Գլխավոր տեղեկություն
Համար
N 442-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.05.07/6(10) Հոդ.483
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2010 թվականի N 442-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործունեության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 28
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 15-ի N 442-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ազգային անվտանգության և բարեկեցության ապահովման հիմնական գործոններից է արդյունավետ և մրցունակ գիտակրթական քաղաքականությունը: Սույն ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հետևյալ նպատակադրումների իրագործմանը`

1) Հայաստանի մտավոր ներուժի զորացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացումը,

2) գիտակրթական համակարգի վերակառուցումն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին,

3) ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը,

4) գիտական արտադրանքի ապրանքայնացումը,

5) գիտական ներուժի ներգրավումը կենսագործունեության բոլոր ոլորտներում:

 

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

 

2. Հայաստանի կրթության և գիտության զարգացման գերակայությունները պայմանավորված են ազգային անվտանգության ապահովման հետևյալ հիմնական թիրախների հաղթահարման մարտահրավերներով`

1) կայուն տնտեսական աճի ապահովում,

2) միջազգային և տարածաշրջանային համագործակցություն,

3) անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում,

4) բարեկեցության ապահովում և աղքատության հաղթահարում,

5) հայապահպանություն:

3. Հայաստանի շարունակական զարգացման կայուն տեմպերի ապահովման անհրաժեշտությունը թելադրում է գիտելիքահենք տնտեսության և հասարակության ձևավորում: Կրթությունը և գիտությունը, որպես կադրային ներուժի ձևավորման հիմնական գործոն, կենտրոնական դերակատարում ունեն այս խնդրում: Գիտակրթական համակարգը բարձր մտավոր և ստեղծագործական ունակություններով օժտված, միջազգային մակարդակում մրցունակ գիտության և բարձր տեխնոլոգիաների բնագավառի կադրերի պատրաստման երաշխավորն է:

4. Հայաստանի գիտակրթական համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի. այն ռեսուրսների նպատակային ուղղորդման միջոցով պետք է ձևավորի տնտեսության և հասարակության պահանջներին համահունչ կրթության ճկուն և արդյունավետ մեխանիզմներ:

5. Գտնվելով մշակույթների և քաղաքակրթությունների հատման սահմանագծում` Հայաստանն ու հայությունը պատմականորեն ձեռք են բերել կարևորագույն հատկանիշներ` դարեր շարունակ յուրօրինակ «կամրջի» դեր խաղալով տարբեր քաղաքակրթությունների միջև: Այն այսօր ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլև կարող է դառնալ մեր պետության ու հասարակության զարգացման կարևորագույն ազդակ` ապահովելով մեր ուրույն տեղն ու դերը հարափոփոխ աշխարհում:

6. Միաժամանակ, գտնվելով մի տարածաշրջանում, որտեղ խաչվում են տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահեր, Հայաստանը որդեգրել է միջազգային ակտիվ ներգրավման ռազմավարություն: Սա մի կողմից ենթադրում է կրթության բնագավառի ակտիվ մասնակցությունը գլոբալ և տարածաշրջանային գիտակրթական գործընթացներին, մյուս կողմից` խնդիր է առաջադրում կրթությանը` զարգացնել նման մասնակցության ներուժը, ապահովել լեզվական և միջմշակութային շփումների դժվարությունների հաղթահարումը:

7. Ամրագրելով կրթական և գիտական եվրոպական ստանդարտներ և ապահովելով բարձրորակ կրթություն, Հայաստանի գիտակրթական համակարգը կարող է բավականին գրավիչ դառնալ հարևան երկրների համար ինչպես կրթական ծառայությունների ձեռքբերման, այնպես էլ կրթության ոլորտում ներդրումների առումով: Նման դերակատարում ունենալու ձգտում ունեն նաև տարածաշրջանի մեզ հարևան որոշ երկրներ, որոնք նույնպես հռչակել են եվրաինտեգրման քաղաքականություն և ակտիվորեն քայլեր են ձեռնարկում իրենց գիտակրթական համակարգերը զարգացնելու եվրոպական չափանիշներին համապատասխան: Այս խնդրում ունենալով որոշակի մրցակցային առավելություններ, Հայաստանը պետք է որդեգրի առավել ինտենսիվ բարեփոխումների քաղաքականություն` հատկապես մասնագիտական կրթության ոլորտում:

8. Հայաստանի Հանրապետությունն անցնում է պետականության կայացման և քաղաքացիական հասարակության կառուցման դժվարին ճանապարհ: Այս գործընթացում հսկայական է նոր սերնդի դաստիարակության կարևորությունը: Կրթության համակարգի խնդիրն ակտիվ քաղաքացու ձևավորումն է, որը կրում է ազգային արժեքները, դրանք համադրելով քաղաքացիական հասարակության առաջադիմական մշակույթի հետ:

9. Պետականության կայացման ճանապարհին Հայաստանը ստիպված է լուծել մի շարք սոցիալական խնդիրներ` նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների հարատև բարեկեցությունը: Առավել առաջնային է հանդիսանում աղքատության հաղթահարումը, որտեղ կրթությունը դիտարկվում է հիմնական գերակայությունների շարքում: Նկատի ունենալով Հայաստանի տնտեսական զարգացման միտումները, այս բնագավառում ևս առաջնային է դառնում որակյալ մասնագիտական կրթության հնարավորությունների ընդլայնումը` սոցիալական անհավասարությունն ու տարածքային անհամաչափ զարգացումը մեղմելու հրամայականով:

10. Հայաստանի կարևոր հիմնախնդիրների շարքին է դասվում հայապահպանության խնդիրը: Ունենալով աշխարհասփյուռ հայություն, Հայաստանը ջանում է ներգրավել Սփյուռքի առկա ներուժը` միաժամանակ ստանձնելով պարտականություն աջակցելու նրան դիմակայելու ուծացմանը և լեզվամշակութային ինքնության կորստի կանխմանը: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության գիտակրթական համակարգը կոչված է համակողմանիորեն սատարելու սփյուռքահայ կրթօջախների գործունեությանը, ապահովելու արդյունավետ համագործակցություն գիտակրթական ոլորտում` դրանով իսկ պայմաններ ձևավորելով համահայկական ներուժի համախմբման և ռացիոնալ օգտագործման նպատակային խնդիրների լուծման համար:

11. Այսպիսով, պետության զարգացման և ազգային անվտանգության ապահովման համատեքստում մրցունակ գիտակրթական քաղաքականության իրականացման մարտահրավերը պահանջում է Հայաստանի գիտակրթական բնագավառի առաջանցիկ զարգացում, որն ուղղված է կրթության որակի և մատչելիության բարձրացմանը և գիտության ու տնտեսության արդյունավետ կապի ապահովմանը:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Հայաստանի գիտակրթական համակարգի գլխավոր նպատակներն են համակարգի արդիականացումը և կրթության մատչելիության ապահովումը: Սույն նպատակների իրականացման համար առաջնահերթ են`

1) Հայաստանի մտավոր ներուժի զորացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացումը.

2) գիտակրթական համակարգի վերակառուցումն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին.

3) ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը.

4) գիտական արտադրանքի ապրանքայնացումը և գիտական ներուժի ներգրավումը կենսագործունեության բոլոր ոլորտներում:

13. Հեռանկարային գիտակրթական քաղաքականության իրականացումը

1) հեռանկարային գիտակրթական քաղաքականության իրականացումն առաջին հերթին պայմանավորված է գիտության և կրթության կառավարման արդյունավետ համակարգի ձևավորմամբ: Այն նախատեսում է`

ա. կառավարման մարմինների կառուցվածքային և ֆունկցիոնալ օպտիմալացում,

բ. կառավարման մարմինների մասնագիտական ներուժի հզորացում, հատկապես` ռազմավարական պլանավորման և բարեփոխումներն առաջնորդելու ոլորտներում,

գ. որոշումների կայացման արդյունավետ` արդյունքի և գիտական հետազոտությունների վրա հիմնված, մասնակցային աշխատաոճի որդեգրում,

դ. գործունեության հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում.

2) միջազգային տնտեսական, հասարակական, մասնագիտական և այլ ցանցերում մասնակցությունը կարևոր պայման է շարունակաբար նորացվող գիտելիքի համաշխարհային շտեմարանից օգտվելու, առկա գիտելիքը, փորձն արագորեն տեղայնացնելու, իսկ տեղական գիտելիքն ու նորարարությունը միջազգայնացնելու համար: Միջազգային ցանցերում մասնակցության անհրաժեշտությունը կնպաստի Հայաստանի կրթության որակի և վարկանիշի, ինչպես նաև ընդհանուր մրցունակության բարձրացմանը: Այս տեսանկյունից առաջնային է համարվում`

ա. անդամակցումը միջազգային, հատկապես` եվրոպական, գիտակրթական կազմակերպություններին,

բ. մասնակցությունը միջազգային գնահատումների, գիտական հետազոտությունների, կրթական ծրագրերի,

գ. սովորողների և հաստատությունների միջազգային համագործակցության կարողությունների զարգացումը,

դ. սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը,

ե. մասնագետների նպատակային պատրաստումն արտասահմանյան բարձրակարգ կրթօջախներում (նպատակային ուսուցում, փոխանակման ծրագրեր).

3) մտավոր ներուժի զարգացմանը միտված քաղաքականությունը ենթադրում է այնպիսի ռազմավարական մոտեցումների որդեգրում, որոնք ապահովում են բարեփոխումների առավել նպատակայնություն և արդյունավետություն, նպաստավոր պայմաններ են ստեղծում նորարարական զարգացումների համար: Այս առումով նախարարության գործունեությունն ուղղված է լինելու`

ա. առաջավոր գիտակրթական կենտրոնների ձևավորմանն ու զարգացմանը,

բ. բացառիկ նվաճումները խթանող ներդրումային քաղաքականության իրականացմանը,

գ. նորարարական մշակումներին ուղղված գիտական հետազոտությունների ծավալի մեծացմանը,

դ. գիտական կադրերի երիտասարդացմանը:

14. Գիտակրթական համակարգի վերակառուցում

1) կրթության զարգացման գլխավոր նպատակների իրականացումը պահանջում է արդիականացնել կրթության բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունն արդի պահանջներին: Հայաստանի կրթության բնագավառում ներկայումս ընթացող բարեփոխումներն ընդգրկում են կրթության բոլոր մակարդակները: Դրանք միտված են կրթության որակի և մատչելիության ապահովմանը.

2) բարեփոխումների հետագա փուլը նախատեսում է`

ա. բարձրագույն կրթության համակարգի վերակառուցում բոլոնյան գործընթացի սկզբունքներին և չափանիշներին համապատասխան,

բ. նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի համապատասխանեցում եվրոպական չափանիշներին` համաձայն կոպենհագենյան գործընթացի սկզբունքներին,

գ. գիտակրթական հաստատությունների և տնտեսության արդյունավետ երկխոսության և համագործակցության խթանում, գործուն մեխանիզմների մշակում և ներդրում,

դ. մասնագիտական կրթության մատչելիության բարձրացում և հավասար հնարավորությունների ստեղծում:

15. Ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրում

1) կրթության ոլորտի բարեփոխումներում բովանդակային և կազմակերպական խնդիրներին զուգընթաց կարևորվում է նաև ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը որպես կրթության որակի ապահովման հիմնական գործոն: Այս ոլորտում նախարարության առաջնահերթություններն են`

ա. կրթության բնագավառում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը,

բ. մասնագիտական կրթության ոլորտում համընդհանուր անցումն արդյունքահեն չափանիշների և կրեդիտային համակարգի,

գ. սովորողների ներգրավումը գիտական հետազոտություններում:

15. Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն ռազմավարական խնդիր համարելով գիտության զարգացումը և տեխնոլոգիական առաջընթացը` անհրաժեշտ է ապահովել այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումը, որը կապահովի Հայաստանի տնտեսության վերընթաց զարգացում: Գիտության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծումն է, որում վճռորոշ դերակատարություն պետք է ունենա պետությունը: Առաջիկա տարիների համար գիտության ոլորտի բարեփոխումների իրականացման շրջանակներում, ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ռազմավարության սկզբունքներից, կարևորվում է այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են Հայաստանի մտավոր ներուժի զարգացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացմանը, գիտակրթական համակարգի վերակառուցմանը և համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին:

 

III. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Հ/հ

Միջոցառումը

Նպատակը և ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետները

Ֆինանսական աղբյուրները

Կատարողը

1

2

3

4

5

6

1.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կադրային և ինստիտուցիոնալ զարգացման կարողությունների ուսումնասիրում, ռացիոնալացում

կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում

2011թ.

Դոնոր կազմակեր-պություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

2.

Բարեփոխումներն առաջնորդող թիմի ձևավորում և վերապատրաստումների իրականացում ՝ ծրագրերի կառավարման, ֆինանսական վերլուծության, ռեսուրսների մոբիլիզացման և դոնորների հետ տարվող աշխատանքների համակարգման ոլորտներում

նախարարության` բարեփոխումներն առաջնորդելու մասնագիտական ներուժի զարգացում

2011-2012թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

3.

Զարգացման ծրագրի մոնիթորինգի մեխանիզմների, ցուցանիշների համակազմի, արդյունքների հանրայնացման համակարգի մշակում և ներդրում

հաշվետվողականության և թափանցիկության ապահովում

2010թ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

4.

Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ուսումնադաստիարակչական գործունեության նկատմամբ պետական վերահսկողության` միջազգային չափանիշներին համապատասխան մեխանիզմների մշակում և ներդրում

կրթական քաղաքականության իրականացման ապահովում

2011-2012թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

5.

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի զարգացում և ամբողջականացում

կրթության ոլորտի վարչական վիճակագրության բարելավում

2010-2012թթ.
ըստ տարիների համակարգում կներառվեն կրթական բոլոր աստիճանները

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

6.

ՄԿՈՒ-ի համակարգի բարեփոխումներ կոպենհագենյան հռչակագրի սկզբունքներին համապատասխան

ՄԿՈՒ-ի համակարգի ինտեգրում եվրոպական կրթական տարածքին

2010-2015թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

7.

Արտակարգ ընդունակություններ դրսևորած աշակերտների (խմբերի) մասնակցության ապահովում միջազգային օլիմպիադաներին, ստուգատեսներին և մրցույթներին

կրթական նվաճումների խրախուսում

2010-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

8.

Սփյուռքահայ մասնագետների մասին տեղեկատվական բազայի ստեղծում, համագործակցությունը խրախուսող մեխանիզմների ներդրում

սփյուռքահայ մասնագետների ներուժի ներգրավում

2010-2011թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

9.

Բարձրակարգ կրթական նվաճումներին միտված, նորարարական ծրագրերի մրցույթի կարգի մշակում և ներդրում

նվաճումներին միտված քաղաքականության իրականացում

2012թ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կրթության և գիտության նախարարու-

թյուն

10.

Սովորողների ստեղծագործական, հետազոտական և նորարարական աշխատանքների խրախուսման մեխանիզմների ներդրում

կրթական նվաճումների խրախուսում

2011թ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

11.

Միջին և բարձրագույն մասնագիտական, հետբուհական կրթության համալիր վերակառուցման ռազմավարության, միջոցառումների պլանի և ժամանակացույցի մշակում

մասնագիտական կրթության համալիր բարեփոխում

2011թ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

12.

Եվրոպական որակավորումների շրջանակին համապատասխան որակավորումների ազգային շրջանակի մշակում և ներդրում

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ինտեգրումը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին, որակավո-րումների ազգային շրջանակի գործարկում

2010-2012թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

13.

Որակի ապահովման ազգային համակարգի ձևավորում

կրթության որակի ապահովում, Որակի ապահովման ազգային ծառայության գործարկում

2010-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

14.

Ուսումնական հաստատությունների արտաքին գնահատման միասնական չափանիշների մշակում և ներդրում

կրթության որակի ապահովում

2011-2012թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

15.

Կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրում

սովորողների շարժունության ապահովում

2010-2011թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

16.

Անցում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի

կանոնակարգվող մասնագիտությունների համար վարութային դաշտի ապահովում, անցում եռաստիճան համակարգին

2010-2012թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

17.

Բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանաչման և համարժեքության ապահովում

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթական տարածքին, ավարտական փաստաթղթի միասնական հավելվածի հաստատում

2010-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

18.

Գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի ներդրում, գնահատման համակարգի հայեցակարգի մշակում և հաստատում

գնահատման միասնական չափանիշների և հավասար պայմանների ապահովում, անցում գնահատման նոր համակարգին

2010-2011թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

19.

Ըստ կրթական աստիճանների` մասնագիտական չափորոշիչների և մասնագետների (բակալավր, մագիստրոս և հետազոտող) պատրաստման մոդելների մշակում

կրթության որակի ապահովում, մասնագիտական չափորոշիչների և մասնագետների պատրաստման մոդելների հաստատում

2010-2011թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

20.

Միջբուհական համատեղ կրթական ծրագրերի մշակում և իրականացում` ընդհանուր ծրագրային չափորոշիչներին համապատասխան և ընդհանուր որակավորման շնորհումով

շարժունության ապահովում, համատեղ ծրագրերի իրականացում

2011-2015թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

21.

Մանկավարժական կրթության, այդ թվում` մանկավարժների շարունակական վերապատրաստման, մասնագիտական զարգացման համակարգի արդիականացման ծրագրի մշակում և իրականացում

մանկավարժների պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորում

2010-2014թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

22.

Կրթական հաստատությունների համակարգչային ապահովվածության բարձրացում և ապահովում ինտերնետային կապով

մեկ համակարգչին բաժին ընկնող սովորողների թիվը հասցնել 20-ի, դպրոցների 90%-ն ապահովել ինտերնետային կապով

2010-2015թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ, մասնավոր ներդրումներ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

23.

Ժամանակակից ուսումնական էլեկտրոնային ռեսուրսների մշակում

բոլոր դպրոցներն ապահովել էլեկտրոնային ուսումնական ռեսուրսներով

2010-2015թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

24.

 Գիտության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում

գիտության առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում

2011-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

25.

Գիտական կենտրոնների, հետազոտական համալսարանների ստեղծում

պետական գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում, գիտաարտադրական համալիրների կազմակերպում

2011-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

26.

Գիտության ոլորտում բարեփոխումների համար օրենսդրական դաշտի բարելավում

Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման համար օրենսդրական հենքի ապահովում

2011-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

27.

Գիտության հիմնադրամի ստեղծում

գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացում, համաֆինանսավորման մեխանիզմի ներդրում

2011թ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

28.

Գիտության ոլորտի զարգացման 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի մշակում

գիտության առաջընթաց զարգացման ապահովման համար ծրագրային հենքի ստեղծում

2010թ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

29.

 Միջազգային այլ կազմակերպությունների հետ գիտության ոլորտի համալիր բարեփոխումների օժանդակության համատեղ ծրագրերի իրականացում` համաֆինանսավորման սկզբունքով

գիտական համագործակցության զարգացում, եվրոպական գիտական տարածք ինտեգրում

2011-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

30.

 Գիտության ոլորտի ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացում

գիտության ոլորտի առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում

2011-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

31.

 Միջազգային ճանաչում ունեցող գիտնականների համար հատուկ դրամաշնորհային համակարգի ստեղծում

միջազգային ճանաչում ունեցող գիտնականների համար առավել բարձր վարձատրության պայմանների ապահովում

2012-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

32.

Գիտության երիտասարդացման լուծմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում

գիտական ներուժի վերարտադրության ապահովում՝ տվյալ տարվա պետական բյուջեով գիտության ծախսերի համար նախատեսվող ընդհանուր գումարների սահմաններում

2011-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

33.

Միասնական գիտատեղեկատվական ցանցի զարգացմանը և գիտահրատարակչական գործունեության միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված աշխատանքների կազմակերպում

միասնական գիտատեղեկատվական ցանցի զարգացման, գիտահրատարակչական գործունեության միջազգային չափանիշներին համապատասխանեցման ապահովում

2011-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

34.

Գիտական արտադրանքի ապրանքայնացման արդյունավետ մեխանիզմների ստեղծում

գիտական արտադրանքի արտաքին և ներքին շուկա դուրսբերման հնարավորությունների ստեղծում

2011-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

35.

Կիրառական բնույթի պետական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում

գիտական արդյունքի առևտրայնացման պայմանների ապահովում

2011-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

36.

Գիտական նորամուծությունների կենտրոնների ստեղծում
Գիտատեխնիկական ոլորտում վենչուրային ներդրումների մեխանիզմների ձևավորում

գիտական նորամուծությունների ռիսկերի մեխանիզմների ապահովում

2012-2015թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-պություններ և ձեռնարկություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

37.

Հայագիտության բնագավառում հետազոտությունների խրախուսում, միջազգային համագործակցությունը խթանող մեխանիզմների ձևավորում
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ստեղծում

հայագիտության առաջընթաց զարգացման ապահովում

2012-2015թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-պություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

38.

Գիտության կառավարման տեղեկատվական համակարգի զարգացում

գիտության ոլորտում վարչական վիճակագրության ներդրում

2011-2012թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ

ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան