ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2000 թվականի թիվ 24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 27.03.99 թ. թիվ 8 որոշումը լրացնել 15 կետով հետևյալ բովանդակությամբ.
«15. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին կետի համաձայն «Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն»: Դա նշանակում է, որ դատական ծախսերը, որոնց բաղկացուցիչ մասն է պետական տուրքը, պարտավոր են հատուցել ոչ միայն հայցվորները, այլև պատասխանողները` բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն:
Հետևաբար, երբ հայցվորն օրենքով սահմանված կարգով ազատված է պետական տուրքի վճարումից և հայցը բավարարված է լրիվ կամ մասնակի, պետական տուրքը պետք է գանձվի պատասխանողից` բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով տվյալ բնույթի վարույթով պետական տուրքի վճարում ընդհանրապես նախատեսված չէ»: