ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2010 թվականի N 42-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության համար նախատեսված տեղանքներին հարող տարածքներում ապօրինի հողօգտագործման ու շինարարության դեպքերի կանխման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի N 968-Ա որոշման պատշաճ իրականացման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված հունվարի 26-ի N 42-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Գ. Սարգսյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Մալխասյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ս. Գալստյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ռ. Ալավերդյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ա. Օսիկյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ե. Զախարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ |
Ս. Խաչատրյան | - ՀՀ Սյունիքի մարզպետ |
Վ. Հովակիմյան | - ՀՀ Արարատի մարզպետ |
Ս. Սահակյան | - ՀՀ Արագածոտնի մարզպետ |
Լ. Նանյան |
- ՀՀ Շիրակի մարզպետ |
Ն. Պողոսյան | - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Բախշյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |