ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2012 թվականի N 1233-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային վիճակագրական ծառայության Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային գործակալության Թալին քաղաքի Սպանդարյան 2/5 հասցեում գտնվող 2-րդ հարկի 74.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորում» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Նոր գյուղ):
2. Սահմանել՝
1) գույքի վաճառքի գինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի օգոստոսի 2-ի դրությամբ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` 2 933 հազ. դրամ.
2) որ գնորդին է օտարվում նաև շենքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից 113.5 քառ. մետր մակերեսով բաժնային մասը կադաստրային արժեքով, որը կազմում է 59928 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գինը, ինչպես նաև հողամասի իր բաժնային մասի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 60 հազ. դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը` վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 2 Երևան |