Գլխավոր տեղեկություն
Համար
N 1772-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2011-31.12.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.02/13(816) Հոդ.93
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1772-Ն

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1246 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ կետին և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին`

1) մինչև 2011 թվականի հունիսի 1-ը ներդնել ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ստացման էլեկտրոնային համակարգ.

2) մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը մշակել և ներդնել ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման ռիսկերի վրա հիմնված համակարգ.

3) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ռիսկերի համակարգի ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից պահանջվող տեղեկատվության ցանկը։

3. Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը սահմանել`

1) առաջին անգամ արտահանվող ապրանքների համար` փորձաքննության հիման վրա, 30000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ արտադրված ապրանքների համար` առանց փորձաքննության, 10000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) մեկ անգամ հավաստագիր ստացած՝ արտահանվող ապրանքների համար` առանց փորձաքննության, 10000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) Հայաստանում արտադրված՝ մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական ապրանքների համար` առանց փորձաքննության, 2000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

4. Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող՝ մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական ապրանքների համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը սահմանել 2000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

5. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ապրանքի ծագման երկրի հավաստագրի կրկնօրինակի տրամադրման համար վճարի չափը սահմանել 1000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ դրա փոխարինման դեպքում վճարի չափը սահմանել 1000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն սահմանող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնող լիազորված մարմնի մասին» N 895 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 1246 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 21
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է ապրանքների (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի հավաստագրերի տրամադրման կարգը:

2. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը` սույն կարգին համապատասխան փորձաքննության անցկացման և (կամ) հավաստագրեր (սերտիֆիկատներ) տալու գործընթացն է:

3. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը ձևակերպվում և հաստատվում է 4 օրինակից, որից 3 օրինակը տրվում է դիմողին, իսկ մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատում (այսուհետ` պալատ)՝ 3 տարի ժամկետով:

4. ԱՊՀ անդամ պետություններ արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «ՍՏ-1» ձևով՝ համաձայն N 2 ձևի, եթե ապրանքը համապատասխանում է 2000 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում ստորագրված «Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշման պահանջներին:

5. Հայաստանի Հանրապետությանն արտաքին առևտրում արտոնություններ տրամադրող երկրներ արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «Ա» ձևով՝ համաձայն N 3 ձևի, այդ երկրների կողմից ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով սահմանված պահանջներին համապատասխան:

6. Այլ երկրներ արտահանվող ապրանքների համար ապրանքի ծագման երկրի հավաստագրերը ձևակերպվում են ընդհանուր ձևով` համաձայն N 4 ձևի, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի պահանջներին համապատասխան:

7. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս` սկսած այն տալու օրվանից։

8. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը կորցնելու կամ այն վնասվելու դեպքում պալատը, դիմողի ներկայացրած դիմումի հիման վրա, տրամադրում է դրա՝ սահմանված կարգով հաստատված կրկնօրինակը, որի գործողության ժամկետը նույնն է, ինչ կորցրած կամ վնասված հավաստագրինը:

9. Հավաստագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերում խմբագրական բնույթի փոփոխությունների կատարման կամ անճշտությունների հայտնաբերման դեպքում, արտահանողի դիմումի հիման վրա, կարող է տրամադրվել նոր հավաստագիր, որի գործողության ժամկետը նույնն է, ինչ փոխարինված հավաստագրինը:

10. Ապրանքների ծագման երկրի հավաստագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով պալատ են ներկայացնում`

1) առաջին անգամ արտահանվող ապրանքների համար`

ա. դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1 ձևի,

բ. հումքի ձեռքբերման և ծագման երկրի վերաբերյալ, ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են արտահանվող ապրանքի՝ հայկական ձեռնարկությունում արտադրվելու մասին,

գ. տեխնոլոգիական քարտերը կամ այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա իրականացվում են արտադրական գործընթացները,

դ. ապրանքների առաքման ձևակերպման փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրի կամ դրան համարժեք` արտաքին տնտեսական գործունեության ընթացքում օգտագործվող այլ փաստաթղթեր) պատճենները,

ե. հաշվապահական փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս պատշաճ կերպով որոշել ապրանքի ծագման երկիրը.

2) ամբողջությամբ Հայաստանում արդյունահանված, ծագած և բուսած ապրանքների համար`

ա. դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1 ձևի,

բ. հումքի արդյունահանման և վերամշակման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,

գ. տեղեկանք կամ հայտարարագիր տարեկան արտադրության հզորության մասին.

3) մեկ անգամ հավաստագիր ստացած՝ արտահանվող ապրանքների համար`

ա. դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1 ձևի,

բ. փորձաքննության մասին ակտը.

4) Հայաստանում արտադրված՝ մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական ապրանքների համար`

ա. դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1 ձևի,

բ. հայտարարագիր գյուղատնտեսական ապրանքի արտադրության կամ գնման մասին,

գ. տեղեկատվություն ներմուծողի մասին (երկիրը և անձի անվանումը):

11. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է`

 1) առաջին անգամ արտահանվող ապրանքների համար` փորձաքննության հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ արտադրված ապրանքների համար` առանց փորձաքննության.

3) մեկ անգամ հավաստագիր ստացած՝ արտահանվող ապրանքների համար` առանց փորձաքննության.

4) Հայաստանում արտադրված՝ մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական ապրանքների համար` առանց փորձաքննության:

12. Սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում փորձաքննություն անցկացնելու նպատակով պալատը դիմողի կողմից ստացված փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է փորձաքննության: Փորձաքննության անցկացման համար վճարումը պալատի կողմից կատարվում է պայմանագրային հիմունքներով:

13. Փորձագետը ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո անցկացնում է փորձաքննություն, որի նպատակն է`

1) որոշել ապրանքի արտադրության համար օգտագործված նյութերի և բաղադրիչների քանակները.

2) անհրաժեշտության դեպքում որոշել բաղադրիչների ծագման երկիրը.

3) որոշել արտադրանքի արտադրության համար օգտագործվող յուրաքանչյուր բաղադրիչի, այդ թվում` ներմուծված բաղադրիչի արժեքը, չափը և տեսակարար կշիռը՝ տվյալ արտադրանքի վերջնական գնի մեջ:

14. Փորձագետը փորձաքննության անցկացման նպատակով իրավունք ունի`

1) մուտք գործելու արտահանող կազմակերպություն, ուսումնասիրելու արտադրության գործընթացները.

2) ստուգելու և վերլուծելու արտահանվող ապրանքների տեխնոլոգիական գործընթացները:

15. Փորձագետը դիմողի ներկայացրած փաստաթղթերն ու տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-169-րդ հոդվածներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներով, կազմում է փորձաքննության մասին ակտ՝ ապրանքի ծագման երկրի վերաբերյալ։

16. Փորձաքննության մասին ակտը փորձագետի կողմից ներկայացվում է պալատ:

17. Պալատը, փորձաքննության մասին ակտի հիման վրա, դիմողին տրամադրում է ծագման երկրի հավաստագիր կամ մերժում է դիմումը:

18. Սույն կարգին համապատասխան՝ փորձաքննության արդյունքում կամ առանց փորձաքննության ծագման երկրի հավաստագրի տրամադրման դեպքում տվյալ արտահանողը (արտադրողը) և տվյալ ապրանքատեսակը պալատի կողմից գրանցվում է ծագման երկրի հավաստագրի ստացման համար դիմած արտահանողի (արտադրողի) և ծագման երկրի հավաստագիր ստացած ապրանքների գրանցամատյանում:

19. Մեկ անգամ ծագման երկրի հավաստագիր ստացած ապրանք արտահանողը (արտադրողը) հերթական հավաստագիր ստանալու ժամանակ պարտավոր է պալատին տեղեկացնել ներկայացված տվյալների (արտադրության համար օգտագործված հումքատեսակների և (կամ) արտադրական գործընթացների) փոփոխությունների մասին:

20. Ծագման երկրի հավաստագրի տրամադրման նպատակով անցկացված փորձաքննության մասին ակտը գործում է 12 ամիս ժամկետով, եթե չեն կատարվել փոփոխություններ՝ տվյալ ապրանքատեսակի արտադրության համար օգտագործված հումքատեսակների և (կամ) արտադրական գործընթացների մասով:

21. Պալատի կողմից գրանցամատյանում գրանցված արտահանողը (արտադրողը) գրանցման պահից սկսած 12 ամսվա ժամանակահատվածում գրանցված ապրանքատեսակն արտահանելու համար ծագման երկրի հավաստագիրն ստանում է առանց փորձաքննության, եթե արտահանողի կողմից դիմում-հայտարարագրում ներկայացված տվյալները (արտադրության համար օգտագործված հումքատեսակները և (կամ) արտադրական գործընթացները) չեն փոփոխվել:

22. Եթե դիմողի կողմից ներկայացված տվյալները փոփոխվել են, սակայն դրա մասին չի տեղեկացվել պալատին, պալատի կողմից խախտումը հայտնաբերվելու պահից մեկ տարվա ընթացքում ծագման երկրի հավաստագիրը նշված դիմողին տրամադրվում է սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ընթացակարգով:

23. Մեկ անգամ փորձաքննություն անցած և ծագման երկրի հավաստագիր ստացած ապրանքներին կարող է տրամադրվել փորձաքննության մասին ակտ`

1) արտահանողի (արտադրողի) ցանկությամբ` պալատ ներկայացված դիմումի հիման վրա: Փորձաքննության մասին ակտը տրվում է լրացուցիչ փորձաքննության հիման վրա.

2) եթե ներմուծող երկրի մաքսային կամ համապատասխան այլ մարմնի կողմից ստացվել են հիմնավոր կասկածներ որևէ խմբաքանակ ստուգելու վերաբերյալ.

3) պալատը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցների հաշվին իրականացնել առանձին ապրանքախմբի վերաբերյալ` պալատ ներկայացված տվյալների ստուգում և (կամ) փորձաքննություն՝ միայն ռիսկերի գնահատման համակարգի կիրառմամբ` հիմնվելով ռիսկերի վրա:

24. Դիմողին փորձաքննություն պահանջող ապրանքի ծագման երկրի հավաստագիրը պալատի կողմից տրամադրվում է դիմումի ստացման օրվանից 3-օրյա ժամկետում: Առանց փորձաքննության՝ ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է մեկօրյա ժամկետում:

25. Պալատի կողմից ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե`

1) դիմողի կողմից չեն ներկայացվել սույն կարգով սահմանված փաստաթղթերը.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) ապրանքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված` ապրանքի ծագման երկրի պահանջներին:

26. Ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմումի մերժման մասին տեղեկացվում է դիմողին` նշելով մերժման պատճառը, պալատում դիմումը մուտքագրվելու օրվանից թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում՝ երկօրյա, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացվելու դեպքում՝ մեկօրյա ժամկետում։

27. Դիմողն ապրանքի ծագման երկրի հավաստագիր տալու մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

28. Պալատն ապրանքի ծագման երկրի հավաստագրի ստացման համար դիմած արտահանողների (արտադրողների) և ծագման երկրի հավաստագիր ստացած ապրանքների հաշվառման համար վարում է հաշվառման գրանցամատյան:

29. Ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվում են հետևյալ կարգով`

1) դիմողը փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնում է պալատի կողմից հայտարարված հասցեով.

2) դիմողը պալատ է ուղարկում հավաստագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX կամ PDF, JPG ֆորմատների ֆայլերով.

3) հավաստագիր ստանալու համար դիմումը համարվում է ընդունված՝ պալատում մուտքագրվելու օրվանից: Դիմումը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (պետական ռեգիստրի գործակալության համարին կամ ՀՎՀՀ-ի համարին) համապատասխան թվով նիշեր ունեցող ծածկագիր: Դիմողը կարող է դիմումի ընթացքին հետևել նշված ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով.

4) պալատը, սույն կարգին համապատասխան, ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված դիմումին.

5) պալատը հավաստագիր ստանալու մասին դիմումը մուտքագրվելուց հետո մեկ օրվա ընթացքում՝ դիմումում նշված էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով տեղեկացնում է փաստաթղթերում և (կամ) նյութերում նշված տեղեկատվության թերի լինելու մասին.

6) դիմողը ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ նախազգուշացում ստանալու դեպքում մեկօրյա ժամկետում կարող է ուղարկել ուղղված փաստաթղթի (փաստաթղթերի) տեսաներածված պատճենը (պատճենները).

7) դիմողը սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված անհրաժեշտ նոր փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է՝ ի լրումն ներկայացված դիմումի` իրեն արդեն իսկ տրամադրված ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով.

8) պալատը հավաստագիր ստանալու մասին դիմումը մերժելու կամ այն բավարարելու դեպքում դրա մասին դիմողին է տեղեկացնում այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է դիմումում։

30. Դիմողը հավաստագրի բնօրինակն ստանում է պալատում կամ իր կողմից դիմում-հայտարարագրում նշված մարզային պալատում՝ համապատասխան լիազորագիրը և (կամ) անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ – Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ապրանք արտահանողը _________________________________________

                                        (կազմակերպության լրիվ անվանումը (ֆիզիկական անձի անունը, 
                                                            ազգանունը), հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը, ՀՎՀՀ-ն (ֆիզիկական անձի համար չի լրացվում) _______

3. Ապրանք ստացողը _____________________________________________

                         (կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

4. Պայմանագրի համարը, ամսաթիվը ________________________________

5. Տրանսպորտային միջոցը ________________________________________

Խնդրում եմ տրամադրել (ՍՏ-1, Ա, ընդհանուր) ձևի ծագման երկրի_______________________ հավաստագիր_______________________համար

 

Ապրանքի
անվանումը

Ապրանքի
ծածկագիրը

Չափի
միավորը

Քանակը

Փաթեթավորման տեսակը

Տեղերի
թիվը

Քաշը(նետտո/
բրուտտո)

Մեկ
միավորի
գինը

Ապրանքի
արժեքը

1

2

3

4

5

6

7

 8

 9

                 

Սույնով հայտարարում ենք, որ ներկայացված տվյալները հավաստի են, և կրում ենք պատասխանատվություն՝ ներկայացված փաստաթղթերի և տվյալների հավաստիության համար:

Խնդրում եմ հավաստագիրն ինձ հանձնել_________________________ մարզային պալատում:

Պարտավորվում ենք հետագայում տեղեկացնել սույն դիմում-հայտարարագրում ներկայացված ապրանքների արտադրության համար օգտագործված հումքատեսակների բաղադրության, արտադրական գործընթացների և այլ փոփոխությունների մասին:

 

  ՂԵԿԱՎԱՐ ____________________________  ________________________

                (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

   
  ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ  ____________________________  ________________________

                                     (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 
 _______ _____________________ 20 թ.  

 

Ձև N 2

 

1. Առաքող (արտահանող) (երկրի անվանումը)

4. Հավաստագրի համարը

 Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ

                               Ձև CT-1

 

2. Ստացող (ներմուծող) (երկրի անվանումը և փոստային հասցեն)

 Տրված է ___________________________

                                              (երկրի անվանումը)


                                 

 Ներկայացնելու է ___________________

                                                         (երկրի անվանումը)

3. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է)

5. Ծառայողական նմուշների համար______

6. Հերթական
համարը

7. Փաթեթավորման տեսակը, ձևը և քանակը

8. Ապրանքի նկարագիրը

9. Ծագման չափանիշը

10. Քաշը (կգ)(բրուտտո/
նետտո)

11. Հաշիվ-ապրան-քագրի համարը և տարեթիվը

           

 

12. Վավերագիր

Նշվածով վավերացվում է այն փաստը, որ դիմողի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը։

 

 

 

 

 ____ _________________20 թ

 

 Կ. Տ

 

_______________________

                                                 (ստորագրությունը) 

 

13. Դիմողի հայտարարագիրը

Ստորև ստորագրողը հայտնում է, որ նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքներն ամբողջությամբ արտադրված են կամ ենթարկված բավարար վերամշակման՝ ___________________________ - ում,
                                                        (երկրի անվանումը)

և դրանք բոլորը համապատասխանում են այդպիսի ապրանքների ծագման նկատմամբ սահմանված պահանջներին։


 ____ _________________20 թ

 

Կ. Տ

 

_______________________

(ստորագրությունը)

 

Ձև N 3

 

1. Ապրանքն արտահանում է (արտա-հանողի անվանումը, հասցեն, երկիրը)

Վկայակոչում N ____________________

Արտոնությունների գլխավոր համակարգ
Ծագման հավաստագիր

Ձև Ա

 Կիրառվում է ______________________
                                          (երկրի անվանումը)
 

2. Ապրանքն ստանում է (ստացողի անվանումը, հասցեն, երկիրը)

3. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է)
 

4. Պաշտոնապես կիրառելու համար

5. Հերթական
համարը

6. Տեղերի թիվը և մակնշումը

7. Տեղերի թիվը և փաթեթավորման տեսակը, ապրանքների նկարագիրը

8. Ծագման
չափանիշը

9. Քաշը և քանակի այլ միավորներ

10. Հաշիվ-ապրանքագրի համարը և տարե-թիվը

 11. Վավերագիր
  Նշվածով վավերացվում է այն փաստը, որ դիմողի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը։

 

 

 

Վավերացնող մարմնի կնիքը, ստորագրությունը, վայրը և ամսաթիվը

12. Արտահանողի հայտարարագիրը
Ստորև ստորագրողը հայտնում է, որ նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքները` արտադրված ___________________- ում,
         (երկրի անվանումը)
իրենց ծագման պահանջներով ամբողջապես համապատասխանում են արտահանող երկրի և արտահանվող երկրին ու ապրանքին ներկայացված պահանջներին, արտահանվում են _________________                                                                            (ստացող երկրի անվանումը)





Իրավասու անձի գտնվելու վայրը,
ստորագրությունը, տարեթիվը

Ձև N 4

 

1. Առաքող (արտահանող) (երկրի անվանումը)

 

4. N___________________________

 

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
Ապրանքի ծագման մասին

 Տրված է ___________________________

                                     (երկրի անվանումը)


                                 

 ներկայացնելու ___________________

               (երկրի անվանումը)

2. Ստացող (ներմուծող) (երկրի անվանումը և փոստային հասցեն)

3. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է)
 

5. Ծառայողական նշումների համար____________________
__________________________________________________

6. Հերթական
համարը

7. Փաթեթավորման տեսակը, ձևը և քանակը

8. Ապրանքի նկարագիրը

9. Քաշը (կգ)
(բրուտտո/
նետտո)

10. Հաշիվ-ապրանքագրի համարը
և տարեթիվը

 

 

 

 

 

       

11. Վավերագիր
 
Նշվածով վավերացվում է այն փաստը, որ դիմողի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը։

 

 

 

 ____ _________________20 թ.

 Կ. Տ.

_______________________

                                               (ստորագրությունը)
 

12. Դիմողի հայտարարագիրը
 
Ստորև ստորագրողը հայտնում է, որ նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքներն ամբողջությամբ արտադրված են կամ ենթարկված բավարար
վերամշակման՝
___________________ -ում,

                                             (երկրի անվանումը)
և դրանք բոլորը համապատասխանում են այդպիսի ապրանքների ծագման նկատմամբ սահմանված պահանջներին։

 ____ _________________20 թ.

Կ. Տ.



_______________________

(ստորագրությունը)

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան