ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2010 թվականի N 842-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Դիմումի հիման վրա տրվող` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքների ձևերը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:».
2) որոշման N 1 հավելվածում`
ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս` բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:»,
բ. 18-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Տեղական ռեգիստրի աշխատողը դիմումը ներկայացնողին տեղեկացնում է կեղծ տեղեկություններ (տվյալներ, փաստաթղթեր) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:».
3) որոշման N 4 հավելվածում`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ռեգիստրում հաշվառվելու համար դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող և տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր):»,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելու դեպքում բնակության նոր վայրում հաշվառվելու համար քաղաքացիները դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր):»,
գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. Սույն ցանկի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված` սեփականատիրոջ կողմից տրվող գրավոր համաձայնության ձևը սահմանում է լիազորված մարմնի ղեկավարը: Սեփականատերը նշված համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. հուլիսի 14
Երևան