Գլխավոր տեղեկություն
Համար
N 416-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.456
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2012 թվականի N 416-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 6,000.0 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարայի գյուղական համայնքի տարածքի համար` 1,930.0 հազ. դրամ՝ Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքի համար` 1,860.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի գյուղական համայնքի տարածքի համար` 400.0 հազ. դրամ, Լուսառատի գյուղական համայնքի տարածքի համար` 730.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համար` 1,080.0 հազ. դրամ:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը նախագծանախահաշվային փաստաթղթերի գնումներն իրականացնում է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 13

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 29-ի N 416-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

     

 այդ թվում՝

     

04

   

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(6,000.0)

(6,000.0)

(6,000.0)

     

 այդ թվում՝

     
 

02

 

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն

(6,000.0)

(6,000.0)

(6,000.0)

     

 այդ թվում՝

     
   

01

Գյուղատնտեսություն

(6,000.0)

(6,000.0)

(6,000.0)

 

 այդ թվում՝

     
 

12. Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին

(6,000.0)

(6,000.0)

(6,000.0)

 

 այդ թվում՝

     
 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

(6,000.0)

(6,000.0)

(6,000.0)

 

 որից`       

     
 

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

(6,000.0)

(6,000.0)

(6,000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

6,000.0

6,000.0

6,000.0

     

 այդ թվում՝

     
 

01

 

 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

6,000.0

6,000.0

6,000.0

     

 այդ թվում՝

     
   

01

 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

6,000.0

6,000.0

6,000.0

     

 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

6,000.0

6,000.0

6,000.0

     

 ՀՀ կառավարություն

6,000.0

6,000.0

6,000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 29-ի N 416-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծախսային ծրագրի համարը և անվանումը

Ծախսային ծրագիրը
կատարող ՀՀ պետական
կառավարման մարմնի
անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի նվազեցումները նշված են փակագծերում)

Դրամաշնորհ ստացող
տնտեսավարող սուբյեկտի
անվանումը

բաժինը

խումբը

դասը

տնտեսավարող
սուբյեկտներին
տրամադրվող
դրամաշնորհի
գումարը
(հազ. դրամ )

       

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

(6000.0)

 

04

02

01

12. Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին

 

(6000.0)

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 29-ի N 416-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող փոփոխությունը

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն

 

Նկարագրությունը

Սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին բարձր վերարտադրության սերմացուի տրամադրում

1022

ԾՏ01

Շահառուների քանակը

Պետական աջակցության տրամադրման ենթակա տարածքը (հա)

0

0

0

0.0

0.0

0.0

Գումարը (հազ. դրամ)

x

x

x

(6000.0)

(6000.0)

(6000.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

1 անգամ

     

 Շահառուների ընտրության չափանիշները
Յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով ընտրված մարզերի հողատերեր

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1022 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում

 

Աղյուսակ N 2

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող լրացումը

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային
դասիչը

Անվանումը

Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

 

Նկարագրությունը

ՀՀ Արմավիրի, Արարատի և Սյունիքի մարզերում Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և աշխատանքների իրականացում

1022

ԱՁ02

Քանակական

Մշակված չէ

           

Որակական

Մշակված չէ

           

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

6000.0

6000.0

6000.0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ )

x

x

x

     

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ )

x

x

x

     

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1022 Հողերի բարելավման միջոցառումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում կորուստների նվազեցում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 29-ի N 416-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Գնման առարկայի

Գումարը
(հազ. դրամ)

անվանումը

չափի միավորը

քանակը

գնման ձևը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

6 000.0

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծում, նախագծերի փորձաքննություն

դրամ

1

ԲԸԱՀ

6 000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան