Գլխավոր տեղեկություն
Համար
N 1302-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2011-01.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.09.16/6(17) Հոդ.1367
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1302-Ն

 

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԳՈԳԱՎԱՆ» ԵՎ «ԲԱՎՐԱ» ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշման հավելվածի 2.61-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» սահմանային անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Մրցութային հանձնաժողովի նախագահին՝

1) «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» սահմանային անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հնարավորինս սեղմ ժամկետում նախապատրաստել մրցութային փաթեթները, գնման գործընթացի կազմակերպումը և հայտարարել մրցույթ.

2) մրցույթի անցկացումից հետո երկշաբաթյա ժամկետում ամփոփել մրցույթի արդյունքները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 25-ի N 1302-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԳՈԳԱՎԱՆ» ԵՎ «ԲԱՎՐԱ» ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ. Խաչատրյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

 
Ա. Բախշյան  

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 
Լ. Շահվերդյան  

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

 
Ռ. Սինոյան  

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

 
Ա. Պետրոսյան  

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 
Շ. Քոչարյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 
Ա. Բաղդասարյան  

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ

 
Գ. Քամալյան  

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության բաժնի պետ

 
Ռ. Աբովյան  

- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետի տեղակալ

 
Հ. Հայրապետյան  

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

 
Ա. Ավագյան  

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ

 
Ա. Վարդանյան  

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության պետ

 
Ա. Գրիգորյան  

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.10.2011, N 1468-Ն 01.11.2011, N 1302-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան