Գլխավոր տեղեկություն
Համար
N 1076-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2011 թվականի N 1076-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 848-Ն որոշմամբ հաստատված՝ «Տաթև» վանական համալիրը և հարակից գյուղական համայնքներն զբոսաշրջության կենտրոն հայտարարելու ծրագրի շրջանակներում «Տաթև» վանական համալիրի պահպանական գոտու առկա իրավիճակի տեղում ուսումնասիրման և նախագծային փաստաթղթերի (կառուցապատման սխեմա, կառուցապատման ենթակա անհատական բնակելի տների և հասարակական սպասարկման օբյեկտների ծավալային և ճակատային լուծումներ) մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 2. Աշխատանքային խմբի ղեկավարին` 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետում նշված խնդիրները և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

  

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 նոյեմբերի 16-ի N 1076-Ա

 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՏԱԹԵՎ» ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ռ. Ալավերդյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
  (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա. Գիլոյան

 - ՀՀ տարածքային կառավարման նախարարության 
   աշխատակազմի տեղական ինքնակառավարման
    վարչության պետ

   

Լ. Ներսիսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության
  աշխատակազմի քաղաքաշինական պետական
  տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ

   

Մ. Ապրեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
  զբոսաշրջության վարչության պետ

   

Ս. Շաքարյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
   պատմության և մշակույթի հուշարձանների
   պահպանության գործակալության հուշարձանների
   պահպանության և օգտագործման բաժնի պետ

   

Ֆ. Եգորյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
  կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի
  հողաշինարարության բաժնի պետ

   

Մ. Նալբանդյան

- ՀՀ բնապահպանության նախարարության
  աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման
  գործակալության բնության հատուկ պահպանվող
  տարածքների բաժնի գլխավոր մասնագետ

   

Ա. Խաչատրյան

- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
  գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Է. Պիրումով

 - «Տաթև» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ
   (համաձայնությամբ)

   

Ա. Ուստաբաշյան

- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի
  քաղաքաշինության վարչության պետ
 

Մ. Սիմոնյան

- ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքի
  ղեկավար (համաձայնությամբ)

   

Ս. Ասրյան

 - ՀՀ Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի
   ղեկավար (համաձայնությամբ)

   

Ս. Մկրտչյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության
  աշխատակազմի ճարտարապետության վարչության
  պետ (աշխատանքային խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան