Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) մասնակից պետությունների կառավարությունները (այսուհետ՝ Կողմեր),
համաձայնեցին հետևյալի վերաբերյալ.
Հոդված 1
Համաձայնագրի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնեցված և համակարգված զարգացման նպատակով Կողմերի իրավասու մարմինների և ԱՊՀ ճյուղային Համագործակցության մարմինների համակարգումը և գործունեության տեղեկատվական ապահովումն իրականացվում է ԱՊՀ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային նիստի միջոցով»:
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի՝ Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:
Կատարված է Մինսկ քաղաքում 2016թ. հոկտեմբերի 28-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Ադրբեջանի Հանրապետության |
Ռուսաստանի Դաշնության
|
Հայաստանի Հանրապետության
|
Տաջիկստանի Հանրապետության
|
Բելառուսի Հանրապետության
|
Թուրքմենստանի Կառավարության
|
Ղազախստանի Հանրապետության
|
Ուզբեկստանի Հանրապետության
|
Ղրղզստանի Հանրապետության
|
Ուկրաինայի Կառավարության
|
Մոլդովայի Հանրապետության |
