Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.02/9(392) Հոդ.335
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2011 թվականի N 246-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 5-րդ կետով և 6-րդ բաժնի 6-րդ կետով.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով և աղյուսակի 9-րդ բաժնի 5-րդ կետով` բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի մասով.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 4-րդ և 18-րդ բաժնի 8-րդ և 9-րդ կետերով.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` աղյուսակի 7-րդ բաժնի 1-ին և 3-րդ կետերով.

5) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և աղյուսակի 9-րդ բաժնի 5-րդ կետով սահմանված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի մասով` բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի.

6) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` աղյուսակի 11-րդ բաժնի 1-ին կետով և 16-րդ բաժնով.

7) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 17-րդ բաժնով.

8) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 18-րդ բաժնի 1-ին կետով.

9) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 18-րդ բաժնի 10-րդ կետով.

10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.

11) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` աղյուսակի 12-րդ բաժնով.

12) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ կետով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մարտի 22
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան