Գլխավոր տեղեկություն
Համար
N 1240-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.23/70(873).1 Հոդ.1697.14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2011 թվականի N 1240-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ժամանակահատվածում`

2) Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում, Հայաստանի Հանրապետության դատախազությունում, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված
մշտապես գործող մարմիններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մեթոդական աջակցությամբ 2012 թվականին շարունակվելու է ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ապահովել 2012 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`

1) ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով.

2) ապահովել 2012 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 21
Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
դեկտեմբերի 21-ի N 1240-Ն
որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 - 2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN
ը/կ

Կատարողները

Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները

Փաստաթղթերն ստացող պետական մարմինները

Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները

1

2

3

4

5

Մաս I. ՀՀ 2013 - 2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

1.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) և ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում (ուղարկում)

ՀՀ գործադիր,
ՀՀ օրենսդիր,
ՀՀ դատական մարմիններ,
ՀՀ դատախազություն,
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ

մինչև
2011 թվականի դեկտեմբերի 30-ը

2.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ-ի և ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմման մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում

ՀՀ գործադիր,
ՀՀ օրենսդիր,
ՀՀ դատական մարմիններ,
ՀՀ դատախազություն,
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ

մինչև
2011 թվականի դեկտեմբերի 30-ը

3.

Տվյալ ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններ (սույն ժամանակացույցի I մասում այսուհետ` գլխադասային մարմիններ)

ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման (այդ թվում` նաև ՀՀ տարածքային կառավարման) մարմինների հետ`

1) քննարկումների ժամանակացույցի և գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից իրականացվելիք ծրագրերի գծով ՀՀ 2013-2015թթ. պետական բյուջեների միջոցների հաշվին կատարվելիք ծախսերի ֆինանսավորման նախնական չափաքանակների՝ այդ մարմինների հետ քննարկման կարգի սահմանում և դրա մասին այդ մարմիններին տեղեկացում,

2) քննարկումների անցկացում

տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող
ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև
2012 թվականի հունվարի 17-ը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

մինչև

2012 թվականի

հունվարի 25-ը

4.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող
ՀՀ պետական կառավարման մարմիններ

ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ գլխադասային մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին մասնակցություն

 

մինչև
2012 թվականի հունվարի 25-ը
(ըստ գլխադասային մարմինների սահմանած ժամանակացույցի)

5.

ՀՀ ֆինանսների նախարարություն

անհրաժեշտության դեպքում ՄԺԾԾ-ի և ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման համար ՀՀ հանրապետական գործադիր մարմիններից պահանջվող լրացուցիչ տեղեկատվության ցանկի կազմում և տրամադրում

ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների

մինչև
2012 թվականի հունվարի 18-ը

6.

ՀՀ պետական կառավարման մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ

ՄԺԾԾ-ի և ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումների ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի փետրվարի 16-ը

7.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

ՄԺԾԾ-ի և ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումների կազմում և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի փետրվարի 16-ը

8.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2012-2014թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` շահույթի բաշխման) կանխատեսումների մշակում և մանրամասն հիմնավորումներով ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի փետրվարի 16-ը

9.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև
2012 թվականի փետրվարի 22-ը

10.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների քննարկում և ներկայացում

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև
2012 թվականի փետրվարի 25-ը

11.

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների քննարկում ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդում

 

մինչև
2012 թվականի մարտի 1-ը

12.

Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող
ՀՀ պետական կառավարման մարմիններ

տվյալ ոլորտում ՄԺԾԾ-ի հայտերի (քաղաքականության և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2013-2015թթ. պետական բյուջեների ծախսերի նկարագրությունը) մշակում և ներկայացում (յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով)

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև
2012 թվականի մարտի 1-ը

13.

Գլխադասային մարմիններ

իրենց ոլորտի 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերի (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2013-2015թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները, ինչպես ամփոփ, այնպես էլ նաև ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող մարմինների գծով) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի մարտի 6-ը

14.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2013-2015թթ. ծրագրի նախագծի մշակում, գնահատում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի մարտի 10-ը

15.

ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների

ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված ցանկի` ՄԺԾԾ-ի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հարցումներում տրված ցանկում նշված պարբերականության

16.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2013-2015թթ. ծրագրի նախագծի քննարկում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ (ըստ անհրաժեշտության)

 

մինչև
2012 թվականի մարտի 17-ը

17.

ՀՀ ֆինանսների նախարարություն

յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2013-2015թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև
2012 թվականի մարտի 30-ը

18.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2013-2015թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ հանդիպումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև
2012 թվականի ապրիլի 5-ը

19.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2013-2015թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև
2012 թվականի ապրիլի 5-ը

20.

 

համապատասխան ոլորտներում պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2013-2015թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ համապատասխան պետական կառավարման մարմինների հետ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև
2012 թվականի ապրիլի 14-ը

21.

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի` համապատասխան ոլորտների ծախսերի ֆինանսավորման 2013-2015թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև
2012 թվականի ապրիլի 18-ը

22.

ՀՀ կառավարության
աշխատակազմ

2013-2015թթ. չափաքանակների վերաբերյալ ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումների մասին տեղեկացում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև
2012 թվականի ապրիլի 20-ը

23.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող
ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտային 2013-2015թթ. ՄԺԾԾ-ի նախագծերի մշակում և ներկայացում

տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ

մինչև
2012 թվականի ապրիլի 24-ը

24.

Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող
ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտի 2013-2015թթ. ՄԺԾԾ-ի նախագծերի (ծախսային ռազմավարության) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի ապրիլի 28-ը

25.

Տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ

ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտի ՄԺԾԾ-ի նախագծերի (ծախսային ռազմավարության)` ներառյալ համապատասխան ոլորտներում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների ծախսերի 2013-2015թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների մասին առաջարկությունների մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի մայիսի 4-ը

26.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ-ի նախագծի վերջնական տարբերակի կազմում և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև
2012 թվականի հուլիսի 7-ը

27.

ՀՀ կառավարություն

ՄԺԾԾ-ի նախագծի քննարկում և հաստատում

 

մինչև
2012 թվականի հուլիսի 10-ը

28.

ՀՀ կառավարության
աշխատակազմ

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ-ի ներկայացում Ազգային ժողով

ՀՀ Ազգային ժողով

մինչև
2012 թվականի հուլիսի 20-ը

Մաս II. ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

29.

ՀՀ բնապահպանության
նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկի ներկայացում (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները)

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

մինչև
2012 թվականի հունվարի 18-ը

30.

ՀՀ ֆինանսների նախարարություն

համայնքների՝ 2013 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման և ներկայացման պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ

մինչև
2012 թվականի փետրվարի 4-ը

31.

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտե

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2009-2011թթ. արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված, այդ օրենքով նախատեսված բնապահպանական վճարների գումարների մասին տեղեկատվության ներկայացում` ըստ ընկերությունների և նշված վճարների առանձին տեսակների

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

մինչև
2012 թվականի փետրվարի 4-ը

32.

ՀՀ բնապահպանության
նախարարություն
ՀՀ առողջապահության
նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում

նշված նախարարություններ բնապահպանական ծրագրեր ներկայացրած
ՀՀ համապատասխան համայնքներ

ՀՀ կառավարության
2002 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1544-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում

33.

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտե

2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողի հարկ վճարողների հաշվառման գործառույթներ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինների ցանկի տրամադրում

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

մինչև
2012 թվականի փետրվարի 16-ը

34.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

տեղական ինքնակառավարման մարմիններից ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով` ըստ առանձին համայնքների 2011 թվականի ելակետային տվյալների ՀՀ մարզպետարաններում ստացման, ինչպես նաև այդ տվյալները ՀՀ մարզպետարանների կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու համար ժամկետների սահմանում

ՀՀ մարզպետարաններ

մինչև
2012 թվականի
մարտի 3-ը

35.

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի գործողության շրջանակներում ընդգրկված համայնքների ղեկավարներ`
ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված բնապահպանական ծրագրերի գծով ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու հայտերի ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի մարտի 24-ը

36.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք՝ 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ ըստ առանձին համայնքների մշտական բնակչության թվի գծով ելակետային տվյալների տրամադրում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև
2012 թվականի
հուլիսի 3-ը

37.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքներից 2013 թվականի ծրագրային հայտերի ստացում, քննարկում, ամփոփում և ներկայացում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան
մարմիններ

մինչև
2012 թվականի հուլիսի 7-ը (ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության սահմանած ժամանակացույցի)

38.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ հանրապետական
գործադիր համապատասխան
մարմիններ

ՄԺԾԾ-ով նախատեսված ոլորտային ծրագրերի գծով սահմանված կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքների 2013 թվականի ծրագրային հայտերի քննարկում

 

մինչև
2012 թվականի հուլիսի 21-ը (ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության սահմանած ժամանակացույցի)

39.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)` համաձայնեցված
ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ

ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմինների հետ համագործակցում` վերջիններիս համակարգին վերաբերող` մարզպետների`
1) կողմից իրականացվող ծրագրերի գծով և,

2) ենթակայության ներքո գտնվող հիմնարկների 2013 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում

ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան
մարմիններ

X

40.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև
2012 թվականի հուլիսի 21-ը

41.

ՀՀ գործադիր,
ՀՀ օրենսդիր,
ՀՀ դատական մարմիններ,
ՀՀ դատախազություն,
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

մեթոդական ցուցումների համաձայն իրենց և համակարգի 2013 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով, ինչպես նաև տարածքային կտրվածքով) կազմում՝ հաշվի առնելով նաև 38-րդ կետով նախատեսված քննարկումների արդյունքները, և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի օգոստոսի 4-ը

42.

ՀՀ գործադիր,
ՀՀ օրենսդիր,
ՀՀ դատական մարմիններ,
ՀՀ դատախազություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների հայտերի կազմում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի օգոստոսի 4-ը

43.

ՀՀ գործադիր,
ՀՀ օրենսդիր,
ՀՀ դատական մարմիններ,
ՀՀ դատախազություն,
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ

օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2013 թվականին օգտագործման մասին կանխատեսումների կազմում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի օգոստոսի 4-ը

44.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՄԺԾԾ-ով նախատեսված ոլորտային ծրագրերի գծով սահմանված կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում մարզի համայնքներից մարզպետարանների միջոցով ստացված` ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2013 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի քննարկում, ամփոփում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի օգոստոսի 11-ը

45.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2013 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառնական ծախսերի նախահաշիվների նախագծերի` հիմնավորումների հետ միասին ներկայացում (նաև 2013 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2012 թվականի հաստատված, սպասողական և 2011 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ` ըստ ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատվելիք ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրավորվող ցուցանիշների փոփոխման բացատրությունը)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի օգոստոսի 11-ը

46.

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտե

հարկային եկամուտների և պետական տուրքի (ըստ առանձին հարկատեսակների) գծով 2013 թվականի բյուջետային եկամուտների գնահատականների տրամադրում (առանձին նշելով հարկային վարչարարության և օրենսդրական փոփոխության հաշվին ակնկալվող լրացուցիչ բյուջետային եկամուտների գումարները)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի օգոստոսի 11-ը

47.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը

ՀՀ մարզպետարանների
միջոցով` տեղական ինքնակառավարման մարմիններ

նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում

48.

ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ
ՀՀ կենտրոնական
բանկ

ՀՀ կառավարության 2013 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2013 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերի (մինչև 3 էջի սահմաններում) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2012 թվականի օգոստոսի 24-ը

49.

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների
կոմիտե
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ
ՀՀ համայնքների ղեկավարներ (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով)

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման գործընթացի իրականացման ապահովում

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում (օրենքով նախատեսված դեպքում)

50.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)
ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի մշակում (ըստ անհրաժեշտության) և ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարություն

մինչև
2012 թվականի սեպտեմբերի 11-ը

51.

x

ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2013 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, դրանց գծով առաջարկվող ֆինանսավորման չափերի, մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում ՀՀ վարչապետի մոտ

x

մինչև
2012 թվականի սեպտեմբերի 15-ը

52.

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ վարչապետի մոտ` սույն ժամանակացույցի 51-րդ կետում նշված քննարկումների արդյունքները հաշվի առնելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2013 թվականի տարեկան ծրագրի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը

ՀՀ կառավարություն

մինչև
2012 թվականի սեպտեմբերի 21-ը

53.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի` ՀՀ վարչապետի մոտ` սույն ժամանակացույցի 51-րդ կետում նշված քննարկումների արդյունքներով նախագծերի մշակում և սահմանված կարգով ներկայացում ՀՀ կառավարություն` հավանություն ստանալու համար, այդ թվում`
1) ՀՀ կրթության և գիտության նախարարություն`
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն 2013 թվականին իրականացվելիք գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի նախագծերը.
2) ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարություն`
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2013 թվականի ծրագրի նախագիծը.
3) ՀՀ առողջապահության նախարարություն`
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն Առողջապահության պետական նպատակային 2013 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
4) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն`
ա. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն Երեխայի իրավունքների պաշտպանության 2013 թվականի տարեկան ծրագրի նախագիծը,
բ. «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1-ին հոդվածի համաձայն Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2013 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
գ. «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Զբաղվածության կարգավորման 2013 թվականի պետական ծրագրի նախագիծը.
5) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն`
ա. «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն Գյումրի քաղաքի վերականգնման 2013 թվականի ծրագրի նախագիծը,
բ. «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2013 թվականի ծրագրի նախագիծը

ՀՀ կառավարություն

մինչև
2012 թվականի սեպտեմբերի 21-ը

54.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2013-2014 թթ. ՄԺԾԾ-ի մեջ ընդգրկված և 2013 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում, որպես բյուջետային ֆինանսավորում պահանջող, նախատեսվելիք ծրագրերի նախագծերի մշակում և անհրաժեշտության դեպքում դրանց ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը

ՀՀ կառավարություն

մինչև
2012 թվականի սեպտեմբերի 21-ը

55.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների (հաշվարկների հիմքում դնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքը)

x

մինչև
2012 թվականի սեպտեմբերի 27-ը

56.

ՀՀ հանրապետական
գործադիր մարմիններ

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում ՀՀ կառավարությունում

ՀՀ կառավարություն

մինչև
2012 թվականի սեպտեմբերի 27-ը

57.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև
2012 թվականի սեպտեմբերի 27-ը

58.

ՀՀ կառավարություն

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում

x

մինչև
2012 թվականի սեպտեմբերի 27-ը

59.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացության ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև
2012 թվականի հոկտեմբերի 2-ը

60.

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութերի ներկայացում

ՀՀ Ազգային ժողով

մինչև
2012 թվականի հոկտեմբերի 2-ը

61.

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի) հրապարակում մամուլում և ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում

x

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում

62.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների հրավերի հրապարակում

x

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում

63.

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և նշված օրենքի նախագծի լրամշակված տարբերակի տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում

x

ՀՀ կառավարության
կողմից
2013 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը
ՀՀ Ազգային ժողով ներկայացնելուն հաջորդող օրը

64.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների (ներառյալ` ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանության) ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
(ՀՀ մարզպետա-րանների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար)

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում

65.

ՀՀ գործադիր,
ՀՀ օրենսդիր,
ՀՀ դատական մարմիններ,
ՀՀ դատախազություն,
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուր մարմին` իրեն վերապահված իրավասության մասով)

2013 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման գործընթացի իրականացման ապահովում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան