ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2011 թվականի N 101-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Վանաձոր քաղաքի Պ. Սևակի 49 հասցեում գտնվող նախկին «Լոռու մարզային մաշկավեներաբանական դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերության 508,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը (այսուհետ` գույք), որի կադաստրային արժեքը կազմում է 14.241.978 դրամ, և դրա սպասարկման համար` 1.931.028 դրամ կադաստրային արժեքով ու 656,81 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողամասն անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն)` կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղի շենքային պայմանները բարելավելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 92,8 քառ. մետր» բառերը փոխարինել «Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 110,3 քառ. մետր» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր` գույքային իրավունքների պետական գրանցումներն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. փետրվարի 16
Երևան