ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2011 թվականի N 1076-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 848-Ն որոշմամբ հաստատված՝ «Տաթև» վանական համալիրը և հարակից գյուղական համայնքներն զբոսաշրջության կենտրոն հայտարարելու ծրագրի շրջանակներում «Տաթև» վանական համալիրի պահպանական գոտու առկա իրավիճակի տեղում ուսումնասիրման և նախագծային փաստաթղթերի (կառուցապատման սխեմա, կառուցապատման ենթակա անհատական բնակելի տների և հասարակական սպասարկման օբյեկտների ծավալային և ճակատային լուծումներ) մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետում նշված խնդիրները և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. նոյեմբերի 16-ի N 1076-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՏԱԹԵՎ» ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության |
Լ. Ներսիսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության |
Մ. Ապրեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի |
Ս. Շաքարյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի |
Ֆ. Եգորյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի |
Մ. Նալբանդյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության |
Ա. Խաչատրյան |
- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի |
Է. Պիրումով |
- «Տաթև» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ |
Ա. Ուստաբաշյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի |
Մ. Սիմոնյան |
- ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքի |
Ս. Ասրյան |
- ՀՀ Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի |
Ս. Մկրտչյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |