ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2011 թվականի N 858-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական միության ղեկավարության հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 19-ին Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Տ. Գևորգյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Մ. Մելիքյանինը, Ա. Խաչատրյանինը, Ա. Զատիկյանինը, Վ. Գրիգորյանինը և Խ. Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վ. Գաբրիելյանինը և Տ. Դավթյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մ. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ու ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ., լրաց. 19.09.11 N 871-Ա)
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Երևան-Բրյուսել-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման գործում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ սեպտեմբերի 13-ի N 858-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ | |
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ ֆինանսների նախարար | |
Տ. Դավթյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար | |
Տ. Գևորգյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի | |
Հ. Թաշչյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին | |
Ա. Անանյան |
- ՀՀ վարչապետի օգնական | |
Մ. Մելիքյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին | |
Մ. Ավետիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական | |
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության | |
| ||
Վ. Գրիգորյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության | |
Խ. Ադումյան |
- թարգմանիչ | |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության | |
Ա. Շահինյան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական | |
Հ. Բաբայան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական | |
Ա. Հերիքյան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող | |
Ռ. Խաչատրյան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր | |
Ա. Թամրազյան |
- «Հ2» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ) | |
Հ. Զեյնալյան |
- «Հ2» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) | |
Շ. Ղազարյան |
- «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ) | |
Պ. Միրզոյան |
- «Արմնյուզ» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) | |
Մ. Ավանեսյան |
- «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ) | |
Ա. Հունանյան |
- «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) | |
Ս. Քոչարյան |
- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ) | |
Հ. Ղազարյան |
- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատոր (գտնվում է |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.09.2011, N 871-Ա | 20.09.2011, N 858-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|