Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.08.2015-22.12.2021)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.12/12(1025) Հոդ.61
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
19.12.2013
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.12.2021
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114064
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 դեկտեմբերի 2013 թ. N 11-Ն
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
5 դեկտեմբերի 2013 թ. N 7-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման
նախարար
Ա. Գևորգյան |
ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարար
Յու. Վարդանյան |
|
Հավելված
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2013 թվականի դեկտեմբերի 19-ի
N 11-Ն
և ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարի
2013 թվականի դեկտեմբերի 5-ի
N 7-Ն
համատեղ հրամանի |
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության մարզական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծում է հանգստի գոտիներ:
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը՝
1) «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
2) «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
3) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի N ՆԿ-113-Ն կարգադրություն
|
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություն-ներ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբեր-ված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. Համայնքների բնակչության շրջանում անցկացված ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների անցկացման վերաբերյալ փաստերի առկայություն: |
|
|
|
|
|
|
2. Համայնքի ղեկավարի՝ իր համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, այդ թվում՝ մանկապատանեկան սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման առկայություն, պատշաճ վիճակով սպորտային հրապարակների ու մարզական այլ կառույցների և հանգստի գոտիների, մանուկների ու պատանիների բնակության վայրում, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմանների ապահովում: |
|
|
|
|
|
|
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» և «Լավագույն մարզական բակ» մրցանակների համար անցկացվող համանուն ստուգատեսներին ներկայացնելու նպատակով համայնքներում նոր մարզական կառույցների և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն: |
|
|
|
|
|
|
4. Աջակցություն Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը (ընտանիքների մարզման համար մարզաբազաների տրամադրում, մրցույթի նախնական և եզրափակիչ փուլերին ընտանիքների փաստացի մասնակցությանն աջակցում)։ |
|
|
|
|
|
|
5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմինների ու հասարակական կազմակերպությունների աջակցությամբ ֆիզկուլտուրային-առողջարարական ու մարզական աշխատանքներ անցկացնելու և առողջ կենսակերպի քարոզչության վերաբերյալ փաստերի առկայություն: |
|
|
|
|
|
|
(հավելվածը խմբ. 08.07.15 N 687-Ն) |