Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2010 թվականի N 819-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 404 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական և այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 404 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների վրա»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. հուլիսի 6
Երևան