողովները: 9. Ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողներ և գիտական կամ ուսումնական հաստատությունների մասնագետներ: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 7 անդամից, որոնցից առնվազն 3-ը` քրեակատարողական ծառայությունից: Հանձնաժողովի նախագահին հանձնաժողովի կազմից նշանակում է նախարարը: Եթե նախարարն ընդգրկված է հանձնաժողովի կազմում, ապա նա ի պաշտոնե իրականացնում է հանձնաժողովի նախագահի պարտականությունները: 10. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին ներկա է հանձնաժողովի անդամների 1/3-ից ավելին: Հանձնաժողովի նիստը քվորումի բացակայության դեպքում հետաձգվում է: Հանձնաժողովի նիստը 3 անգամ հետաձգվելու դեպքում հանձնաժողովի նախագահը նախարարին ներկայացնում է միջնորդություն բացակայող անդամներին փոխարինելու վերաբերյալ: 11. Հանձնաժողովի նախագահը նախքան ատեստավորման սկիզբը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` հանձնաժողովի մյուս անդամների և քարտուղարի ներկայությունն ապահովելու համար, բացառությամբ հարգելի բացակայողների, ստուգում է պահանջվող փաստաթղթերի առկայությունը, այդ թվում` նաև ծառայողական բնութագրերը, որոնք ներկայացնելու համար պատասխանատու է կադրերի և հատուկ աշխատանքների բաժնի ղեկավարը: Դրանից հետո հայտարարվում է ատեստավորման սկիզբը: 12. Քրեակատարողական ծառայողն ատեստավորմանը ներկայանում է անձամբ` համազգեստով և վկայականով: 13. Ատեստավորվելու համար ներկայացած քրեակատարողական ծառայողը հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, հայրանունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը: 14. Ատեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողին արգելվում է ատեստավորման բնականոն ընթացքին խոչընդոտող գործողությունների կատարումը: 15. Քրեակատարողական ծառայողներին արգելվում է իրենց հետ ատեստավորման սենյակ տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր բերելը կամ կրելը: 16. Հանձնաժողովի որոշմամբ ատեստավորման ընթացքում կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հրավիրված դիտորդներ: 17. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով` ա) փաստաթղթային և հարցազրույցի, բ) թեստավորման և հարցազրույցի:
IV. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
18. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են քրեակատարողական ծառայության պաշտոնների գլխավոր խմբում 3 տարվանից ավելի պաշտոն զբաղեցնող քրեակատարողական ծառայողները, ինչպես նաև յուրաքանչյուր խմբում այն ծառայողները, ինչպես նաև յուրաքանչյուր խմբում այն ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար օրենքով նախատեսված առավելագույն կոչում և տվյալ պաշտոնում 3 տարվանից ավելի ծառայության ստաժ, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար օրենքով նախատեսված առավելագույն կոչում և տվյալ պաշտոնում 3 տարվանից ավելի ծառայության ստաժ: (18-րդ կետը փոփ., լրաց. 20.12.12 N 1597-Ն) 19. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորումը բաղկացած է փաստաթղթային և հարցազրույցի փուլերից: 20. Փաստաթղթային փուլն անցկացվում է քրեակատարողական ծառայողի մասնագիտական և փաստաթղթային պահանջվող տվյալների համապատասխանությունն ստուգելու նպատակով: 21. Փաստաթղթային փուլի անցկացման ընթացքում վերանայվում են քրեակատարողական ծառայողի մասնագիտական և փաստաթղթային պահանջվող տվյալները, և քննարկվում է ծառայողական բնութագիրը: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի գրավոր առարկությունները, եթե այդպիսիք առկա են: Քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը կարող է փաստաթղթային փուլում հանձնաժողովի հրավերով մասնակցել քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը: 22. Փաստաթղթային փուլում դրական արդյունքների դեպքում քրեակատարողական ծառայողին թույլատրվում է մասնակցել հարցազրույցի փուլին: Բացասական արդյունքների` փաստաթղթերի անհամապատասխանության դեպքում հանձնաժողովն ընդունում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը: 23. Հարցազրույցի փուլը քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգումն է` հարցաշարի հիման վրա կազմված հարցաթերթերի միջոցով: 24. Հարցազրույցի փուլն ընթանում է սույն կարգի 68-72-րդ կետերում նշված կարգով: 25. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է սույն կարգի 73-րդ կետով նախատեսված որոշումներից որևէ մեկը։
V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
26. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են այն քրեակատարողական ծառայողները, ովքեր փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա չեն: 27. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացությունը և գործնական կարողություններն ստուգելու նպատակով: 28. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորումը բաղկացած է թեստավորման և հարցազրույցի փուլերից: 29. Թեստավորման փուլն անցկացվում է համակարգչով, իսկ տեխնիկական պայմանների անհնարինության դեպքում` գրավոր: 30. Թեստավորման փուլին միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 30 քրեակատարողական ծառայող: (30-րդ կետը փոփ. 20.12.12 N 1597-Ն) 31. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակով կազմված ամփոփաթերթերի միջոցով, որոնք կադրերի և հատուկ աշխատանքների բաժինը թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողների թվին համապատասխան կնքված երկուական օրինակով հանձնում է հանձնաժողովի նախագահին: Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն ծածկագիրն ունեցող կտրոնից և հիմնական մասից: Ծածկագրերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի ծածկագրվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքվում է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ կողմում: 32. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը հարցաշարից համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ ընտրում է քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի գործառութային պարտականություններին համապատասխանող հարցեր և կազմում թեստեր` հետևյալ չափաբաժիններով` ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 40 թեստային առաջադրանք. բ) քրեակատարողական ծառայության առաջատար կամ միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 30 թեստային առաջադրանք. գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 20 թեստային առաջադրանք: 33. Թեստային առաջադրանքները ներառում են բնագավառներ` հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ` ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս, բ) քրեադատավարական ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր` 10 տոկոս, գ) համապատասխան պետական մարմնի իրավասությունը և քրեակատարողական ոլորտը կանոնակարգող, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականություններին վերաբերող պահանջները սահմանող իրավական ակտեր` 80 տոկոս: Ատեստավորում անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ թեստավորման հարցաշարերը հաստատվում են քրեակատարողական վարչության պետի կողմից: Քրեակատարողական ծառայողն ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ծանոթացվում է թեստավորման հարցաշարին: (33-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 20.12.12 N 1597-Ն) 34. Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին պարզաբանում է թեստավորման անցկացման հետ կապված կազմակերպչական բնույթի հարցերը: 35. Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին տրամադրում է սույն կարգի 31-րդ կետում նշված ամփոփաթերթ` 2 օրինակից։ Քրեակատարողական ծառայողը, հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ ներկայացնելով իր վկայականը, ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, և այն, հիմնական մասից անջատելով, հանձնում է հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ: 36. Քրեակատարողական ծառայողին արգելվում է ջնջել ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը: Հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է 0 միավոր: 37. Քրեակատարողական ծառայողները թեստավորման ժամանակ կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: 38. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը քրեակատարողական ծառայողներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման փուլի սկիզբը: 39. Համակարգչով անցկացվող թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողները կտրոնները հանձնելուց հետո համակարգչի միջոցով մոնիտորի վրա ստանում են թեստավորման առաջադրանքներ: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: 40. Քրեակատարողական ծառայողը թեստավորման փուլի սկիզբը հայտարարվելուց հետո ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ, իր կարծիքով, ճիշտ պատասխանը: 41. Թեստավորումը համակարգչով անցկացվելու դեպքում քրեակատարողական ծառայողը յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում: 42. Թեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողներին արգելվում է աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե քրեակատարողական ծառայողը ցանկանում է դուրս գալ սենյակից, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Այդ դեպքում քրեակատարողական ծառայողին թեստավորման միջոցով կրկին ատեստավորման թույլատրելը հնարավոր է ատեստավորող հանձնաժողովի որոշմամբ: Եթե քրեակատարողական ծառայողն իր պահվածքով խոչընդոտում է թեստավորման ընթացքին, ապա նրա նկատմամբ ընդունվում է «Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը, ինչպես նաև համապատասխան մարմին ներկայացվում է միջնորդություն` քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին: 43. Քրեակատարողական ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման ժամանակ հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս: 44. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ: 45. Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է դրա համար նախատեսված` կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Քրեակատարողական ծառայողն աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով վկայականը` ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից: 46. Համակարգչային թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո համակարգչային օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի 2 օրինակի հիմնական մասերի վրա տպագրում է առաջադրանքի կատարման արդյունքները և դրանց համակարգչային տոկոսային վերլուծությունը: Քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից: 47. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար քրեակատարողական ծառայողներին հատկացվում է` ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 60 րոպե ժամանակ. բ) քրեակատարողական ծառայության առաջատար կամ միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 50 րոպե ժամանակ. գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 40 րոպե ժամանակ: 48. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ քրեակատարողական ծառայողներին հիշեցնում է առաջադրանքի կատարման համար մնացած ժամանակի մասին: 49. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հայտարարում է դրա մասին, որից հետո քրեակատարողական ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթը ճանաչվում է անվավեր և գնահատվում է 0 միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում: 50. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի առկայությունը և վնասված չլինելը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն: 51. Աշխատանքները համակարգչով ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչային օպերատորին, որը տեսաներածիչի միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթում զետեղված պատասխանների տվյալները: Պատասխանների համակարգչային տոկոսային վերլուծությունից հետո արդյունքը տպագրվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ: 52. Հանձնաժողովը սույն կարգի 29-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների անհնարինության դեպքում գրավոր աշխատանքների ստուգման համար ձեռնարկում է համապատասխան միջոցներ` թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները տպագրելու համար, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ: 53. Հանձնաժողովի անդամները համատեղ` ձևանմուշի միջոցով մեկ առ մեկ ստուգում են քրեակատարողական ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները: 54. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը: 55. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն սխալ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, ոչ մի պատասխան չնշելը, ինչպես նաև ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը: 56. Բոլոր քրեակատարողական ծառայողներն ստուգման աշխատանքների ավարտից հետո հրավիրվում են ատեստավորման սենյակ: 57. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ ջնջում է ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրվելուց հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որն անմիջապես արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը: 58. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի նկատմամբ սույն կարգի 57-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայող ներկայացնում է իր վկայականը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է: 59. Թետավորմանը մասնակցած, սակայն արդյունքների ամփոփմանը չներկայացած քրեակատարողական ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները և դրանց տոկոսները: 60. Հանձնաժողովը միավորները և դրանց տոկոսները հայտարարելուց անմիջապես հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ: 61. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 59-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է: 62. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել քրեակատարողական ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար 0 միավոր ստացած բոլոր քրեակատարողական ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով: 63. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ քրեակատարողական ծառայողի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում է քրեակատարողական ծառայողի պահանջը` ճիշտ հաշվարկելով թեստավորման արդյունքները: 64. Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում և կնքվում են` արխիվացման նպատակով քրեակատարողական վարչությանը հանձնելու համար: 65. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոքների բացակայության դեպքում` բողոքարկման համար սույն կարգի 61-րդ կետում նշված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին, իսկ 80 տոկոսից ավելի ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողն անցնում է հաջորդ` հարցազրույցի փուլ: (65-րդ կետը փոփ. 20.12.12 N 1597-Ն) 66. Հարցազրույցի փուլն անցկացվում է ատեստավորման թերթիկի և ծառայողական բնութագրի հիման վրա: 67. Հանձնաժողովը քննարկում է քրեակատարողական ծառայողի վերաբերյալ ներկայացված բացասական ծառայողական բնութագիրը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի գրավոր առարկությունները, եթե այդպիսիք առկա են: Հանձնաժողովի հրավերով քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը հարցազրույցի փուլում կարող է մասնակցել քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը: (67-րդ կետը լրաց. 20.12.12 N 1597-Ն) 68. Հարցազրույցի հարցաշարն ատեստավորումից առնվազն 2 ամիս առաջ հաստատվում է քրեակատարողական վարչության պետի կողմից: Հարցաշարի կազմմանը մասնակցում են նաև մասնագետներ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, կարող են մասնագետներ հրավիրվել նաև գիտական կամ ուսումնական հաստատություններից: Հանձնաժողովն ատեստավորման նախորդ օրը հաստատված հարցաշարից կազմում է հարցաթերթերը` սույն կարգի 33-րդ կետում նշված բնագավառներից: Կազմված հարցաթերթերը ծրարվում և կնքվում են: Ծրարի բացումից հետո հարցաթերթերը դրվում են ցանկացած հերթականությամբ, որից հետո քրեակատարողական ծառայողին առաջարկվում է վերցնել դրանցից որևէ մեկը: Հարցաթերթում նշված հարցերին պատասխանելուն պատրաստվելու համար քրեակատարողական ծառայողին տրվում է 10 րոպե ժամանակ: (68-րդ կետը փոփ. 20.12.12 N 1597-Ն) 69. Հարցաթերթը կազմված է` ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 6 հարցից. բ) քրեակատարողական ծառայության առաջատար կամ միջին խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 5 հարցից. գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 4 հարցից: (69-րդ կետը փոփ. 20.12.12 N 1597-Ն) 70. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին: Ատեստավորող հանձնաժողովին ներկայացած քրեակատարողական ծառայողը բարձրաձայն հայտնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և զբաղեցրած պաշտոնը: 71. Հարցաթերթում ընդգրկված հարցերի պատասխանները քրեակատարողական ծառայողի կողմից ներկայացվելուց հետո հանձնաժողովի անդամները կարող են տալ հարակից հարցեր: Հարցաթերթի յուրաքանչյուր հարցի առնչությամբ կարող է տրվել մեկ հարակից և մեկ ծառայողի մասնագիտական գործունեությանն առնչվող լրացուցիչ հարց: Յուրաքանչյուր հարցից հետո հանձնաժողովը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել բանավոր փուլի ընթացքում ծավալված անհարկի բանավեճը: (71-րդ կետը լրաց. 20.12.12 N 1597-Ն) 72. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է: Արձանագրության մեջ նշվում են քրեակատարողական ծառայողին տրված հարցերի (հիմնական և հարակից) և դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը (N 4 ձև): 73. Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովն ընդունում է օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը, մասնավորապես` ա) 50 տոկոս կամ պակաս ճիշտ պատասխանող քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը. բ) 51 - 75 տոկոս ճիշտ պատասխանող քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը. գ) 75 տոկոս կամ ավելի ճիշտ պատասխանող քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» որոշումը:
VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
74. Հանձնաժողովն ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար կազմում ատեստավորման թերթ (N 5 ձև): 75. Հանձնաժողովի նախագահը և անդամներն ստորագրում են ատեստավորման թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված հատուկ կարծիքի թերթերի թիվը: 76. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն: Քրեակատարողական ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը: 77. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է նախքան այդ արդյունքները նախարարին ներկայացնելը դրանք բողոքարկել հանձնաժողովին: Հանձնաժողովը քննարկում է բողոքը և ընդունում համապատասխան որոշում: Քրեակատարողական ծառայողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքների հայտարարման օրվանից հետո եռօրյա ժամկետում: 78. Քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքները և ընդունված որոշումները նախարարին են ներկայացվում հաշվետվության ձևով (N 6 ձև): 79. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո քրեակատարողական վարչության պետին է ներկայացնում քրեակատարողական ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը` ատեստավորման արդյունքները քրեակատարողական ծառայողի անձնական գործում պահելու և սահմանված կարգով դրանք արխիվացնելու համար:
VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
80. Քրեակատարողական վարչության պետը նախարարի կողմից հաստատված ատեստավորման արդյունքների հիման վրա ձեռնարկում է համապատասխան միջոցներ` հանձնաժողովի որոշումները կատարելու համար` հետևյալ ժամկետներում` ա) «Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը` մեկ ամսվա ընթացքում. բ) «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը` 7 օրվա ընթացքում:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
81. Օրենքով և սույն կարգով սահմանված դրույթների խախտման դեպքում տվյալ քրեակատարողական ծառայողի ատեստավորումը վերադասության կամ դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ց ՈՒ Ց Ա Կ
ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
NN |
Ատեստավորվողի ազգանունը, անունը, հայրանունը |
Զբաղեցրած պաշտոնը, կոչումը |
Վերջին ատեստավորումն անցկացնելու ժամանակը |
Վերջին ատեստավորման արդյունքում ընդունված որոշումը |
Հերթական ատեստավորում անցկացնելու ժամանակը |
Արտահերթ ատեստավորում անցկացնելու հիմքերը և ժամանակը |
1. |
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
|
Ձև N 2
Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
___ _______________ 200__ թ. | քաղ. ____________ |
Ես`__________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________________________________________ ,
(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն տեղեկացվել եմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի 200__ թ. __________________ ___-ի N _____ հրամանին 200__ թ. _______________ ___-ին իմ ատեստավորումն անցկացնելու մասին:
_________________ |
________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 3
Ծ Ա Ռ Ա Յ Ո Ղ Ա Կ Ա Ն Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր
(ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողի)
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
Անմիջական ղեկավարի եզրահանգումները ________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________:
_________________ |
________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
___ _______________ 200__ թ.
(տպվում է ծառայողական բնութագրի հետևում)
Ես`_________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)
___________________________________________________________,
(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)
ծանոթացել եմ իմ ծառայողական բնութագրին, որի կապակցությամբ ___________
____________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի առարկությունները կամ նշումը դրանց բացակայության մասին)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________:
_________________ |
________________________ |
(ստորագրությունը) |
(ատեստավորվողի անունը, ազգանունը) |
____ ________________200__թ.
Ձև N 4
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
___ _______________ 200__ թ. | քաղ. ____________ |
Մասնակցությամբ հանձնաժողովի նախագահ |
___________________________ |
(անունը, ազգանունը) | |
անդամներ |
___________________________ |
(անունը, ազգանունը) | |
___________________________ | |
___________________________ | |
___________________________ | |
___________________________ | |
___________________________ | |
քարտուղար |
___________________________ |
(անունը, ազգանունը) |
ատեստավորվող __________________________________________________
(քրեակատարողական ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________________________________________,
արձանագրվեց հարցազրույցի ընթացքը, որի արդյունքում
__________________________________________________________-ին
(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)
տրվել է ընդամենը (հիմնական և լրացուցիչ) ___ հարց:
Տրված հարցերը`
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
Տրված հարցերի պատասխանները`
_____________________________________________________________
(տրված պատասխանների համառոտ բովանդակությունը)
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
Ճիշտ` |
_________________________________ |
(քանակը` թվերով և տառերով) | |
Սխալ` |
_________________________________ |
(քանակը` թվերով և տառերով) |
Նախագահ |
_________________ |
________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Հանձնաժողովի անդամներ |
_________________ |
________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_________________ |
________________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
_________________ |
________________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
_________________ |
________________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
_________________ |
________________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
_________________ |
________________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Քարտուղար |
_________________ |
________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Ատեստավորվող` |
_________________ |
________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____ ________________ 200 թ.
Ձև N 5
Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Թ Ե Ր Թ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ
Ատեստավորման ձևը`
q փաստաթղթային և հարցազրույց
q թեստավորում և հարցազրույց
1. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _____________________________________
3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու
տարեթիվը _____________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
4. Փաստաթղթային փուլի արդյունքը _____________________________________
5. Հարցազրույցի փուլի արդյունքները (տոկոսով) _____________________________
6. Թեստավորման փուլի արդյունքը (տոկոսով) _______________________________
7. Հարցազրույցի փուլի արդյունքները (տոկոսով) _____________________________
8. Ատեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`
____________________________________________________________
____________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ |
_________________ |
______________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Հանձնաժողովի անդամներ |
_________________ |
______________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_________________ |
______________________ | |
_________________ |
______________________ | |
_________________ |
______________________ | |
_________________ |
______________________ | |
_________________ |
_________________ | |
_________________ |
______________________ | |
| ||
Ատեստավորման անցկացման ամսաթիվը |
______ |
_________________ 200 թ. |
Ատեստավորման թերթին ծանոթացա` |
_________________ |
_____________________ |
(ստորագրությունը) |
(քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը) |
______ ___________________ 200 թ.
Ձև N 6
«Հաստատում եմ» | |
_________________________ | |
(ստորագրությունը) | |
_________________________ | |
(անունը, ազգանունը) | |
_____ ____________ 200 թ. |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
_____________________________________________________________
(նշել ատեստավորման անցկացման հիմքերը, ժամանակահատվածը, ատեստավորվողների
_____________________________________________________________
թիվը, արդյունքների համառոտ նկարագրությունը)
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
«Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին»
NN ը/կ |
Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը |
1. |
|
2. |
|
3. |
|
... |
|
«Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման»
NN ը/կ |
Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը |
1. |
|
2. |
|
3. |
|
... |
|
«Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին»
NN ը/կ |
Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը |
1. |
|
2. |
|
3. |
|
... |
|
Հանձնաժողովի նախագահ |
_________________ |
________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Հանձնաժողովի քարտուղար |
_________________ |
________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____ __________________ 200 թ.
քաղ. Երևան
(ձևը փոփ. 20.12.12 N 1597-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 20.12.12 N 1597-Ն)