ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2010 թվականի N 162-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1. Որոշման 4-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կազմից հանել Հ. Կարապետյանին և խորհրդի կազմում ընդգրկել Ա. Աղաջանյանին:
2. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի երկրորդ պարբերությունից «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության» բառերը հանել, երրորդ պարբերությունում «Հայ հեղափոխական դաշնակցություն» բառերը փոխարինել «Օրինաց երկիր» բառերով, իսկ «Հ. Կարապետյան - ՀՅԴ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար (համաձայնությամբ)» բառերը` «Ա. Աղաջանյան - «Օրինաց երկիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար (համաձայնությամբ)» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2010 թ. մարտի 12 Երևան
վարչապետՏ. Սարգսյան