ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1763-Ա
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով և հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը վերապահել «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազոր մարմնի իրավասությունները:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռին փոխանցվող գույքի և աշխատանքային փաստաթղթերի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշումից բխող համապատասխան իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշումից բխող` բյուջետային և լիազորված մարմինների պահպանության ծախսերի վերաբաշխման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|