040.0255.20.05.00
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
20 մայիսի 2000 թվականի N 255
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Միջազգային զարգացման ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկի հաշվին տրանսպորտի վարկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տրանսպորտի վարկային ծրագրի իրականացման գրասենյակ` պետական հիմնարկի կարգավիճակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |