Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2011-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.31/50(853) Հոդ.1266
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2011 թվականի N 1188-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման հավելվածի 3-րդ կետը «հողի սանիտարական վիճակի ցուցանիշ» բառերից հետո լրացնել «հողերի դեգրադացիա` գործընթացների համախումբ, որը հանգեցնում է հողի որպես բնական միջավայրի բաղկացուցիչ տարրի, քանակական և որակական հատկանիշների վատթարացմանը, հողերի բնական-արտադրական նշանակության նվազեցմանը:» բառերով.
2) որոշման հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. Հողերի դեգրադացիան բնութագրվում է սահմանված ցուցանիշներով՝ համաձայն N 1.1. աղյուսակի.
Աղյուսակ N 1.1.
Դիագնոստիկ ցուցանիշների անվանումը |
1 |
Աբիոտիկ բերվածքի հզորությունը, սմ |
Խորխոլների, փոսերի խորությունը մակերեսի նկատմամբ (առանց ամբողջականության խախտման) |
Ֆիզիկական կավի պարունակության նվազում, % |
Ֆիլտրացիայի գործակիցը, մ/օր |
Քարքարոտությունը, ծածկույթի % |
Բնահողային պրոֆիլի նվազում, % |
Հումուսի պարունակության նվազում, % |
Միկրոէլեմենտների միջին պարունակության նվազում (Mn. Cօ, Mօ, B, Cս, Fe) |
Շարժուն ֆոսֆորի պարունակության նվազում, % |
Փոխանակելի կալիումի պարունակության նվազում, % | |
|
Դիագնոստիկ ցուցանիշների անվանումը |
2 |
Թթվայնության աստիճանի նվազում, % |
Բնահողային զանգվածի կորուստ, տ(հա)/տարի |
Ներքնատակող/հողագոյացնող ապարի մերկցված մակերեսը, % ընդհանուր մակերեսից |
Էռոզիայի ենթարկված բնահողերի մակերեսի ավելացում, % տարեկան |
Տարածքի կտրտվածությունը ձորակներով, կմ/կմ2 |
Դեֆլյացիոն բերվածքային շերտի հզորությունը, սմ |
Բուսածածկից զուրկ բնական հանդակների մակերեսը, % ընդհանուր մակերեսից |
Թունավոր աղերի պարունակությունը վերին արգասավեր շերտում, % - սոդայի հաշվառմամբ - այլ տիպի աղակալումների համար |
| |
11.2. Հողերի դեգրադացման աստիճանը յուրաքանչյուր ցուցանիշի համար բնութագրվում է 5 մակարդակով`
1) 0 – չդեգրադացված (չխախտված).
2) 1 – թույլ դեգրադացված.
3) 2 – միջին դեգրադացված.
4) 3 - ուժեղ դեգրադացված.
5) 4 – ծայրահեղ դեգրադացված (խախտված), այդ թվում` հողային ծածկույթի վերացում:
Հողերի դեգրադացիայի աստիճանը բնութագրող դիագնոստիկ ցուցանիշների արժեքայնությունները սահմանված են N 1.2. աղյուսակում.
Աղյուսակ N 1.2.
Հողերի դեգրադացիայի աստիճանը բնութագրող դիագնոստիկ ցուցանիշների արժեքայնությունները
Ցուցանիշները |
Դեգրադացիայի աստիճանը |
0 |
1 |
2 |
3 |
4 |
Աբիոտիկ բերվածքի հզորությունը, սմ |
<2 |
2-10 |
11-20 |
21-40 |
>40 |
Խորխոլների, փոսերի խորությունը մակերեսի նկատմամբ (առանց ամբողջականության խախտման), սմ |
<20 |
21-40 |
41-100 |
101-200 |
>200 |
Ֆիզիկական կավի պարունակության նվազում, % |
<5 |
6-15 |
16-25 |
26-32 |
>32 |
Ֆիլտրացիայի գործակիցը, մ/օր |
>1.0 |
0.3-1.0 |
1.0-0.3 |
0.01-0.1 |
<0.1 |
Քարքարոտությունը, ծածկույթի % |
<5 |
6-15 |
16-35 |
36-70 |
>70 |
Բնահողային պրոֆիլի նվազում, % |
<3 |
3-25 |
26-50 |
51-75 |
>75 |
Հումուսի պարունակության նվազում, % |
<10 |
11-20 |
21-40 |
41-80 |
>80 |
Միկրոէլեմենտների միջին պարունակության նվազում (Mn. Cօ, Mօ, B, Cս, Fe) |
<10 |
11-20 |
21-40 |
41-80 |
>80 |
Շարժուն ֆոսֆորի պարունակության նվազում, % |
<10 |
11-20 |
21-40 |
41-80 |
>80 |
Փոխանակելի կալիումի պարունակության նվազում, % |
<10 |
11-20 |
21-40 |
41-80 |
>80 |
Թթվայնության աստիճանի նվազում, % |
<10 |
11-15 |
16-20 |
21-25 |
>25 |
Բնահողային զանգվածի կորուստ, տ(հա)/տարի |
<5 |
6-25 |
26-100 |
101-200 |
>200 |
Ներքնատակող/հողագոյացնող ապարի մերկցված մակերեսը, % ընդհանուր մակերեսից |
0-2 |
3-5 |
6-10 |
11-25 |
>25 |
Էռոզիայի ենթարկված բնահողերի մակերեսի ավելացում, % տարեկան |
<0.5 |
0.6-1.0 |
1.1-2.0 |
2.1-5.0 |
>5.0 |
Տարածքի կտրտվածությունը ձորակներով, կմ/կմ2 |
<0.1 |
0.1-0.3 |
0.4-0.7 |
0.8-2.5 |
>2.5 |
Դեֆլյացիոն բերվածքային շերտի հզորությունը, սմ |
<2 |
3-10 |
11-20 |
21-40 |
>40 |
Բուսածածկից զուրկ բնական հանդակների մակերեսը, % ընդհանուր մակերեսից |
<10 |
11-30 |
31-50 |
51-70 |
>70 |
Թունավոր աղերի պարունակությունը վերին արգասավեր շերտում, % |
|
|
|
|
|
- սոդայի հաշվառմամբ |
<0.1 |
0.11-0.2 |
0.21-0.3 |
0.31-0.5 |
>5.0 |
- այլ տիպի աղակալումների համար |
<0.1 |
0.11-0.25 |
0.26-0.5 |
0.51-0.8 |
>0.8 | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2011 թ. օգոստոսի 23 Երևան |
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |