ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1760-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրության 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու մարմինները |
Կատարման ժամկետը |
Ֆինանսական |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացում» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Ծրագրի նպատակը Հայաստանում սեյսմիկ դիտարկումների (սեյսմիկ, երկրադինամիկական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական և այլն) ցանցերի արդիականացումը և զարգացումն է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման համար, տվյալների փոխանակման ցանցի զարգացումը, սեյսմաբանական, սեյսմակայուն շինարարության, շրջակա միջավայրի, միջուկային փորձարկումների մոնիթորինգի և սեյսմիկ վտանգի ու սեյսմիկ ռիսկի գնահատման բնագավառում հիմնարար և կիրառական հետազոտությունների համար տվյալների բարձրորակ բազայի ստեղծումը: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2011 թ. ապրիլ |
Ֆինանսավորման մոտավոր ծավալը` 154 մլն դրամ |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի |
Հայաստանում գործող տարածքային սեյսմիկ կայաններն ու երկրաֆիզիկական, երկրաքիմիական դիտակայանների սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես հնացած են, լիովին չեն համապատասխանում արդի տեխնոլոգիական պահանջներին: Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվեն` |
|||||
2. «Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզի կազմում» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության «Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմերի» 1994 թ. տարբերակում (ՀՀՇՆ II-2.02.94) սեյսմիկ վտանգի մակարդակը որոշվում էր Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացման 1:500000 մասշտաբի ոչ լիարժեք` սխեմատիկ քարտեզով, որը կազմված էր դետերմինիստական եղանակով և դրան կից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկով: Նշված նորմերի վերամշակված և արդեն հաստատված նոր տարբերակում (ՀՀՇՆ II-6.02. 2006) արտացոլված է նախկին քարտեզը, որը չի բավարարում նոր նորմերին: Նախատեսվող քարտեզը պետք է համապատասխանի հաստատված «Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմեր» ՀՀՇՆ II-6.02.2006-ի դրույթներին: Ծրագրով ակնկալվում է մշակել ՀՀ տարածքի ընդհանուր սեյսմիկ գոտևորման նոր քարտեզ քաղաքաշինական ՀՀՇՆ II-6.02.2006 նորմերում ներդնելու համար և բարելավված սեյսմիկ վտանգի գնահատում: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ քաղաքա-շինության նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորման մոտավոր ծավալը` 32 մլն դրամ |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետ, 16-րդ կետի |
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևան քաղաքի տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրին հավանություն տալու մասին» Արդյունքում ծրագիրը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում տեղի ունեցած փոփոխություններին, կհստակեցվեն նրա առանձին դրույթները` ըստ կատարողների և կատարման ժամկետի: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի |
4. «Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմա-շրջանացման, դրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմամիկրոշրջա-նացման և սեյսմիկ ռիսկի քարտեզների հաստատման կարգը հաստատելու և սեյսմաշրջանացման աշխատանքներ իրականացնող կազմակերպություն-ներին ներկայացվող մասնագիտական ունակությունների և տեխնիկական հագեցվածության պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Ներկայումս սահմանված չէ սեյսմիկ շրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները հաստատման ներկայացնելու կարգ, և շատ քարտեզներ կիրառվում են առանց լիազոր մարմնի կողմից հաստատման: «Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացման, դրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կներկայացվի ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 19 հոկտեմբերի 2006 թ-ի N 1581-Ն որոշման, որից հետո Հայաստանի Հանրապետու-թյան արտակարգ իրավիճակների նախարարի հաստատմանը կներկայացվի սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման կարգը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի համատեղ հաս-տատմանը կներկայացվի սեյսմիկ շրջանացման աշխատանքների իրականացման կարգը: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի |
Արդյունքում կսահմանվի սեյսմիկ գոտևորման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում են սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների նկատմամբ վերահսկողություն և սեյսմիկ պաշտպանության ոլորտի աշխատանքների բարելավում: Միաժամանակ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը գնումների ներկայացվում են փաթեթով, իսկ դրանում ներառված առանձին աշխատանքների կատարման համար անհրաժեշտ մասնագիտական որակավորման և տեխնիկական պահանջների վերաբերյալ գնումներում հաղթող կազմակերպությունը հաճախ պատվիրում է համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող կամ տեխնիկական միջոցների չտիրապետող ենթակապալառու կազմակերպությունների: |
|||||
Արդյունքում, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների սահմանափակման ու կրճատման քաղաքականությունը, կսահմանվեն քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա ինժեներական հետազննությունների բաղկացուցիչ գործունեության տեսակ հանդիսացող սեյսմաշրջա-նացման աշխատանքների համար սահմանել սեյսմաշրջանացման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող մասնագիտական ունակությունների և տեխնիկական հագեցվածության պահանջներ: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների նկատմամբ վերահսկողություն, սեյսմիկ պաշտպանության ոլորտի աշխատանքների բարելավում, սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքների բարելավում: |
|||||
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրին հավանություն տալու մասին» N 429 որոշման ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխություններն անհրաժեշտություն են առաջացրել նաև փոփոխություններ կատարել նշված որոշման մեջ: Արդյունքում, ծրագիրը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կհստակեցվեն նրա առանձին դրույթներն ու խնդիրները` ըստ կատարողների և կատարման ժամկետների, ծրագիրը կբարեփոխվի և կհամապատասխանեցվի հայեցակարգին: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի |
6. «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում և Հայաստանի Հան-րապետության մարզերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Լուծում է պահանջում հետևյալ հիմնախնդիրը` - քաղաքաշինական փաստաթղթերի ցանկում սեյսմիկ ռիսկի և տարածքների սեյսմիկ վտանգի գործոնների լիարժեք արտացոլումը, - երկրաշարժերի սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսումն ու գնահատումը, - շենքերի և շինությունների կառուցման ու շահագործման հետ կապված սեյսմիկ անվտանգության պահանջների ապահովումը, - սեյսմիկ ազդեցությունից տարածքների և բնակչության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի լուծումը: Արդյունքում կկատարվի հայեցակարգի ռազմավարական նպատակներից երկրաշարժի ռիսկի նվազեցման հիմնահարցերի ներառումը երկրի զարգացման տարբեր ծրագրերում` որպես այդ ծրագրերի անբաժանելի մաս և հեռահար նպատակ: |
ՀՀ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ քաղաքաշի-նության նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի |
Որոշման ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակավայրերի սեյսմիկ ռիսկի գնահատում և դրա արդյունքում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսում, հեռանկարում` սեյսմիկ ռիսկի նվազեցում: |
|||||
7. «Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատում» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջին փուլ է հանդիսանում սեյսմիկ պաշտպանության բնագավառում հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը: Հայաստանում շենքերն ու շինությունները հիմնականում կառուցված են 7-8 բալ հաշվարկային սեյսմա-կայունությամբ: 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծությունը ցույց տվեց, որ գոյություն ունեցող շենքերի գերակշռող մասի սեյսմակայունությունն ավելի ցածր է, քան առկա սեյսմիկ վտանգի մակարդակը, փաստորեն, երկրի ամբողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում: |
ՀՀ |
2011 թ. հոկտեմբեր |
Ֆինանսավորման մոտավոր ծավալը` 31 մլն դրամ |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 14-րդ կետի 5-րդ, 8-րդ ենթակետեր, |
Շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը շենքի վարքի կանխատեսումն է ուժեղ երկրաշարժի դեպքում` սեյսմիկ ռիսկի նվազեցման առաջարկությունների մշակում, հեռանկարում` սեյսմիկ աղետների հնարավոր վնասի իրական նվազեցում: Հայեցակարգի ռազմավարական նպատակներից ու բաղադրիչներից է պետական հատուկ միջնաժամկետ և հեռանկարային ծրագրերի մշակումը մինչև 1989 թ. կառուցված բնակելի, հատկապես բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը սեյսմիկ վտանգի նոր մակարդակին համապատասխանեցնելու ճանապարհով` հաշվի առնելով դրանց բարձր խոցելիությունը սեյսմիկ վտանգի թերագնահատման և ցածր որակի շինարարության պատճառներով: Գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը և սեյսմիկ ռրսկի նվազեցումը պահանջում են գոյություն ունեցող շենքերի և շինությունների մանրակրկիտ հետազննում, որը հանդիսանում է նախնական փուլ սոցիալական և տնտեսական տեսանկյունից ընդունելի սեյսմակայունության մակարդակ ապահովելու համար: |
|||||
Ծրագրի կատարման արդյունքում ակնկալվում է սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների առաջին փուլի համակարգված իրականացում: Ծրագրի հաջող իրականացումը հնարավորություն կտա գնահատելու Հայաստանի Հանրապետության տարածքի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիությունը` ըստ ժամանակացույցի: |
|||||
8. «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում դրույթներ են նախատեսված բնական և տեխնածին հնարավոր աղետներից բնակչության և տարածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների վերաբերյալ, բայց նրանցում անտեսվում են բնական աղետներից Հայաստանի համար ամենակործանարարի` երկրաշարժից բնակչության և շենքերի ու շինությունների պաշտպանությանն ուղղված` սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները: Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման քաղաքականությունը պետք է միտված լինի երկրաշարժի հնարավոր հետևանքների կանխարգելման ու պատրաստվածության գերակայության ապահով-մանը հետևանքների վերացման նկատմամբ, առավել վտանգավոր տարածքներում հավանական սեյսմիկ ռիսկի հաշվառմանը` արտահայտված տնտեսական կորուստների և վնասների գնահատման քանակական և որակական չափանիշներով: Անհրաժեշտ է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում ներառել արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ: Որոշումն ընդունվելու դեպքում ակնկալվում է` |
ՀՀ ՀՀ քաղաքաշի-նության |
2011 թ. նոյեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 14-րդ կետի 8-րդ ենթակետ, 16-րդ կետի 15-րդ ենթակետ, 20-րդ կետի 6-րդ ենթակետ, 40-րդ կետի 3-րդ, 6-րդ ենթակետեր |
9. «Սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի կատարելագործում» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Գոյություն ունեն սեյսմիկ ռիսկի առաջացման առանձին գործոններով պայմանավորված` սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման եղանակներ: Առկա է գումարային սեյսմիկ ռիսկի գնահատման նոր եղանակի մշակման և համակարգչային ծրագրավորման անհրաժեշտությունը` սեյսմիկ ռիսկի բազմագործոնային գնահատման համար: Սեյսմիկ ռիսկի առաջացման հնարավոր բոլոր գործոնների հաշվառմամբ սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման նոր եղանակների մշակման և համակարգչային ծրագրավորման արդյունքում ակնկալվում է սեյսմիկ ռիսկի առավել ճշգրիտ գնահատում և քարտեզագրում, սեյսմիկ ռիսկի գնահատման եղանակների կատարելագործում: |
ՀՀ |
2011 թ. նոյեմբեր |
Ֆինանսավորման մոտավոր ծավալը` 2 մլն դրամ |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 20-րդ կետի 9-րդ ենթակետ |
10. «Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների և վարքականոնների ուսուցում» պիլոտային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Ծրագրի նպատակն է բնակչության հետ տարվող աշխատանքների բարեփոխումները նոր մոտեցումներով` ուսուցողական նյութերի, պաստառների, ծալաթերթիկների մշակում, տպագրում, առաջատար երկրների փորձի կիրառում և տեղայնացում, միջազգային նորմերին համապատասխան ուսուցման ժամանակակից բազայի ստեղծում: Սեյսմիկ անվտանգության համակարգի հիմնական խնդիրներից են` պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը և բնակչության ուսուցումը: Ծրագրով ակնկալվում է` Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել բնակչության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը: Երևան քաղաքի տարբեր տարիքի իրազեկված և ուսուցանված բնակչությունը հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ կլինի դիմակայելու ուժեղ երկրաշարժերին: Ծրագիրը նախադեպ կլինի Հայաստանի Հանրապետության մարզերում, ավելի քիչ ծախսերով, նմանատիպ ծրագրերի իրականացման համար: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
2011 թ. դեկտեմբեր |
Ֆինանսավորման մոտավոր ծավալը` 37 մլն դրամ |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 13-րդ կետ, 16-րդ կետի 4-րդ, 5-րդ ենթակետեր, 18-րդ կետի 1-ին, 5-րդ ենթակետեր, 19-րդ կետ, 20-րդ կետի 5-րդ ենթակետ, 40-րդ կետի 2-րդ, 3-րդ, 12-րդ ենթակետեր |
11. «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ներառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Հայեցակարգի ռազմավարական նպատակներից ու բաղադրիչներից է երկրաշարժի ռիսկի նվազեցման հիմնահարցերի ներառումը երկրի զարգացման տարբեր ծրագրերում` որպես այդ ծրագրերի անբաժանելի մաս և հեռահար նպատակ: Սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարությունը ներառում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում նախապատրաստվածության և կանխարգելման գերակայության ապահովումը երկրաշարժերի հետևանքների վերացման նկատմամբ: Նախագծի գլխավոր նպատակը «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ներառումն է ծրագրային փաստաթղթերում: Այս միջոցառումն արդիական է` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշման հավելվածի 785-րդ կետը, որում նշվում է, որ «կարևորվում է քաղաքաշինական նորմերի պահպանման վերահսկողության ուժեղացումը և շենքերի ու կառուցվածքների սեյսմակայունությանը և հուսալիության ապահովմանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացումը»: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գնահատված սեյսմիկ ռիսկ, հեռանկարում` սեյսմիկ խոցելիության նվազեցում: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2012 թ. հունվար |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետ, 14-րդ կետի 8-րդ ենթակետ, 16-րդ կետի 15-րդ ենթակետ, 20-րդ կետի 6-րդ ենթակետ, 40-րդ կետի 3-րդ, 6-րդ ենթակետեր |
12. «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Նախատեսվող օրենքի նախագիծը նպատակ ունի հստակեցնելու «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք հասկացություններ և դրույթներ: Առաջարկվում է օրենքից հանել այլ օրենքներով կարգավորվող դրույթներ և ավելացնել սեյսմիկ անվտանգությանն առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցնել և տարանջատել լիազորությունները: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բարեփոխում: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2012 թ. փետրվար |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 3-րդ, 5-րդ ենթակետեր |
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 08.09.11 N 1282-Ն) | |||||
14. «Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման ծրագրերի կատարելագործում» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Գոյություն ունեն ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման տեխնոլոգիաներ, բայց ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է առաջանում ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նոր եղանակի մշակման և համակարգչային ծրագրավորման անհրաժեշտությունը սեյսմիկ վտանգի բազմագործոնային գնահատման համար: Ծրագրի իրականացման դեպքում ակնկալվում է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման համար նոր պարամետրերի կիրառմամբ կատարելագործված եղանակների կիրառում և, արդյունքում, սեյսմիկ ռիսկի նվազեցում, ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման եղանակների կատարելագործում: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2012 թ. ապրիլ |
Ֆինանսավորման մոտավոր ծավալը` 1.5 մլն դրամ |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 11-րդ ենթակետ, 14-րդ կետի 1-ին ենթակետ |
15. «Սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջնաժամկետ ծրագրերի մշակման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Նկատի ունենալով, որ 1988 թվականից հետո հանրապետությունում սեյսմիկ պայմանները վերանայվել են, և վտանգի մակարդակը բարձրացվել է առնվազն մեկ բալով, իսկ մինչ այդ Հայաստանում շենքերն ու շինությունները հիմնականում կառուցված են 7-8 բալ հաշվարկային սեյսմակայունությամբ, հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների կարևորությունը պետության կայուն զարգացման գործում, սեյսմիկ ռիսկի նվազեցման արդիականությունը` առանձնահատուկ ուշադրության են արժանի սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքները` շենքերի ու շինությունների ուժեղացման միջոցառումների, անհրաժեշտության դեպքում, նաև վերակառուցման ծրագրերը ներկայացնելու համար: Այսպիսի զանգվածային գնահատումներ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չեն եղել: Որոշման ընդունմամբ կկարգավորվի սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կազմումը և, ըստ առաջնահերթությունների ու ֆինանսական միջոցների հայթայթման շահագրգիռ մեխանիզմների ներդրմամբ, ծրագրավորված կիրականացվեն սեյսմիկ խոցելիության նվազեցման, բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը սեյսմիկ վտանգի մակարդակին համապատասխան ուժեղացման ծրագրերը ներկայացնելը: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2012 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 16-րդ կետի 2-րդ, 14-րդ, 15-րդ ենթակետեր, 40-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետեր |
16. «Մինչև 1989 թվականին կառուցված բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը սեյսմիկ վտանգի մակարդակին համապատասխան ուժեղացման միջնաժամկետ ծրագրերի մշակման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման քաղաքականությունը պետք է միտված լինի սեյսմիկ ռիսկի նվազեցմանը` շենքերի և կառույցների սեյսմակայունության ապահովմանը, երկրաշարժի հնարավոր հետևանքների կանխարգելման ու պատրաստվածության գերակայության ապահովմանը հետևանքների վերացման նկատմամբ: Սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարությունը ներառում է ուրբանիզացված տարածքների խոցելիության նվազեցումը` ներառելով ներկայումս կառուցվող և գոյություն ունեցող շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացումը, մայրաքաղաքի բազմաբնակարան (հատկապես 5 և ավելի հարկայնությամբ) ավելի քան 3500 բնակելի շենքերի մանրամասն հետազոտումն ու սեյսմիկ խոցելիության գնահատումը, սեյսմիկ խոցելիության նվազեցման միջնաժամկետ ծրագրերի մշակումը: Անհրաժեշտ է բժշկական հիմնարկների տեղաբաշխման պլանավորում` կախված սեյսմիկ ռիսկի գոտիների տեղակայումից: Որոշման ընդունմամբ կիրականացվեն սեյսմիկ խոցելիության նվազեցման, բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը սեյսմիկ վտանգի մակարդակին համապատասխան ուժեղացման ծրագրեր: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է ՀՀ բնակավայրերի սեյսմիկ ռիսկի ծրագրավորված նվազեցում, սեյսմիկ ռիսկի նվազեցման պլանավորում: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ առողջապա-հության նախարարություն |
2012 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 3-րդ կետ, 14-րդ կետի 5-րդ ենթակետ, 16-րդ կետի 2-րդ, 13-րդ, 15-րդ ենթակետեր, 40-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետեր |
17. «Երևան քաղաքի երկրաշարժի վաղ ազդարարման համակարգի ստեղծում» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Երևանի վաղ ազդարարման համակարգի (այսուհետ` ԵՎԱՀ) գլխավոր նպատակն է ավերիչ երկրաշարժի մասին նախազգուշացնող ազդանշանների հաղորդման ապահովումը բնակչությանը և քաղաքապետարանի (տեղական ինքնակառավարման մարմինների) արտակարգ իրավիճակների կառավարման և ռիսկի նվազեցման բաժինների պաշտոնյաներին` ավտոմատ անջատելով տարածաշրջանի կենսաապահովման գծերը, ինչպիսիք են` ջերմային էլեկտրակայանները, հիդրոէլեկտրակայանները, գազամատակարարման կայանները և այլն: Երևան քաղաքը գտնվում է բարձր սեյսմիկ վտանգի գոտում և սեյսմիկ ռիսկի նվազեցման խնդիրը Հայաստանի մայրաքաղաքի համար հատուկ կարևորություն է ներկայացնում: Հաշվի առնելով հատուկ և կարևոր օբյեկտների առկայությունը և բնակչության բարձր խտությունը` երկրաշարժի վտանգը լուրջ սպառնալիք է: Վաղ ազդարարման համակարգի ստեղծումը կնվազեցնի մարդկային և նյութական կորուստները: Երևան քաղաքի երկրաշարժի վաղ ազդարարման համակարգի ստեղծումը կապահովի ավերիչ երկրաշարժի մասին նախազգուշացումը: Ստեղծվող ԵՎԱՀ-ը հիմնված է էլեկտրամագնիսական ալիքների (~300000 կմ/վ) և սեյսմիկ ալիքների (~4 կմ/վ) տարածման արագությունների տարբերության հիման վրա: ԵՎԱՀ-ը կներառի 14 դաշտային սեյսմիկ կայաններ, որոնք կտեղադրվեն քաղաքից 30 կմ շառավղի վրա և կհաղորդեն նախազգուշացնող ազդանշան: Ծրագրով ակնկալվում է Երևան քաղաքի վաղ ավտոմատ ազդարարման հնարավորություն` սեյսմիկ ռիսկի նվազեցում: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2012 թ. հուլիս |
Ֆինանսավոր-ման մոտավոր ծավալը սարքավորումներ ձեռք բերելու համար` 300 մլն դրամ |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 16-րդ կետի 15-րդ ենթակետ, 20-րդ կետի 2-րդ ենթակետ, 40-րդ կետի 3-րդ ենթակետ |
18. «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Հայեցակարգի ռազմավարական նպատակներից ու բաղադրիչներից են սեյսմիկ անվտանգության համակարգում ընդգրկված պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների փոխհամագործակցության հետագա զարգացումը, սեյսմիկ անվտանգության համակարգի կառավարման կազմակերպումը: Պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության տեղեկատվության ապահովման նպատակով անհրաժեշտ է խթանել համագործակցությունն ու գիտելիքների փոխանակումը գիտական հիմնարկների միջև` սեյսմիկ ռիսկի նվազեցման և բնակչության պաշտպանության կազմակերպման հարցերով: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում են սեյսմիկ պաշտպանության ոլորտում շահագրգիռ մարմինների համակարգված աշխատանքներ, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն առնչվող հարցերում պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների և գիտական և այլ կազմակերպությունների միջև համագործակցության զարգացումը: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
սույն հավելվածի 12-րդ կետում նշված օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետ, 14-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետեր |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |