ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1670-Ն
ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին և երրորդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) թիկնապահների և պահնորդների պարտադիր վերապատրաստման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) վերապատրաստման ենթակա թիկնապահների և պահնորդների մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 11 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1670-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են թիկնապահների և պահնորդների պարտադիր վերապատրաստում (այսուհետ` վերապատրաստում) անցնելու հետ կապված հարաբերությունները։
2. Մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործման, աշխատանքի առաջավոր փորձի ուսումնասիրման, ինչպես նաև գործնական հմտությունների, ունակությունների ձեռքբերման և դրանք ամենօրյա պրակտիկ գործունեության ընթացքում կիրառելու նպատակով թիկնապահները և պահնորդներն անցնում են վերապատրաստում:
3. Սույն կարգի համաձայն վերապատրաստումն անցկացվում է տեսական դասընթացների, փորձի փոխանակման, սեմինար պարապմունքների, այդ թվում` մասնագիտական հմտությունների գործնական ցուցադրման ձևերով:
4. Թիկնապահները և պահնորդները վերապատրաստում անցնում են առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ:
5. Վերապատրաստումն իրականացնում են իրավաբանական անձ հանդիսացող և համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները (այսուհետ` վերապատրաստում իրականացնող հաստատություն):
6. Վերապատրաստումն անցկացվում է վերապատրաստում իրականացնող հաստատության և «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված` թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ունեցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջև կնքվող պայմանագրի հիման վրա:
7. Վերապատրաստման ծրագիրը կազմվում է՝ ելնելով օրենքով սահմանված` թիկնապահական և պահնորդական գործունեության խնդիրներից: Վերապատրաստման ծրագիրը հաստատում է վերապատրաստում իրականացնող հաստատության ղեկավարը:
8. Վերապատրաստման խմբերը ձևավորվում են օրենքով նախատեսված` թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Վերապատրաստման դասընթացի ժամանակացույցը հաստատում է վերապատրաստում իրականացնող հաստատության ղեկավարը` համաձայնեցնելով տվյալ կազմակերպության հետ:
9. Վերապատրաստում իրականացնող հաստատությունում վարվում են ուսումնական մատյաններ, որոնցում յուրաքանչյուր օրվա համար կատարվում են նշումներ վերապատրաստվող անձանց ներկա կամ բացակա լինելու վերաբերյալ։
10. Վերապատրաստվող անձի` վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդից անհարգելի բացակայության դեպքում վերապատրաստում անցած լինելը հավաստող վկայական չի տրվում։
11. Վերապատրաստման դասընթացներից վերապատրաստվող անձի հարգելի բացակայության դեպքում նրան հնարավորություն է ընձեռվում մասնակցելու ծրագրի` նույն թեմայով անցկացվող հաջորդ դասընթացներից որևէ մեկին:
12. Վերապատրաստման արդյունքում վերապատրաստում իրականացնող հաստատության կողմից անձին տրվում է վերապատրաստում անցած լինելը հավաստող վկայական, որի պատճենը պահվում է վերապատրաստում անցած անձի գործատու կազմակերպությունում և կցվում նրա անձնական գործին:
13. Վերապատրաստում անցած լինելը հավաստող վկայականի ձևը հաստատում է վերապատրաստում իրականացնող հաստատության ղեկավարը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1670-Ն որոշման |
Հ Ա Յ Տ
Վերապատրաստման ենթակա թիկնապահների ԵՎ պահնորդների մասին
___________________________________________________ գործունեություն իրականացնող
(թիկնապահական, պահնորդական (նշել գործունեության տեսակը)
______________________________________________________________ կազմակերպության
(կազմակերպության անվանումը)
NN |
աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը |
գործունեության |
քանի անգամ է |
վերջին վերապատրաստման վայրը և ամսաթիվը |
1. |
||||
2. |
Կազմակերպության ղեկավար ______________________ (ստորագրությունը) |
_____________________ (անունը, ազգանունը) |
____ ________20 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |