«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10010185
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մարտի 2010 թ. N 07-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 ապրիլի 2010 թ. N 30-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 14-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 109-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը,
Հրամայում ենք՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 7-ի N 14-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի օգոստոսի 11-ի N 109-Ն «Բժշկական հաստատությունները ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը, ժամանակավոր անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված բժշկական հաստատության ներքին ընթացակարգը հաստատելու մասին» համատեղ հրամանով հաստատված բժշկական հաստատությունները ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`
«3. Առողջապահության նախարարության ենթակայության, Երևան քաղաքում գործող, սակայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չգտնվող բժշկական հաստատություններին, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների ենթակայության տակ գտնվող ամբուլատոր և հիվանդանոցային բժշկական հաստատություններին (այսուհետ` գերատեսչական ենթակայության բժշկական հաստատություններ) ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը տրամադրվում են առողջապահության նախարարության կողմից։»,
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1 կետով.
«7.1 Սույն կարգի 7-րդ կետում սահմանված պետական պատվերի տեղադրման պայմանագրի առկայության պահանջը պարտադիր չէ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների, ինչպես նաև գերատեսչական ենթակայության բժշկական հաստատությունների համար։»,
3) հրամանով հաստատված Ձև N 2-ի «Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթեր ստանալու հայտի» «Կից ներկայացվող փաստաթղթերը» բաժնի 2-րդ կետի «պայմանագրի պատճենը» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
ՀՀ առողջապահության նախարար
Հ. Քուշկյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Մ. Մնացականյան |