ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2011 թվականի N 470-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունիսի 7-9-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորությամբ Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Հովակիմյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում նաև` Ավստրիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և այցի ծրագրով նախատեսված մյուս օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Խ. Ադումյանինը, Ա. Զատիկյանինը և Վ. Խուբլարյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վ. Գաբրիելյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը և Ա. Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների` Ավստրիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումներն ու միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4) Գ. Պետրոսյանինր՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին։
(3-րդ կետը լրաց. 02.06.11 N 498-Ա)
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Վիեննա գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի հունիսի 7-ին Երևան-Վիեննա, իսկ 2011 թվականի հունիսի 9-ին՝ Վիեննա-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-9-Ը ՎԻԵՆՆԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ |
Դ. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
Հ. Թաշչյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի |
| |
Ա. Անանյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Ե. Ազարյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին |
Գ. Պետրոսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի |
Խ. Ադումյան |
- թարգմանիչ |
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության |
Վ. Խուբլարյան |
- ՀՀ պետական պահպանության |
Ա. Շահինյան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական- |
Հ. Բաբայան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական- |
Ա. Գևորգյան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական- |
Ա. Պետրոսյան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» |
Ա. Թամրազյան |
- «Հ2» հեռուստաընկերության լրագրող |
Ռ. Խաչատրյան |
- «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող |
Հ. Զորյան |
- «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական |
Հ. Դիլանյան |
- Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող |
(Հավելվածը լրաց. 02.06.11 N 498-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.06.2011, N 498-Ա | 03.06.2011, N 470-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|