Գլխավոր տեղեկություն
Համար
N 99-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.11.2010-11.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.08.15/20(229) Հոդ.271
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.07.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005313

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հուլիսի 2005 թ.
ք. Երևան

N 99-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված N 1):

բ) «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող այն բնակավայրերի ցանկը, որոնց նկատմամբ սույն կետի ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետը կկիրառվի ըստ ժամանակացույցի (հավելված N 2):

1.1. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի 1.1 և 1.2 կետերով սահմանված ցուցանիշների մեծությունները` այդ և դրան հաջորդող տարվա համար:

(1.1 կետը լրաց. 27.10.10 N 555-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 27.10.10 N 555-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված N 1
 

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թ. հուլիսի 22-ի
N 99-Ն որոշմամբ

 

«ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 28.12.2002 թ., N 10002340):

1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Գյումրի քաղաքում`

1) սպառողների առնվազն 88,5 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ,

2) սպառողների առնվազն 62,6 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ,

3) սպառողների առնվազն 49,1 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ,

4) սպառողների առնվազն 36,3 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,

5) սպառողների առնվազն 21,5 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ,

6) սպառողների առնվազն 17,5 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

(1.1 կետը լրաց. 27.10.10 N 555-Ն)

1.2 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Մարալիկ քաղաքի և Ախուրյան, Հովունի, Հացիկ, Մայիսյան, Արեգնադեմ, Գետաշեն, Մեղրաշատ, Կառնուտ, Քեթի, Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, ԼենԳԷՍ ավան, Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ, Ախուրիկ, Առափի, Ղարիբջանյան, Գետք, Երազգավորս, Բայանդուր, Ամասիա, Ջրաձոր, Հայրենյաց, Գոգհովիտ, Հողմիկ, Ազատան, Սարատակ, Լուսակերտ, Բենիամին, Այգաբաց, Հոռոմ, Ձորակապ գյուղերում`

1) սպառողների առնվազն 87,6 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ,

2) սպառողների առնվազն 64,5 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ,

3) սպառողների առնվազն 49,7 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ,

4) սպառողների առնվազն 38,8 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,

5) սպառողների առնվազն 38,2 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ,

6) սպառողների առնվազն 22,0 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

(1.2 կետը լրաց. 27.10.10 N 555-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 27.10.10 N 555-Ն)

3. Ընկերությունը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ` տվյալ տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների առաջին տասնօրյակի ընթացքում, տվյալ տարածքի սպառողներին հասու առնվազն մեկ օրաթերթում հրապարակել իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկը (այսուհետ` գրաֆիկ): Այն պետք է կազմվի և հրապարակվի այնպես, որ սպասարկման տարածքի ցանկացած սպառող հնարավորություն ունենա ծանոթանալու իր գրաֆիկին: Գրաֆիկի հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի սպառողներին առնվազն մեկ հեռուստաալիքով երեք օր անընդմեջ` օրական երկու անգամ, առաջինը 1800-2000-ն, իսկ երկրորդը 2000-2300-ն ընկած ժամանակահատվածում իրազեկել նոր գրաֆիկի հրապարակման ժամկետի և օրաթերթի անվանման մասին: Գրաֆիկը պետք է գործի հրապարակման օրվանից երեք աշխատանքային օր հետո: Ընկերությունը պարտավոր է հրապարակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ օրաթերթի առնվազն մեկական օրինակ պատվիրված նամակով անվճար ուղարկել իր սպասարկման տարածքի տեղական ինքնակառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ընկերությունը, սկսած 2011 թվականի հունվար ամսից, պարտավոր է իր սպասարկման տարածքի բոլոր սպառողներին յուրաքանչյուր ամիս նախորդ ամսում սպառված ջրի դիմաց ներկայացվող վճարման փաստաթղթերում ներառել նաև տվյալ սպառողի հաջորդ ամսվա ջրամատակարարման նվազագույն գրաֆիկի ժամերը: Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «ջրամատակարարման գրաֆիկ`» բառերը և տվյալ բաժանորդի հաջորդ ամսվա օրական ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն:

(3-րդ կետը խմբ. 27.10.10 N 555-Ն)

4. Ընկերությունը պարտավոր է ապահովել խմելու ջրի ճնշումը բազմաբնակարան շենքի և առանձնատան մուտքագծում` առնվազն վերջին հարկի հատակի նիշի վրա եղած հաշվարկային ճնշմանը ավելացրած 0,05 ՄՊա (5մ ջրի սյուն): Մուտքագծում փաստացի ճնշումը չպետք է գերազանցի 0,6 ՄՊա-ն (60մ ջրի սյուն):

5. Ընկերությունը պարտավոր է բաժանորդներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում:

6. Խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ ջրամատակարարման հաստատված գրաֆիկը խախտելու դեպքում ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ բաժանորդներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:

7. Մատակարարման համակարգում վթարների դեպքում ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել բաժանորդներին վթարի և այն վերացնելուց հետո խմելու ջրի մատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:

8. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետին, ապա` ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով բաժանորդներին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:

9. Սույն պահանջների 6-րդ 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների բաժանորդներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:

10. Եթե ընկերությունը չի կատարել 9-րդ կետի պահանջը, ապա նա պարտավոր է բաժանորդների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամիսների միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):

 

 

Հավելված N 2
 

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թ. հուլիսի 22-ի
N 99-Ն որոշմամբ

 

N

1

3

4

5

6

7

 

Բնակավայրի անվանումը

Ջրամատակա-րարման տևողությունը առ 01.07.05 թ.

Ջրամատակա-րարման առ տևողությունը 01.08.05 թ.

Ջրամատակա-րարման տևողությունը առ 01.09.05 թ.

Ջրամատակա-րարման տևողությունը առ 15.10.05 թ.

Ջրամատակա-րարման տևողությունը առ 01.11.05 թ.

1

Ախուրյան

 

 

4 ժամ

 

 

2

Հովունի

 

4 ժամ

 

 

 

3

Հացիկ

 

 

4 ժամ

 

 

4

Մայիսյան

 

4 ժամ

 

 

 

5

Արեգնադեմ*

 

 

 

4 ժամ

 

6

Գտաշեն

 

 

 

4 ժամ

 

7

Մեղրաշատ

 

 

 

4 ժամ

 

8

Կառնուտ

4 ժամ

 

 

 

 

9

Քեթի*

 

5 ժամ

 

 

 

10

Կապս

 

6 ժամ

 

 

 

11

Վահրամաբերդ

6 ժամ

 

 

 

 

12

Մարմաշեն

 

6 ժամ

 

 

 

13

ԼենԳԷՍավան

6 ժամ

 

 

 

 

14

Ողջի

 

 

 

4 ժամ

 

15

Հայկավան*

 

 

 

4 ժամ

 

16

Ոսկեհասկ*

 

 

 

4 ժամ

 

17

Ախուրիկ *

 

 

4 ժամ

 

 

18

Առափի

6 ժամ

 

 

 

 

19

Ղարիբջանյան

 

6 ժամ

 

 

 

20

Գետք

 

 

4 ժամ

 

 

21

Ամասիա

 

 

4 ժամ

 

 

22

Ջրաձոր

 

 

5 ժամ

 

 

23

Հայրենյաց

6 ժամ

 

 

 

 

24

Գոգհովիտ

 

 

 

4 ժամ

 

25

Հողմիկ

 

 

 

4 ժամ

 

26

Ազատան*

 

 

 

 

4 ժամ

27

Սարատակ*

4 ժամ

 

 

 

 

28

Լուսակերտ

 

5 ժամ

 

 

 

29

Բենիամին

 

5 ժամ

 

 

 

30

Հոռոմ *

 

 

 

4 ժամ

 

ԳՅՈՒՄՐԻ

31

Երկաթգծի ավան

 

 

4 ժամ

 

 

32

Արցախի թ.

 

 

4 ժամ

 

 

33

Լ. Մադոյան փողոց

 

 

 

4 ժամ

 

34

Ղանդիլյան փողոց

 

 

 

4 ժամ

 

35

Մյասնիկյանի փողոց

 

 

 

4 ժամ

 

36

Ղորղանյան փողոց

 

 

 

8 ժամ

 

37

Աբովյան փողոց

 

 

4 ժամ

 

 

38

Շահումյան փողոց

 

 

 

4 ժամ

 

39

Տերյան փողոց

 

 

4 ժամ

 

 

40

Արագած փողոց

 

 

8 ժամ

 

 

41

Անի, Տեքստիլ, Հանցման, Հույս, Արագած, Սլաբոդկա թաղամասեր

 

5 ժամ

 

 

 

42

Իսահակյան փողոց

 

5 ժամ

 

 

 

 

* նշված համայնքներում ոչ բոլորն են հանդիսանում «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդներ