«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 նոյեմբերի 2010 թ. |
թիվ 292-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2010 թվականի դեկտեմբերի 27-ից շրջանառության մեջ դնել «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկված «Ավետում», «Մոգերի երկրպագությունը», «Մուտք Երուսաղեմ» և «Համբարձում» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունը` որը հուշադրամների ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում են):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
2010 թ. նոյեմբերի 12 |
Հավելված | |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի թիվ 292-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. «Ավետում» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Ավետում» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսի վերևի մասում մակագրված է «Հայաստանի Հանրապետություն», աջ կողմում` «Repսblic of Armenia»: Վերևի աջ անկյունում պատկերված է ՀՀ զինանշանը, ձախ անկյունում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2010», ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ»: Հուշադրամի կենտրոնում «Ավետում», «Մոգերի երկրպագությունը», «Մուտք Երուսաղեմ» և «Համբարձում» տեսարանների խորհրդանշական պատկերներն են` ավետաբեր Աղավնին, նորածին Հիսուսը, արմավենու ճյուղերով շրջապատված Հիսուսը և Հիսուսը համբարձվելիս:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Սուրբ կույս Մարիամը և Գաբրիել հրեշտակապետը, որը ավետում է Մարիամին Սուրբ հոգուց հղիանալու և Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին: Հուշադրամի վերևի աջ մասում մակագրված է «Ավետում», իսկ ձախ մասում` «Annunciation»:
Հուշադրամը` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Զանգվածը Չափը Դրամաշուրթը Որակը Տպաքանակը
1000 դրամ
արծաթ, 9990
31,1 գ
32x32 մմ
հարթ
պրուֆ` տամպոտպագրությամբ
մինչև 6000 հատ
1.1 «Ավետում»
հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
2. «Մոգերի երկրպագությունը» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Մոգերի երկրպագությունը» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսի վերևի մասում մակագրված է «Հայաստանի Հանրապետություն», աջ կողմում` «Repսblic of Armenia»: Վերևի աջ անկյունում պատկերված է ՀՀ զինանշանը, ձախ անկյունում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2010», ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ»: Հուշադրամի կենտրոնում «Ավետում», «Մոգերի երկրպագությունը», «Մուտք Երուսաղեմ» և «Համբարձում» տեսարանների խորհրդանշական պատկերներն են` ավետաբեր Աղավնին, նորածին Հիսուսը, արմավենու ճյուղերով շրջապատված Հիսուսը և Հիսուսը համբարձվելիս:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են մանուկ Հիսուսն իր մոր` Մարիամի հետ և մոգերը, որոնք նրան նվերներ են մատուցում: Հուշադրամի վերևում մակագրված է` «Մոգերի երկրպագություն», իսկ ձախ մասում` «Adoration of Magi»:
Հուշադրամը` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9990 |
Զանգվածը |
31,1 գ |
Չափը |
32x32 մմ |
Դրամաշուրթը |
հարթ |
Որակը |
պրուֆ` տամպոտպագրությամբ |
Տպաքանակը |
մինչև 6000 հատ |
2.1 «Մոգերի երկրպագությունը»
հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
3. «Մուտք Երուսաղեմ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Մուտք Երուսաղեմ» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսի վերևի մասում մակագրված է «Հայաստանի Հանրապետություն», աջ կողմում` «Repսblic of Armenia»: Վերևի աջ անկյունում պատկերված է ՀՀ զինանշանը, ձախ անկյունում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2010», ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ»: Հուշադրամի կենտրոնում «Ավետում», «Մոգերի երկրպագությունը», «Մուտք Երուսաղեմ» և «Համբարձում» տեսարանների խորհրդանշական պատկերներն են` ավետաբեր Աղավնին, նորածին Հիսուսը, արմավենու ճյուղերով շրջապատված Հիսուսը և Հիսուսը համբարձվելիս:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է ավանակի վրա նստած Քրիստոսը` օրհնող աջը բարձրացրած: Նրան հետևում են աշակերտները, իսկ առջևում Երուսաղեմի բնակիչներն են, որոնք հագուստներ ու ճյուղեր են նետում ճանապարհին:
Հուշադրամի վերևում մակագրված է «Մուտք Երուսաղեմ», իսկ ձախ մասում` «Entry into Jerսsalem»:
Հուշադրամը` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9990 |
Զանգվածը |
31,1 գ |
Չափը |
32x32 մմ |
Դրամաշուրթը |
հարթ |
Որակը |
պրուֆ` տամպոտպագրությամբ |
Տպաքանակը |
մինչև 6000 հատ |
3.1 «Մուտք Երուսաղեմ»
հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
4. «Համբարձում» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Համբարձում» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսի վերևի մասում մակագրված է «Հայաստանի Հանրապետություն», աջ կողմում` «Repսblic of Armenia»: Վերևի աջ անկյունում պատկերված է ՀՀ զինանշանը, ձախ անկյունում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2010», ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ»: Հուշադրամի կենտրոնում «Ավետում», «Մոգերի երկրպագությունը», «Մուտք Երուսաղեմ» և «Համբարձում» տեսարանների խորհրդանշական պատկերներն են` ավետաբեր Աղավնին, նորածին Հիսուսը, արմավենու ճյուղերով շրջապատված Հիսուսը և Հիսուսը համբարձվելիս:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հիսուս Քրիստոսը և հրեշտակները, որոնք դեպի երկինք են տեղափոխում Հիսուսին: Նա գահի վրա նստած` աջ ձեռքով օրհնում է աշակերտներին, իսկ ձախում պահում է գալարափաթեթը:
Հուշադրամի վերևում մակագրված է «Համբարձում», իսկ ձախ մասում` «Ascension»:
Հուշադրամը` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9990 |
Զանգվածը |
31,1 գ |
Չափը |
32x32 մմ |
Դրամաշուրթը |
հարթ |
Որակը |
պրուֆ` տամպոտպագրությամբ |
Տպաքանակը |
մինչև 6000 հատ |
4.1 «Համբարձում»
հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|