ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2010 թվականի N 1257-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 155 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունը, բացառությամբ անշարժ գույքի գործարքներ կնքելու համար տրամադրվող միասնական տեղեկատվության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին, դատարաններին, քրեական հետապնդման մարմիններին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվում է անվճար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար:
Պետական կառավարման մարմիններին սույն կետով սահմանված կարգով տրամադրված կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները կարող են վերջիններիս կողմից փոխանցվել այլ անձանց` միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, որի դիմաց անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնին հատկացվում է համապատասխան փոխհատուցում։».
2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.
3) 7-րդ կետից հանել «Իրականացված աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:» նախադասությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. սեպտեմբերի 30
Երևան