«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2010 թ. |
թիվ 21-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև թիվ 11-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև թիվ 11-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի «Փոստային, սուրհանդակային և կապի գործունեության մասին» Ձև թիվ 11-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 14-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 21-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
հեռագրական կապի, հեռախոսային ցանցի և բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը |
Ով է ներկայացնում ______________________ (անվանումը) Փաստացի գործունեության հիմնական տեսակը ______________ _______________________________________ Գտնվելու վայրը _________________________ _________________________________________ I I I I I (փոստային դասիչ) Մարզը _______________ Համայնքը __________________ Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» |
Չլրացնել ò | |
ՏԳՏԴ I I I I I I Մարզը I I I Համայնքը I I I I | |
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հունվար - ___________ 201___թ.
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Չափի |
Հաշվետու եռամսյակը |
Աճողական թվերով | ||
ընթացիկ տարվա |
նախորդ տարվա |
հաշվետու տարվա սկզբից |
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
Հեռագրական կապի ծառայություններ | ||||||
Ուղարկվել են հեռագրեր, ընդամենը |
110 |
հազար հատ |
||||
այդ թվում` ներհանրապետական |
110.1 |
-”- |
||||
միջազգային |
110.2 |
-”- |
||||
որից` Անկախ Պետությունների |
110.2.1 |
-”- |
||||
Հեռախոսային ցանցի ծառայություններ | ||||||
Միջքաղաքային և միջազգային ելից ավտոմատ կանչերի քանակը, ընդամենը |
120 |
հազար հատ |
||||
այդ թվում` միջքաղաքային |
120.1 |
-”- |
||||
միջազգային |
120.2 |
-”- |
||||
որից` Անկախ Պետությունների |
120.2.1 |
-”- |
||||
120 տողից` ավարտվել են խոսակցությամբ |
120.3 |
-”- |
||||
այդ թվում` միջքաղաքային |
120.3.1 |
-”- |
||||
միջազգային |
120.3.2 |
-”- |
||||
որից` Անկախ Պետությունների |
120.3.2.1 |
-”- |
||||
Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերներ, ընդամենը |
130 |
-”- |
||||
այդ թվում` միջքաղաքային |
130.1 |
-”- |
||||
միջազգային |
130.2 |
-”- |
||||
որից` Անկախ Պետությունների |
130.2.1 |
-”- |
||||
130 տողից՝ իրականացվել են |
130.3 |
-”- |
||||
այդ թվում` միջքաղաքային |
130.3.1 |
-”- |
||||
միջազգային |
130.3.2 |
-”- |
||||
որից` Անկախ Պետությունների |
130.3.2.1 |
-”- |
||||
Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ, ընդամենը (տող 120.3 + 130.3) |
140 |
-”- |
||||
այդ թվում` միջքաղաքային |
140.1 |
-”- |
||||
միջազգային |
140.2 |
-”- |
||||
որից` Անկախ Պետությունների |
140.2.1 |
-”- |
||||
Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը |
150 |
րոպե |
||||
Միջազգային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը |
160 |
-”- |
||||
Բջջային հեռախոսակապի ծառայություններ | ||||||
Բջջային հեռախոսակապի խոսակցությունների քանակը, ընդամենը |
170 |
հազար հատ |
||||
Բջջային հեռախոսակապի խոսակցությունների միջին տևողությունը, ընդամենը |
180 |
րոպե |
Ղեկավար |
_________ |
_________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_________ (Ազգանուն, անուն) |
_________ |
______________ |
« __ » _______201___թ. |
Էլեկտրոնային փոստ |
_____@_______ |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 21-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու եռամսյակի համար և աճողական կարգով` տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. 110-110.2.1 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
6. 120-160 տողերը վերաբերում են հեռախոսային ցանցի ծառայություններին:
7. 170 և 180 տողերում արտացոլվում են բջջային կապի խոսակցությունների քանակը (հազար հատերով) և միջին տևողությունը (րոպեներով):
Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում հեռագրական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.07.2012, թիվ 24-Ն | 01.01.2013, թիվ 21-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|