Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ավտոճանապարհներով միջպետական փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների զանգվածների և չափսերի մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ի դեմս Կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,
ձգտելով ավտոճանապարհների տեխնոլոգիական միասնության պահպանմանն ու ավտոտրանսպորտով ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծմանը, սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ավտոճանապարհներով միջպետական փոխադրումների արդյունավետության բարձրացմանը,
գիտակցելով ավտոճանապարհների պահպանության ապահովման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կարևորությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործված են հետևյալ հասկացությունները.
«տրանսպորտային միջոց»` հարմարանք, որը նախատեսված է ավտոճանապարհներով ուղևորների կամ բեռների կամ դրա վրա տեղադրված սարքավորումների փոխադրման համար,
«բեռնատար մեքենա»` մեխանիկական հաղորդմամբ տրանսպորտային միջոց, որը նախատեսված է ավտոճանապարհներով բեռների փոխադրման համար,
«քարշակ»` տրանսպորտային միջոց, որն ունի սեփական շարժիչ և նախատեսված է բացառապես կամ առավելապես կցորդի կամ կիսակցորդի քարշի համար,
«կցորդ»` տրանսպորտային միջոց, որը նախատեսված է քարշակով կամ բեռնատար մեքենայով քարշման միջոցով բեռների փոխադրման համար,
«կիսակցորդ»` բեռների փոխադրման համար հատուկ սարքավորված տրանսպորտային միջոց, որը նախատեսված է քարշակի հետ միացման համար, այնպես, որ այդ տրանսպորտային միջոցի մի մասը տեղադրված լինի անմիջականորեն քարշակի վրա և դրան փոխանցի իր քաշի զգալի մասը,
«ավտոգնացք»` համակցված տրանսպորտային միջոց, որը կազմված է բեռնատար մեքենայից և կցորդից (կցորդային ավտոգնացք), քարշակից և կիսակցորդից (նստատեղերով ավտոգնացք),
«ավտոբուս»` ուղևորների և ուղեբեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոց, որն ունի ավելի քան 8 նստատեղ, չհաշված վարորդի նստատեղը,
«միակցված ավտոբուս»` ավտոբուս՝ բաղկացած երկու կամ ավելի կոշտ բաժիններից, որոնք ամեն բաժնում ունեն ուղևորատար սրահ և իրար հետ միացած են հոդաձև, ինչը թույլ է տալիս ուղևորներին ազատ տեղափոխվել մի սրահից մյուսը,
«համակցված տրանսպորտային միջոց»` տրանսպորտային միջոցների համակցում, որը բաղկացած է կցորդի կամ կիսակցորդի հետ միացված ավտոմեքենայից,
«տրանսպորտային միջոցի առավելագույն երկարություն»` տրանսպորտային միջոցի երկարություն, որը չի գերազանցում 1-ին հավելվածում նշված մեծությունները,
«տրանսպորտային միջոցի առավելագույն բարձրություն»` տրանսպորտային միջոցի բարձրություն, որը չի գերազանցում 1-ին հավելվածում նշված մեծությունները,
«տրանսպորտային միջոցի առավելագույն լայնություն»` տրանսպորտային միջոցի լայնություն, որը չի գերազանցում 1-ին հավելվածում նշված մեծությունները,
«տրանսպորտային միջոցի առավելագույն զանգված»` տրանսպորտային միջոցի զանգված բեռով կամ առանց բեռի, որը չի գերազանցում 2-րդ հավելվածում նշված մեծությունները,
«սռնային առավելագույն զանգված»` տրանսպորտային միջոցի սռնու միջոցով ավտոճանապարհի մակերեսին փոխանցվող զանգված, որը չի գերազանցում 3-րդ հավելվածում նշված մեծությունները,
«անբաժանելի բեռ»` բեռ, որը ավտոճանապարհով փոխադրելիս, չի կարող բաժանվել երկու կամ ավելի մասերի առանց չափից ավելի ծախսերի կամ այդ բեռի փչացման ռիսկի,
«օդային կախոց»` կախոցային համակարգ, որում ամորտիզացիոն տարր է հանդիսանում օդը, որն ապահովում է առնվազն 75% ամորտիզացիոն արդյունք,
«հատուկ թույլտվություն»` երթևեկության մեկանգամյա թույլտվություն այնպիսի բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի համար, որի առավելագույն չափսերը, զանգվածը և սռնային ծանրաբեռնվածությունը գերազանցում են 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածներում նշված մեծությունները:
Հ ո դ վ ա ծ 2
Տրանսպորտային միջոցների՝ սույն Համաձայնագրով (1-ին, 2-րդ, 3-րդ հավելվածներ) նախատեսված առավելագույն չափսերն ու զանգվածները և սռնային զանգվածները սահմանված են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ավտոճանապարհների համար, որոնցով իրականացվում են միջպետական և տարանցիկ փոխադրումներ, ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության միջազգային ավտոճանապարհները: Տեղական ավտոճանապարհների համար Կողմերը կարող են սահմանել տրանսպորտային միջոցների առավելագույն չափսերի և թույլատրելի զանգվածի այլ պահանջներ, ընդ որում՝ այդ սահմանափակումները հավասարապես կգործեն և՛ այդպիսի սահմանափակումներ սահմանած Կողմի տրանսպորտային միջոցների, և՛ մյուս Կողմերի տրանսպորտային միջոցների նկատմամբ: Կողմերը տեղեկացնում են մյուս Կողմի փոխադրողներին տեղական ավտոճանապարհների համար սահմանված այլ պահանջների մասին:
Հ ո դ վ ա ծ 3
Առանձին ավտոճանապարհներին տրանսպորտային միջոցների չափսերի և զանգվածի սահմանափակումներ մտցնելու դեպքում Կողմերի իրավասու մարմինները պարտավոր են այդ սահմանափակումները նշել համապատասխան ճանապարհային նշաններով:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը պարտավորվում են առանց հատուկ թույլտվությունների իրենց տարածքով, այդ թվում՝ տարանցիկ, բաց թողնել տրանսպորտային միջոցները, որոնց առավելագույն չափսերը, տրանսպորտային միջոցների զանգվածները և սռնային ծանրաբեռնումը չեն գերազանցում սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածներում նշված մեծությունները:
Հ ո դ վ ա ծ 5
Այն տրանսպորտային միջոցները, որոնց չափված գծային չափանիշներից թեկուզև մեկը գերազանցում է 1-ին հավելվածում նշված մեծությունները, համարվում են ոչ գաբարիտային:
Այն տրանսպորտային միջոցները, որոնց առավելագույն զանգվածը և/կամ սռնային զանգվածը գերազանցում է 2-րդ և 3-րդ հավելվածներում նշված մեծությունները, համարվում են ծանրաքարշ:
Հ ո դ վ ա ծ 6
Ոչ գաբարիտային և ծանրաքարշ տրանսպորտային միջոցները բաց են թողնվում Կողմերի տարածք միայն հատուկ թույլտվության առկայության դեպքում, որը տրվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից և կարող են շարժվել միայն որոշակի երթուղով և այդ հատուկ թույլտվության մեջ նշված պայմաններով:
Իրենց տարածք ոչ գաբարիտային և ծանրաքարշ բեռների բաց թողնման հատուկ թույլտվությունների տրման համար Կողմերը կարող են սահմանել վարձավճար ազգային նորմատիվ-իրավական ակտերով նախատեսված չափով: Կողմերը կձգտեն մոտեցնել այդ վճարների չափը:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագրով տրանսպորտային միջոցների համար սահմանվող առավելագույն չափսերը և այլ գծային չափանիշները, տրանսպորտային միջոցների առավելագույն զանգվածը և սռնու առավելագույն զանգվածը պահպանվում են որպես տրանսպորտային միջոցների չափսերի և զանգվածի առանձնացված պահանջներ՝ ելնելով գոյություն ունեցող ավտոճանապարհներով դրանց անարգել և առանց հսկողության բաց թողնման հնարավորությունից: Այս սահմանափակումները չեն վերաբերում տրանսպորտային միջոցների արտադրությանն առնչվող չափանիշներին և պահանջներին, որոնք սահմանվում են այլ համաձայնագրերով:
Հ ո դ վ ա ծ 8
Ավտոճանապարհներով երթևեկելու ժամանակ պետք է պահպանվեն ոչ գաբարիտային և ծանրաքարշ տրանսպորտային միջոցների երթևեկության կարգն ու կանոնները կարգավորող Կողմերի հաստատած պահանջները: Այս հարցով Կողմերի ընդունած նորմատիվ-իրավական ակտերը պետք է հաշվի առնեն սույն Համաձայնագրի դրույթները:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերը կարող են տրանսպորտային միջոցների չափսերի և զանգվածի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել առանձին ավտոճանապարհների կամ ավտոճանապարհային հատվածների վրա՝ ելնելով եղանակակլիմայական պայմաններից կամ ավտոճանապարհների տեխնիկական վիճակի վատթարացումից՝ ժամանակին մյուս Կողմերի փոխադրողներին տեղեկացնելով դրանց կիրառման մեջ մտցնելու և գործողության ժամկետների մասին, ինչպես նաև՝ նշելով շրջանցման հնարավոր ճանապարհները:
Հ ո դ վ ա ծ 10
Այն Կողմը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը, ապահովում է այն այդ տրանսպորտային միջոցի հիմնական տեխնիկական բնութագիրը պարունակող փաստաթղթերով, որպեսզի ապահովի սույն Համաձայնագրով նախատեսված չափսերի և զանգվածների սահմանափակումների վերահսկումը:
Կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները ոչ գաբարիտային և ծանրաքաշ տրանսպորտային միջոցների բաց թողնման հատուկ թույլտվությունների ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի և ընթացակարգերի միասնականացման համար:
Հ ո դ վ ա ծ 11
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի իր կողմից լիազորված մարմինների միջոցով իրականացնել տրանսպորտային միջոցների չափսերի և զանգվածի վերահսկում, անկախ դրանց գրանցման տեղից, և խախտողների հանդեպ կիրառել ազգային օրենսդրությամբ նախատեսված միջոցներ:
Հ ո դ վ ա ծ 12
Փոխադրումներ իրականացնելու ժամանակ Կողմերը պետք է ձգտեն, որպեսզի տրանսպորտային միջոցների զանգվածը և չափսերը չգերազանցեն սույն Համաձայնագրով նախատեսված սահմանները: Այս պահանջը չի տարածվում անբաժանելի բեռների փոխադրման վրա, և դրանց բաց թողումն իրականացվում է հատուկ թույլտվության ձևակերպման միջոցով:
Հ ո դ վ ա ծ 13
Կողմերը կձգտեն տրանսպորտային միջոցների՝ սույն Համաձայնագրի հավելվածներում նշված չափսերի և զանգվածների չափման մեթոդների միասնականացմանը:
Հ ո դ վ ա ծ 14
Կողմերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ավտոճանապարհները, որոնք մտնում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջազգային ավտոճանապարհների համակարգի մեջ, լիովին համապատասխանեն դրանցով՝ սույն Համաձայնագրով սահմանված առավելագույն չափսեր և զանգված ունեցող տրանսպորտային միջոցների բաց թողնման պահանջներին:
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի՝ այլ, ավելի վաղ ստորագրված միջազգային, այդ թվում՝ Կողմերի միջև կնքված, պայմանագրերից և համաձայնագրերից, որոնց մասնակից են նրանք հանդիսանում, բխող իրավունքները և պարտավորությունները և չի խոչընդոտում այլ միջազգային պայմանագրերի կնքմանը:
Հ ո դ վ ա ծ 16
Սույն Համաձայնագրում, Կողմերի ընդհանուր համաձայնությամբ, կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք կձևակերպվեն արձանագրություններով:
Հ ո դ վ ա ծ 17
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը կլուծվեն շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 18
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից բոլոր անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար՝ այն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 19
Սույն Համաձայնագիրը գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հաջորդ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն:
Հ ո դ վ ա ծ 20
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 21
Սույն Համաձայնագիրը, բոլոր Կողմերի համաձայնությամբ, բաց է դրա նպատակներն ու սկզբունքները կիսող պետությունների կողմից միանալու համար` ավանդապահին այդպիսի միացման մասին փաստաթղթերի հանձնման միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած ավանդապահի կողմից այդպիսի միացման համաձայնության մասին վերջին հաղորդագրությունը ստանալու օրվանից:
Կատարված է Մինսկ քաղաքում 1999 թվականի հունիսի 4-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հ ա վ ե լ վ ա ծ 1
Տրանսպորտային միջոցների առավելագույն չափսերը և այլ գծային չափանիշները
1. Տրանսպորտային միջոցների առավելագույն չափսերը, հաշվի առնելով Համաձայնագրի 4-րդ հոդվածի դրույթները, չպետք է գերազանցեն ներքևում բերված թվերը.
1.1. Առավելագույն երկարությունը՝ |
|
բեռնատար ավտոմեքենայի |
12,00մ |
ավտոբուսի | 12,00մ |
կցորդի | 12,00մ |
միակցված տրանսպորտային միջոցի | 20,0մ |
միակցված ավտոբուսի | 18,00մ |
ավտոգնացքի | 20,00մ |
1.2. Առավելագույն լայնությունը՝ | |
բոլոր տրանսպորտային միջոցների | 2,55մ |
տրանսպորտային միջոցների | |
իզոթերմիկ թափքերի | 2,60մ |
1.3. Առավելագույն բարձրությունը՝ | 4,00մ |
2. Սույն Հավելվածի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների առավելագույն չափսերն իրենց մեջ ներառում են հանովի թափքերի և բեռների տարաների, ներառյալ բեռնարկղերի չափսերը:
3. Ցանկացած տրանսպորտային միջոց շարժման ժամանակ պետք է ապահովի պտույտ 12,50մ արտաքին շառավղով և 5,30մ ներքին շառավղով՝ սահմանափակված տարածության սահմաններում:
4. Ամրացման կունդի փականի սռնու և համակցված տրանսպորտային միջոցի հետին մասի միջև առավելագույն հեռավորությունը չպետք է գերազանցի 12,00մ-ը:
5. Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափված առավելագույն հեռավորությունը, վարորդական խցիկի հետևում թափքի կամ բեռի տեղադրման կառամատույցի արտաքին դիմային կետից մինչև կցորդի հետին արտաքին կետը, չհաշված քարշակի հետին մասի և կցորդի դիմային մասի միջև հեռավորությունը, չպետք է գերազանցի 17,0մ-ը:
6. Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափված առավելագույն հեռավորությունը, վարորդական խցիկի հետևում թափքի կամ բեռի տեղադրման կառամատույցի արտաքին դիմային կետից մինչև կիսակցորդի հետին արտաքին կետը, չպետք է գերազանցի 16,40մ:
7. Տրանսպորտային միջոցի թափքում տեղադրված բեռը չպետք է դուրս գա ավտոտրանսպորտի կամ կցորդի հետին արտաքին կետից 2.00մ-ից ավելի:
8. Բեռնատար մեքենայի հետին սռնու և կցորդի դիմացի սռնու միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 3,00մ:
9. Կիսակցորդի հոդակապային միացման և կիսակցորդի դիմացի մասի ցանկացած կետի միջև հորիզոնական չափված հեռավորությունը չպետք է գերազանցի 2,04մ:
10. Տրանսպորտային միջոցի երկարությունը պետք է չափվի ISO 612-1978 ստանդարտի 6.1. կետին համապատասխան: Ընդ որում, երկարության չափման դեպքում հաշվի չեն առնվում տրանսպորտային միջոցի վրա տեղադրված հետևյալ սարքավորումները՝
ապակիների մաքրման սարքավորումներ և ջրացայտիչներ,
դիմային և կողային նշագրումային սալիկներ,
կապարակնքման հարմարանքներ և դրանց պաշտպանիչ միջոցներ,
բրեզենտի ամրացման հարմարանքներ և դրանց պաշտպանիչ միջոցներ,
էլեկտրալուսավորության սարքավորումներ,
հետին դիտման հայելիներ և ավտոմեքենայի հետևի տարածության դիտման հարմարանքներ,
օդատար խողովակներ,
փականների երկարություններ և կցորդներին կամ հանովի թափքերին միացնելու համար սարքավորումներ,
թափք մուտք գործելու աստիճաններ, պահեստային անվադողի ամբարձիչ,
բարձրացվող կառամատույցներ, աստիճաններ, այլ նմանատիպ սարքավորում, որը աշխատանքային ռեժիմում չի գերազանցում 200մմ և որն այնպես է պատրաստված, որպեսզի այն չկարողանա ավելացնել արտադրողի կողմից սահմանված՝ ավտոմեքենայի առավելագույն բեռնվածության սահմանային զանգվածը:
11. Տրանսպորտային միջոցի բարձրությունը պետք է չափվի ISO 612-1978 չափանիշի 6.3 կետին համապատասխան: Բարձրության չափման ժամանակ չպետք է հաշվի առնվեն տրանսպորտային միջոցների վրա տեղադրված անտենաները, բարձրացված վիճակում գտնվող պանտոգրաֆը:
Սռնին բարձրացնելու հարմարանք ունեցող տրանսպորտային միջոցների համար պետք է հաշվի առնվի այդ հարմարանքի ազդեցության էֆեկտը:
12. Տրանսպորտային միջոցի լայնությունը պետք է չափվի ISO 612-1978 չափանիշի 6.2 կետին համապատասխան: Ընդ որում‚ լայնությունը չափելիս հաշվի չեն առնվում տրանսպորտային միջոցի վրա տեղադրված հետևյալ հարմարանքները՝
կապարակնքման, կնքման համար հարմարանքներ և դրանց պաշտպանիչ միջոցներ,
բրեզենտի ամրացման հարմարանքներ և դրանց պաշտպանիչ միջոցներ,
անվադողերի վնասումը հայտնաբերելու համար հարմարանքներ,
ջրացայտիչների դուրս եկած մասեր,
լուսավորող սարքավորումներ,
աստիճաններ, կախովի կառամատույցները և այլ նմանատիպ սարքավորումներ, որոնք աշխատանքային վիճակում տրանսպորտային միջոցի ամեն կողմից դուրս են գալիս ոչ ավել, քան 10մմ, որոնց առաջ կամ հետ ուղղված աստիճանների անկյուններն ունեն առնվազն 5մմ կլորացման շառավիղ, իսկ նրանց ծայրերը՝ առնվազն 2,5մմ կլորացման շառավիղ,
հետին դիտման հայելիներ,
անվադողերի ճնշման ցուցիչներ,
փոխադրման վիճակում ներս քաշվող կամ հավաքվող աստիճաններ,
անվադողի մակերեսի թեքված մասը, որը ճանապարհի հետ շփման կետից դուրս է գալիս:
Հ ա վ ե լ վ ա ծ 2
Տրանսպորտային միջոցների առավելագույն զանգվածը
1. Տրանսպորտային միջոցների առավելագույն զանգվածը չպետք է գերազանցի ներքոհիշյալ մեծությունները՝
1.1. Բեռնատար մեքենաներ՝ |
|
երկսռնի ավտոմեքենա |
-18տ |
եռասռնի ավտոմեքենա |
-24տ |
եռասռնի ավտոմեքենա, որն ունի երկու զույգ անիվներից բաղկացած շարժահաղորդ սռնի, որոնք սարքավորված են օդային կամ նրան համարժեք կախոցով |
- 25տ |
քառասռնի ավտոմեքենա՝ երկու շարժահաղորդ սռնիներով, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է երկու զույգ անիվներից և ունի օդային կամ նրան համարժեք կախոց | -32տ |
1.2 Համակցված տրանսպորտային միջոցի մաս կազմող տրանսպորտային միջոցներ՝ | |
երկսռնի կցորդ |
18տ |
եռասռնի կցորդ |
24տ |
1.3 Համակցված տրանսպորտային միջոցներ՝ | |
1.3.1*** Նստատեղերով ավտոգնացքներ՝ | |
երկսռնի քարշակ երկսռնի կիսակցորդով՝ կիսակցորդի սռնիների միջև 1,3մ և ավելի, բայց ոչ ավելի‚ քան 1,8մ հեռավորությամբ |
- 36տ |
երկսռնի քարշակ երկսռնի կիսակցորդով՝ կիսակցորդի սռնիների միջև 1,8մ գերազանցող հեռավորությամբ |
38տ |
երկսռնի քարշակ եռասռնի կիսակցորդով |
38տ |
եռասռնի քարշակ երկսռնի կիսակցորդով |
38տ |
եռասռնի քարշակ եռասռնի կիսակցորդով |
38տ: |
18 տոննանոց բեռնատարից և 20 տոննանոց կիսակցորդից բաղկացած տրանսպորտային միջոցի համար սույն հավելվածի 1.3.1 (բ) կետի համաձայն առավելագույն զանգվածը կարող է ավելացվել 2տ-ով այն դեպքում, եթե տրանսպորտային միջոցն ունի միացված անիվներից բաղկացած շարժահաղորդ սռնի և սարքավորված է օդային կամ դրան համարժեք կախոցով:
1.3.2** Կցորդային ավտոգնացքներ՝ |
|
երկսռնի բեռնատար մեքենա երկսռնի կցորդով |
36տ |
երկսռնի բեռնատար մեքենա եռասռնի կցորդով |
42տ |
եռասռնի բեռնատար մեքենա երկսռնի կցորդով |
42տ |
եռասռնի բեռնատար մեքենա եռասռնի կցորդով |
44տ |
եռասռնի բեռնատար մեքենա քառասռնի կցորդով |
44տ |
1.4 Ավտոբուսներ՝ |
|
երկսռնի |
18տ |
եռասռնի |
24տ |
եռասռնի՝ հոդաձև միակցված |
28տ |
քառասռնի՝ հոդաձև միակցված |
28տ |
__________________________
***1 1.3.1. Ուզբեկստանի Հանրապետության տարածքով միջպետական փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների համար: |
|
նստատեղերով ավտոգնացքներ. |
|
երկսռնի քարշակ միասռնի կցորդով |
28տ |
երկսռնի քարշակ երկսռնի կիսակցորդով՝ կիսակցորդի սռնիների միջև 1,3մ և ավելի, բայց ոչ ավելի, քան 1,8մ հեռավորությամբ, |
36տ |
երկսռնի քարշակ երկսռնի կիսակցորդով՝ կիսակցորդի սռնիների միջև 1,8մ-ը գերազանցող ավելի հեռավորությամբ |
40տ |
երկսռնի քարշակ եռասռնի կիսակցորդով |
40տ |
եռասռնի քարշակ երկսռնի կիսակցորդով |
40տ |
եռասռնի քարշակ եռասռնի կիսակցորդով 40տ |
|
1.3.1.2. Ղազախստանի Հանրապետության տարածքով միջպետական փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների համար, և Ղազախստանի Հանրապետության ավտոտրանսպորտային միջոցների համար, որոնք միջպետական փոխադրումներ են իրականացնում սույն Համաձայնագրի մյուս մասնակից պետությունների տարածքով. | |
ավտոտրանսպորտային միջոցի առավելագույն ընդհանուր քաշը |
36տ |
** 1.3.2.1. Բելառուսի Հանրապետության տարածքով միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների համար, և սույն Համաձայնագրի մյուս մասնակից պետությունների տարածքով միջպետական փոխադրումներ իրականացնող Բելառուսի Հանրապետության ավտոտրանսպորտային միջոցների համար: | |
Կցորդային ավտոգնացքներ. |
|
երկսռնի բեռնատար մեքենա երկսռնի կցորդով |
36տ |
այլ ավտոգնացքներ |
38տ |
Հ ա վ ե լ վ ա ծ 3
Տրանսպորտային միջոցների առավելագույն սռնային զանգվածները*
1. Տրանսպորտային միջոցների առավելագույն սռնային զանգվածը չպետք է գերազանցի ներքոհիշյալ մեծությունները՝.
1.1. Մեկ սռնու համար | |
շարժահաղորդ |
10,0տ |
շարժահաղորդ երկակի անիվներով |
10,0տ |
1.2. Կրկնակի սռնու, երկակի անիվներով կցորդների կամ կիսակցորդների համար սռնիների զանգվածների գումարը սռնիների միջև հետևյալ հեռավորությունների դեպքում չպետք է գերազանցի.
0,5մ մինչև 1մ |
12,0տ |
1մ մինչև 1,3մ |
14,0տ |
1,3մ մինչև 1,8մ |
16,0տ |
1,8մ կամ ավելի |
18,0տ |
1.3. Միակողմ անիվներով կցորդների կամ կիսակցորդների կրկնակի սռնիների համար սռնիների զանգվածների գումարը սռնիների միջև հետևյալ հեռավորությունների դեպքում չպետք է գերազանցի.
0,5 մինչև 1մ |
11,0տ |
1մ մինչև 1,3մ |
13,0տ |
1,3մ մինչև 1,8մ |
15,0տ |
1,8մ կամ ավելի |
17,0տ |
1.4. Երկակի անիվներով կցորդների կամ կիսակցորդների եռասռնի սռնիների համար սռնիների զանգվածների գումարը սռնիների միջև հետևյալ հեռավորությունների դեպքում չպետք է գերազանցի.
0,5 մինչև 1մ |
16,5տ |
սկսած 1,0մ-ից, բայց ոչ ավելի‚ քան 1,3մ |
19,5տ |
1,3մ մինչև 1,8մ |
22,5տ |
1,8մ կամ ավելի |
25,5տ |
1.5. Միակողմ անիվներով կցորդների կամ կիսակցորդների եռասռնի սռնիների համար սռնիների միջև հետևյալ հեռավորության դեպքում.
0,5մ մինչև 1մ |
15,0տ |
1,0մ մինչև 1,3մ |
18,3տ |
1,3մ մինչև 1,8մ |
21,0տ |
1,8մ կամ ավելի |
24,0տ |
1.6. Երկակի անիվներով բեռնատարի կամ ավտոբուսի կրկնակի շարժահաղորդ սռնիների համար սռնիների զանգվածների գումարը սռնիների միջև հետևյալ հեռավորության դեպքում չպետք է գերազանցի.
0,5մ մինչև 1մ |
12,0տ |
1մ մինչև 1,3մ |
14,0տ |
1,3մ մինչև 1,8մ |
16,0տ |
11,8մ կամ ավելի |
18,0տ |
նույնը օդային կամ համազոր կախոցի վրա ամրացման դեպքում` |
19,0տ |
1.7 Միակողմ անիվներով բեռնատարի կամ ավտոբուսի կրկնակի շարժահաղորդ սռնիների համար սռնիների զանգվածների գումարը սռնիների միջև հետևյալ հեռավորության դեպքում չպետք է գերազանցի.
մինչև 1մ |
11,0տ |
1մ մինչև 1,3մ |
13,0տ |
1,3մ մինչև 1,8մ |
16,0տ |
11,8մ կամ ավելի |
15,0տ |
2. Ավտոմեքենայի կամ համակցված տրանսպորտային միջոցի շարժահաղորդ սռնու կամ սռնիների վրա փոխանցվող քաշը չպետք է լինի ավտոմեքենայի կամ համակցված տրանսպորտային միջոցի ընդհանուր քաշի 25%-ից քիչ:
__________________________
* Ղազախստանի Հանրապետության տարածքով միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների համար, և սույն Համաձայնագրի մյուս մասնակից պետությունների տարածքներով միջպետական փոխադրումներ իրականացնող Ղազախստանի Հանրապետության ավտոտրանսպորտային միջոցների համար. | |
1. Տրանսպորտային միջոցների առավելագույն սռնային զանգվածը չպետք է գերազանցի ներքոհիշյալ մեծությունները. | |
1.1 Մեկ սռնու համար. |
|
շարժահաղորդ |
8,0տ |
շարժահաղորդ երկակի անիվներով |
8,0տ |
1.2 Երկակի անիվներով կցորդների կամ կիսակցորդների, կրկնակի սռնիների համար սռնիների զանգվածների գումարը սռնիների միջև հետևյալ հեռավորության դեպքում չպետք է գերազանցի. | |
0,5մ-ից ավելի, բայց 1մ-ից քիչ |
12,0տ |
1մ կամ ավելի, բայց 1,3մ-ից քիչ |
13,0տ |
1,3մ կամ ավելի, բայց 1,8մ-ից քիչ |
14,2տ |
1,8մ կամ ավելի |
14,6տ |
1.3 Միակողմ անիվներով կցորդների կամ կիսակցորդների կրկնակի սռնիների համար սռնիների զանգվածների գումարը սռնիների միջև հետևյալ հեռավորության դեպքում չպետք է գերազանցի. | |
0,5մ-ից ավելի, բայց 1մ-ից քիչ |
11,0տ |
1մ կամ ավելի, բայց 1,3մ-ից քիչ |
12,0տ |
1,3մ կամ ավելի, բայց 1,8մ-ից քիչ |
13,2տ |
1,8մ կամ ավելի |
13,6տ |
1.4 Երկակի անիվներով կցորդների կամ կիսակցորդների եռասռնի սռնիների համար սռնիների զանգվածների գումարը սռնիների միջև հետևյալ հեռավորության դեպքում չպետք է գերազանցի. | |
0,5մ-ից ավելի, բայց 1մ-ից քիչ |
-17,4տ |
1մ կամ ավելի, բայց ոչ ավելի, քան 1,3մ |
-18,4տ |
1,3մ կամ ավելի, բայց 1,8մ-ից քիչ |
- 21,2տ |
1,8մ կամ ավելի |
- 21,9տ |
1.5 Միակողմ անիվներով կցորդների կամ կիսակցորդների եռասռնի սռնիների համար սռնիների միջև հետևյալ հեռավորությունների դեպքում. | |
0,5մ-ից ավելի, բայց 1մ-ից քիչ |
15,9տ |
1մ կամ ավելի, բայց ոչ ավելի, քան1,3մ |
17,2տ |
1,3մ կամ ավելի, բայց 1,8մ-ից քիչ |
19,7տ |
1,8մ կամ ավելի |
20,4տ |
1.6 Երկակի անիվներով բեռնատարի կամ ավտոբուսի կրկնակի շարժահաղորդ սռնիների համար սռնիների զանգվածների գումարը սռնիների միջև հետևյալ հեռավորության դեպքում չպետք է գերազանցի. | |
0,5մ-ից ավելի, բայց 1մ-ից քիչ |
12,0տ |
1մ կամ ավելի, բայց 1,3մ-ից քիչ |
14,0տ |
1,3մ կամ ավելի, բայց 1,8մ-ից քիչ |
16,0տ |
1,8մ կամ ավելի |
18,0տ |
նույնը օդային կամ համազոր կախոցի վրա ամրացման դեպքում |
19,0տ, |
1.7 Միակողմ անիվներով բեռնատարի կամ ավտոբուսի կրկնակի շարժահաղորդ սռնիների համար սռնիների զանգվածների գումարը սռնիների միջև հետևյալ հեռավորության դեպքում չպետք է գերազանցի. | |
1մ-ից քիչ |
11,0տ |
1մ կամ ավելի, բայց 1,3մ-ից քիչ |
13,0տ |
1,3մ կամ ավելի, բայց 1,8մ-ից քիչ |
15,0տ |
2. Ավտոմեքենայի կամ համակցված տրանսպորտային միջոցի շարժահաղորդ սռնու կամ սռնիների վրա ընկնող քաշը չպետք է լինի ավտոմեքենայի կամ համակցված տրանսպորտային միջոցի ընդհանուր քաշի 25%-ից քիչ: |
*Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է դիտողություններով (չեն ներկայացվել):
**Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 27-ից:
