«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11711056
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
28 դեկտեմբերի 2010 թ. N 16-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 21-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 156-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածով`
Հրամայում ենք՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 8-ի N 21-Ն և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 8-ի N 156-Ն «Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» համատեղ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Հրամանով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
___________________ Ա. Գևորգյան |
____________________Վ. Վարդանյան |
Հավելված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 16-Ն և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 140-Ն համատեղ հրամանի «Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 21-Ն և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 156-Ն համատեղ հրամանի |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը:
2. Մեթոդական ուղեցույցը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզպետներին քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակը:
3. Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները դասակարգվում են ըստ հետևյալ բաղադրիչների` համաձայն աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1
N |
Ենթաչափորոշիչ |
Բաղադրիչ |
Առավելա-գույն գնահա-տական | |
1 |
Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում |
1) |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կառուցապատման գործառույթները (հողահատկացում, ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրում, ճարտարապետահատակագծային նախագծերի փաստաթղթերի համաձայնեցում) նախարարության հետ համաձայնեցման աշխատանքների իրականացում |
1,2 |
2) |
Համայնքների ղեկավարների քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում |
0,8 | ||
2 |
Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում |
1) |
Համայնքի ղեկավարի կողմից կազմվող նախագծման առաջադրանքի և վերջինիս հիման վրա մշակվող համայնքների գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման աշխատանքների իրականացում |
0,2 |
2) |
Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքների իրականացում |
0,1 | ||
3) |
Համայնքների ղեկավարների կողմից հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների շահագործման ոլորտում աշխատանքների վերահսկողության իրականացում |
0,2 | ||
4) |
Միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտերի կազմման և ներկայացման աշխատանքների իրականացում |
0,4 | ||
5) |
Քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի համաձայնեցում |
0,1 | ||
3 |
Պետական միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացում |
2 |
4. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է աղյուսակ 2-ին համապատասխան:
Աղյուսակ 2
Կատարված է առանց |
Կատարված է ոչ էական |
Կատարված է |
Կատարված է առանց թերությունների | |
Սահմանված ժամկետին |
100 |
85 |
70 |
0 |
Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով |
90 |
75 |
60 |
0 |
Սահմանված ժամկետի էական բացթողումներով |
70 |
60 |
50 |
0 |
5. Մարզպետի աշխատանքի գնահատականը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի`
Y * Z
X= ————
100
որտեղ` X-ը մարզպետի կողմից կատարված յուրաքանչյուր բաղադրիչի գնահատականն է,
Y- ը` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված համապատասխան բաղադրիչի առավելագույն գնահատականն է,
Z-ը` սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով նշված աղյուսակ 2-ին համապատասխան` յուրաքանչյուր բաղադրիչին համապատասխան կատարված աշխատանքի գնահատականն է,
*-ը` բազմապատկման նշան:
Սույն կետով գնահատելիս յուրաքանչյուր բաղադրիչ գնահատվում է տվյալ տարվա ընթացքում տվյալ բաղադրիչի շրջանակներում կատարված աշխատանքների միջինով:
6. Եթե տարվա ընթացքում մարզպետի կողմից օբյեկտիվ պատճառներով սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի որևէ բաղադրիչ ընդհանրապես չի կատարվել, ապա այդ ժամանակ մարզպետի աշխատանքը գնահատելիս սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի յուրաքանչյուր կատարված բաղադրիչի առավելագույն գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով`
A + | ( |
A 5 - K |
* K | ) | = C |
որտեղ` A-ն սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված բաղադրիչի առավելագույն գնահատականն է,
K-ն` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված չգնահատվող բաղադրիչների առավելագույն գնահատականների հանրագումարն է,
C-ն` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված համապատասխան գնահատվելիք բաղադրիչի նոր առավելագույն գնահատականն է:
7. Մարզպետի կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների ընդհանուր գնահատականը որոշվում է սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի բոլոր բաղադրիչները սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ և (կամ) 6 կետերով նշված բանաձևերի հաշվարկման արդյունքում ստացված գնահատականների հանրագումարով: