ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2007 թվականի N 1405-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի
2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական ձեռք բերելու կամ վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար անձը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.
2) ծննդյան վկայականը և դրա պատճենը.
3) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր).
4) դիմում հաշվառման մասին.
5) տեղեկանք բնակության վայրից.
6) նախկին քաղաքացիության երկրի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթ (առկայության դեպքում):».
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.
«1.2. Քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարցերի մասին դիմումները քննարկվում են 30-օրյա ժամկետում:».
3) կարգի 2-րդ կետը «կացության վկայականը տրվում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 3 Երևան |
Ձև
ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ (ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ APPLICATION FORM FOR CERTIFICATE (FOR EXTENDING THE TERM OF THE CERTIFICATE) FOR PERSONAL STATUS OF STATELESS PERSON |
|
1. Ազգանունը, անունը/Surname, name ______________________________________ 2. Ծննդյան տարեթիվը և վայրը/Date & place of birth _____________________________ 3. Ազգությունը (անձի ցանկությամբ)/Nationality ________________________________ 4. Սեռը/Sex______________ 5. Հեռախոսահամարը/Telephone ____________________ 6. Հասցեն/Address__________________________________________________ 7. Նախկին քաղաքացիությունը (առկայության դեպքում)/Previous citizenship ______________ 8. Զբաղմունքը/Occupation______________________________________________ 9. Կացության ժամկետը/Duration of stay _____________________________________ 10. Կացության վկայականի համարը/Certificate N ________________________________ (լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու դեպքում) 11. Տրվել է/Date of issսe __________________________________________ (լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու դեպքում) 12. Վավերական է մինչև/Valid until____________________________________ (լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու դեպքում) 13. Ամսաթիվը/Date _____ 14. Ստորագրությունը/Signature________________________
Ծառայողական նշումներ/For official սse only
1. Կացության վկայականի համարը 2. Տրվել է __________ 3. Վավերական է մինչև_______________________________ 4. Կացության վկայականի ժամկետը երկարաձգվել է մինչև__________________________ 5. Կացության վկայականի տրամադրման կամ վկայականի ժամկետի երկարաձգման համար վճարված պետական տուրքի չափը 6. Ստորագրությունը ____________________________________________ |