ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2012 թվականի N 884-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին և 17.2-րդ կետերով.
«17.1. Պետական վիճակագրության մեջ որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված են հաշվառվում այն անձինք, ովքեր մահացել են պատահարը տեղի ունենալու օրվանից 30 օրվա ընթացքում:
17.2. Այն դեպքում, երբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հաշվետու տարվա դեկտեմբերի 15-ից հետո, իսկ մահն արձանագրվել է հաջորդ տարվա հունվարի 15-ից (ճանապարհատրանսպորտային պատահարի տարեկան տվյալների ամփոփման` սույն կարգի 18-րդ կետով սահմանված վերջնաժամկետից) հետո, անգամ 30-օրյա ժամկետի պահպանման դեպքում մահացած անձինք որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված չեն հաշվառվում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2012 թ. հուլիսի 19 Երևան
վարչապետ Տ. Սարգսյան