«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114064
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ
5 դեկտեմբերի 2013 թ. N 7-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ա. Գևորգյան |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Յու. Վարդանյան |
Հավելված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 11-Ն և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 7-Ն համատեղ հրամանի |
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության մարզական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծում է հանգստի գոտիներ:
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը՝
1) «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
2) «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
3) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի N ՆԿ-113-Ն կարգադրություն
(հավելվածը խմբ. 08.07.15 N 687-Ն) |