ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 965-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 26-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Լուծարումից հետո պետությանն անցած գույքի տնօրինման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 911-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 26-Ն որոշման 1-ին կետով հատատված` լուծարումից հետո պետությանն անցած գույքի տնօրինման կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 4-րդ կետը «մասնավորեցման նպատակով» բառերից առաջ լրացնել «(բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների)» բառերով.
2) 6-րդ կետում «6 ամիսը» բառերը փոխարինել «9 ամիսը» բառերով.
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Լուծարումից հետո պետությանն անցած անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 18
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|