Գլխավոր տեղեկություն
Համար
N 803-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2012 թվականի N 803-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին՝ մինչև 2012 թվականի հոկտեմբերի 15-ը մշակել և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին ներկայացնել առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 21

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

օգոստոսի 21-ի N 803-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
 

Ա. Բադալյան

 -ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Փարսադանյան

 -ՀՀ առողջապահության նախարարության բարձրտեխնոլոգիաների գծով խորհրդական

Ս. Բարսեղյան

 -ՀՀ ֆինանսների նախարարի օգնական

Վ. Վարդանյան

 -ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ)

Ս. Առաքելյան

 -ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչության  պետ (համաձայնությամբ)

Ա. Ղուլյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան