ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2012 թվականի N 1100-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 10-րդ և 12-րդ կետերին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1061-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Վ. Սահակյան-«Կրթության կազմակերպում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան-«Թարգմանչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող» բառերով.
2) «Ա. Չատինյան-«Կրթության կազմակերպում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Մարտիրոսյան-«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 9 Երևան |
|