Գլխավոր տեղեկություն
Համար
N 359-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2012 թվականի N 359-Ա

 

Իսրայելի Պետության գյուղատնտեսության ԵՎ գյուղական զարգացման նախարարի գլխավորած պատվիրակության` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Իսրայելի Պետության գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարի գլխավորած պատվիրակության (7 մարդ)` 2012 թվականի ապրիլի 15-17-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 911000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 23

Երևան