Գլխավոր տեղեկություն
Համար
N 681-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.22/39(411) Հոդ.747
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2005 թվականի N 681-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների 6-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի`

(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Խնկոյանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 6 և 61 հավելվածների,

(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

(1-ին կետը փոփ. 14.10.10 N 1359-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ սույն որոշման 1-ին կետով սահմանված գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հունիսի 4
Երևան

     

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Հավելված N 11
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման


ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Հավելված N 21
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Հավելված N 31
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Հավելված N 41
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

 ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՐՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Հավելված N 51
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՐՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 61
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Խնկոյան համայնքը գտնվում է Լոռու մարզի հարավարևմտյան մասում:

Հեռավորությունը Վանաձոր քաղաքից 43 կմ է:

Համայնքը հյուսիսային կողմից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լուսաղբյուր համայնքին: «Բ»-«Գ» հարավարևմտյան հատվածով սահմանակից է Լուսաղբյուր համայնքին: «Բ»-«Գ» հարավարևմտյան հատվածով սահմանակից է Հարթագյուղի համայնքին: «Գ»-«Դ» հարավարևմտյան հատվածով սահմանակից է Շիրակի մարզի Կամո համայնքին, «Դ»-«Ա» հատվածով սահմանակից է Շիրակի մարզի Ջաջուռ համայնքին:

ԽՆԿՈՅԱՆ-ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Շիրակի մարզի Ջաջուռ, Խնկոյան և Լուսաղբյուր համայնքների «Ա» հանգուցային կետից 2176.9 մ նիշ ունեցող բլրի գագաթից սահմանագիծն անցնում է դեպի արևելք` 591.02 մ, հասնում ջրբաժանի վրա դրված թիվ 1 սահմանակետը: Թիվ 1 կետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք` 642.7 մ, հասնում թիվ 2 կետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս, հասնում վարելահողի եզրի թիվ 3 կետին, այնուհետև կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք ջրբաժանով հասնում թիվ 4 կետին և վարելահողով հասնում Փամբակ գետի թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 կետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք (երկու կողմից վարելահող) անցնելով 129.79 մ հասնում է թիվ 6 սահմանակետը ու կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, անցնում է 648.36 մ վարելահողի միջնակով հասնում թիվ 7 կետին, ապա թեքվելով դեպի արևելք, անցնում է 373.41 մ` հատելով Խնկոյան մտնող ճանապարհը հասնում թիվ 8 կետին: Թիվ 8 կետից վարելահողի եզրով սահմանագիծը հասնում է Խնկոյան, Լուսաղբյուր և Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4190.76 մ է:

ԽՆԿՈՅԱՆ-ՀԱՐԹԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Խնկոյան, Լուսաղբյուր և Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ` 316.0 մ, հասնում Նալբանդյան ջրանցքի թիվ 1 կետին, այնուհետև ջրանցքով շարունակվում դեպի արևմուտք, անցնում 120.64 մ հասնում թիվ 2 կետը, այնուհետև թեքվում դեպի հարավ, անցնում 99.04 մ, հասնում թիվ 3 կետին, այնուհետև թիվ 3 կետից դեպի հարավ-արևելք` 197.5 մ, հասնում թիվ 4 կետին, որից հետո սահմանագիծը հասնում Նալբանդյան ջրանցքի թիվ 5 կետին: Թիվ 5 կետից սահմանագիծն անցնում է թիվ 6 կետով, այնուհետև ջրբաժանով հասնում բլրի գագաթի թիվ 7 կետին: Թիվ 7 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ` 1004.08 մ, հասնում թիվ 8 կետին, այնուհետև անցնելով ջրբաժանով հասնում է 1956.1 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 9 կետին: Թիվ 9 կետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ 281.73 մ հասնում ջրհավաքի թիվ 10 կետին: Թիվ 10 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնելով թիվ 11-12-13 սահմանակետերով, հասնում բլրի գագաթի թիվ 14 կետին: Թիվ 14 կետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 228.42 մ ու հասնում 2292.7 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 15 կետին: Թիվ 15 կետից սահմանագիծն անցնում է ջրբաժանով, հատելով դաշտային ճանապարհը, հասնում Խնկոյան, Հարթագյուղ և Շիրակի մարզի Կամո համայնքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5602.41 մ է:

ԽՆԿՈՅԱՆ-ԿԱՄՈ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

«Դ» հանգուցային կետից, որը հանդիսանում է Շիրակի մարզի Կամո, Ջաջուռ և Լոռու մարզի Խնկոյան համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծը ջրբաժանի գագաթների վրայով դեպի հարավ-արևելք անցնելով 429.2 մ հասնում է թիվ 1 կետին, քիչ թեքվելով հարավ-արևելք անցնելով 281.4 մ հասնում է թիվ 2 կետին, նորից քիչ թեքվելով դեպի հարավ անցնելով լանջերի և գագաթների վրայի թիվ 3-4 կետերով` 1636.3 մ հասնում է «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Շիրակի մարզի Կամո, Լոռու մարզի Խնկոյան և Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման սահմանակետը:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2346.86 մ է:

ԽՆԿՈՅԱՆ-ՋԱՋՈՒՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

«Ա» հանգուցային կետից սահմանագիծն իջնելով հարավ, անցնելով 585.9 մ հասնում է թիվ 1 կետին, այնուհետև կտրուկ թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք անցնելով 352.9 մ, հասնում է թիվ 2 կետին,  թիվ 2 կետից սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք անցնելով 629.6 մ հասնում մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի եզրին գտնվող թիվ 3 կետին, այնուհետև փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, անցնելով մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի եզրով 322.9 մ, հասնում է 2154.2 մ նիշ ունեցող թիվ 4 կետին, որից հետո սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, անցնելով մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի եզրով և թիվ 5 կետով 733.9 մ, հասնում է «Դ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Ջաջուռ, Շիրակի մարզի Կամո և Լոռու մարզի Խնկոյան համայնքների տարածքների բաժանման կետ:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2625.28 մ է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Հավելված N 71
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)

Հավելված N 81
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 681-Ն որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1359-Ն)