«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 մայիսի 2011 թ. |
թիվ 120-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր ուժի մեջ մտած «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են Կենտրոնական բանկում գրանցման ենթակա նոր ղեկավարներ և նպատակ ունենալով ֆինանսական համակարգի` Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա բոլոր ղեկավարների համար սահմանված ստանդարտ միջնորդագրի ձևում ներառել նաև այս նոր ղեկավարներին, հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասը, 51-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 97-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344 Ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանում «51-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերը փոխարինել «51-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը» բառերով:
2. Որոշմամբ հաստատված «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ի Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. մայիսի 6 ք. Երևան |
Հավելված Հաստատված է |
Հավելված 3
«Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության
ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ը հավելվածի
Միջնորդագիր
Ղեկավարների (որակավորվող անձի) վերաբերյալ տեղեկություններ
Խնդրում ենք սույն միջնորդագրում նշված անձին գրանցել որպես ղեկավար և կից ներկայացնում ենք նրա վերաբերյալ տեղեկությունները:
| ||||||||||||||||||||||||||||||||
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները | ||||||||||||||||||||||||||||||||
1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները (այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք: Ընդ որում` սույն միջնորդագրում «ղեկավար» հասկացությունը ներառում է նաև ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց, ֆոնդի պահառուի աշխատակցի և ապահովագրական բրոքերների պատասխանատու անձանց:) | ||||||||||||||||||||||||||||||||
1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում) | ||||||||||||||||||||||||||||||||
1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ o բանկ o օտարերկրյա բանկի մասնաճյուղ o վարկային կազմակերպություն o ապահովագրկան ընկերություն o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ o ապահովագրական բրոքեր o ներդրումային ընկերություն o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ o կարգավորվող շուկայի օպերատոր o Կենտրոնական դեպոզիտարիա o ֆոնդի կառավարիչ o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ | ||||||||||||||||||||||||||||||||
2. Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||
2.1 Անուն, ազգանուն, հայրանուն | ||||||||||||||||||||||||||||||||
2.2 Սեռ` o արական o իգական | ||||||||||||||||||||||||||||||||
2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
2.4 Ծննդավայր | ||||||||||||||||||||||||||||||||
2.5 Քաղաքացիություն | ||||||||||||||||||||||||||||||||
2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի համարը և սերիան) | ||||||||||||||||||||||||||||||||
2.7 Սոցիալական քարտի համարը (սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը) | ||||||||||||||||||||||||||||||||
2.8 Բնակության վայրը (մշտական և տվյալ պահին) | ||||||||||||||||||||||||||||||||
2.9 Հեռախոսահամար | ||||||||||||||||||||||||||||||||
2.10 Էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||||||||||||||||
2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը, Անուն, ազգանուն, հայրանուն Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
3. Ղեկավար պաշտոն | ||||||||||||||||||||||||||||||||
3.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված կազմակերպությունում
o տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահ (խորհրդի նախագահ)o տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ), o գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար) o գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ o տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ o գլխավոր հաշվապահ o գլխավոր հաշվապահի տեղակալ o ներքին աուդիտի ղեկավար o ներքին աուդիտի անդամ o բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար) o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահի (ղեկավարի) տեղակալ o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի անդամ o մասնաճյուղի կառավարիչ (տնօրեն) o մասնաճյուղի գործադիր տնօրեն o մասնաճյուղի գործադիր տնօրենի տեղակալ o մասնաճյուղի գլխավոր հաշվապահ o օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ o օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար o օպերատորի վերահսկող ծառայության անդամ o ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձ o պատասխանատու ակտուար o ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ o ֆոնդի պահառուի ղեկավար o ֆոնդի պահառուի աշխատակից | ||||||||||||||||||||||||||||||||
3.2 Արդյո՞ք նշանակված եք այդ պաշտում որպես ժամանակավոր պաշտոնակատար
o Ոչ,o Այո, նշել նշանակման ամսաթիվը (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
3.3 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար. | ||||||||||||||||||||||||||||||||
4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն | ||||||||||||||||||||||||||||||||
4.1
| ||||||||||||||||||||||||||||||||
4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում o հայերենo անգլերեն o ռուսերեն o այլ (նշել լեզուն) | ||||||||||||||||||||||||||||||||
4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.
Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել
| ||||||||||||||||||||||||||||||||
4.4 Նշեք ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած և Ձեզ անձամբ ճանաչող անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)
| ||||||||||||||||||||||||||||||||
5. Ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||
5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար o Ոչ,o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ) | ||||||||||||||||||||||||||||||||
5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է: o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ: o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.9 Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է տուգանք o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու հիմքերը) | ||||||||||||||||||||||||||||||||
6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն | ||||||||||||||||||||||||||||||||
6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից (Ընդ որում` 6.1-6.3 կետերում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, ֆոնդի պահառուների ղեկավարների, ինչպես նաև ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց և ֆոնդի պահառուի աշխատակցի կողմից)
| ||||||||||||||||||||||||||||||||
6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
| ||||||||||||||||||||||||||||||||
6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված` ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան) (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում`
| ||||||||||||||||||||||||||||||||
7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ | ||||||||||||||||||||||||||||||||
7.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք o Ոչ ,o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) | ||||||||||||||||||||||||||||||||
7.2 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ o Ոչ,o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ) | ||||||||||||||||||||||||||||||||
8. Այլ տեղեկատվություն | ||||||||||||||||||||||||||||||||
8.1 Այս մասում նշվում է Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները, (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց)
| ||||||||||||||||||||||||||||||||
8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.
| ||||||||||||||||||||||||||||||||
9. Ձեր կարծիքով արդյոք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել o Ոչo Այո, ներկայացնել մանրամասները | ||||||||||||||||||||||||||||||||
10. Այլ փաստաթղթեր | ||||||||||||||||||||||||||||||||
10. 1 Այս կետը լրացվում է միայն բանկի խորհրդի անդամների կողմից. Ծանոթացել եմ «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ o Այոo Ոչ | ||||||||||||||||||||||||||||||||
11. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն ____________________ | ||||||||||||||||||||||||||||||||
12. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրություն և կազմակերպության կնիք (առկայության դեպքում)
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|