ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0533/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0533/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի |
2009 թվականի սեպտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Իրինա Մալաքյանի, Անահիտ Բալինյանի և Վարդուհի Մալաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անահիտ Բալինյանի, Իրինա Մալաքյանի, Վարդուհի Մալաքյանի ընդդեմ Գագիկ, Վերա, Շուշանիկ, Գուրգեն, Արա Մալաքյանների` բնակելի տարածությունը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին.
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Անահիտ Բալինյանը, Իրինա և Վարդուհի Մալաքյանները պահանջել են թույլատրել Երևան քաղաքի Ռուբինյանց 20 շենքի թիվ 36 և 36ա բնակարանները հրապարակային սակարկություններով վաճառել` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 05.12.2008 թվականի թիվ ԵԱՔԴ 0533-02-08 վճռով հայցը մերժել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.03.2009 թվականի որոշմամբ Անահիտ Բալինյանի, Իրինա և Վարդուհի Մալաքյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անահիտ Բալինյանը, Իրինա և Վարդուհի Մալաքյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 14.08.2009 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաuտատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Ուսումնասիրելով 14.08.2009 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել 14.08.2009 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«13.08.2009թ. |
ք. Երևան |
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով հայցվորներ, Երևան քաղաքի Ռուբինյանց 36ա հասցեի բնակարանի համասեփականատերեր` Անահիտ Բալինյանս, Իրինա Մալաքյանս և Վարդուհի Մալաքյանը, որի անունից հանդես է գալիս ներկայացուցիչ, փաստաբան Կարինե Քաջազնունին (այսուհետ նաև Հայցվորներ), ինչպես նաև պատասխանողներ, Երևան քաղաքի Ռուբինյանց 36 հասցեի բնակարանի համասեփականատերեր` Գագիկ, Վերա, Շուշանիկ, Գուրգեն և Արա Մալաքյաններս (այսուհետ նաև Պատասխանողներ) կնքում ենք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
1. Գագիկ, Վերա, Շուշանիկ, Գուրգեն և Արա Մալաքյանները հանդիսանալով Ռուբինյանց 20շ. թիվ 36 բնակարանի սեփականատերեր, ինչպես նաև թիվ 36 և 36ա հասցեների բնակարանների կոմունալ և օժանդակ հարմարությունների համասեփականատերեր, պարտավորվում ենք հաշտության համաձայնությունը ուժի մեջ մտնելու պահից 18 ամսվա (1.5 տարի) ընթացքում Անահիտ Բալինյանին, Իրինա և Վարդուհի Մալաքյաններին վճարել 2.590.000 (երկու միլիոն հինգ հարյուր իննսուն հազար) դրամ գումար, նրանց սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Ռուբինյանց 36ա հասցեի 14 քմ բնակարանի ու ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող կոմունալ և օժանդակ հարմարությունների դիմաց:
2. Անահիտ Բալինյանը, Իրինա և Վարդուհի Մալաքյանները հանդիսանալով Երևան քաղաքի Ռուբինյանց թիվ 36ա հասցեի բնակարանի սեփականատերեր և Երևան քաղաքի Ռուբինյանց 36 ու 36ա հասցեների բնակարանների կոմունալ և օժանդակ հարմարությունների համասեփականատերեր, հայտարարում ենք, որ հաշտության համաձայնությունը ուժի մեջ մտնելու պահից 18 ամսվա (1.5 տարի) ընթացքում Գագիկ, Վերա, Շուշանիկ, Գուրգեն և Արա Մալաքյանների կողմից 2.590.000 (երկու միլիոն հինգ հարյուր իննսուն հազար) դրամ գումարը մեզ կամ մեզանից որևէ մեկին վճարելու պահից, հօգուտ Պատասխանողների հրաժարվում ենք Երևան քաղաքի Ռուբինյանց 36ա հասցեի բնակարանի և Երևան քաղաքի Ռուբինյանց 36 ու 36ա հասցեների բնակարանների կոմունալ և օժանդակ հարմարությունների նկատմամբ մեր սեփականության իրավունքից և պարտավորվում ենք բնակարանն անմիջապես ազատել ու դուրս գրվել հաշվառումից:
3. Այն դեպքում, երբ Գագիկ, Վերա, Շուշանիկ, Գուրգեն և Արա Մալաքյանների 2.590.000 դրամ գումարը Անահիտ Բալինյանին, Իրինա և Վարդուհի Մալաքյաններին պետք է վճարեն Երևան քաղաքի Ռուբինյանց 36 ու 36ա հասցեների բնակարանները օտարելուց ստացված գումարից, ապա Հայցվորները տալիս են համաձայնություն, որպիսզի Գագիկ, Վերա, Շուշանիկ, Գուրգեն և Արա Մալաքյանները համատեղ օտարեն Երևան քաղաքի Ռուբինյանց 36 ու 36ա հասցեների բնակարանները կամ դրանցից մեկը և պարտավորվում են չխոչընդոտել բնակարանների, կամ դրանցից մեկի օտարմանն ու կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները, բնակարանների օտարման համար:
4. Գագիկ, Վերա, Շուշանիկ, Գուրգեն և Արա Մալաքյանները պարտավորվում են Երևան քաղաքի Ռուբինյանց 36 ու 36ա հասցեների բնակարանների կամ դրանցից մեկի օտարման արդյունքում ստացված գումարով, անհապաղ, չսպասելով սույն հաշտության համաձայնությամբ գումարի վճարման վերջնական ժամկետի ավարտին, վճարել Հայցվորների 2.590.000 դրամ գումարը:
5. Հայցվորները պարտավորվում են Պատասխանողների առաջին իսկ տեղեկացմամբ ներկայանալ և բացել իրենց բնակարանի դուռը իրենց բնակարանը հնարավոր գնորդներին ցույց տալու համար կամ բնակարանի բանալին թողնել համատիրությունում, համաձայնություն տալով, որ Պատասխանողները նույն նպատակով բանալին վերցնեն և բնակարանը հնարավոր գնորդներին ցույց տան:
Կողմերս տեղյակ ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 և 110 հոդվածներով նախատեսված` հաշտության համաձայնություն կնքելու հետևանքներին և միջնորդում ենք դատարանին հաստատել հաշտության համաձայնությունը:
Անահիտ Բալինյան անձնագիր` AF 0284108 ստորագրություն Ա.Բալինյան
Իրինա Մալաքյան անձնագիր` AE 0545707 ստորագրություն Մալաքյան Ի.
Վարդուհի Մալաքյան անձնագիր` AF 0284138, ներկայացուցիչ` Կարինե Քաջազնունի ստորագրություն Կ. Քաջազնունի
Գագիկ Մալաքյան անձնագիր` AF0206400 տրվ. 09.12.2000թ. 007-ից ստորագրություն Գ. Մալաքյան
Վերա Մալաքյան անձնագիր` AC 0347478 տրվ. 12.09.1998թ. 007-ից ստորագրություն Վ. Մալաքյան
Շուշանիկ Մալաքյան անձնագիր` AE 0210697 տրվ. 08.11.2000թ. 007-ից ստորագրություն
Գուրգեն Մալաքյան անձնագիր` AE 0611007, տրված 09.06.2000թ. 007-ից ստորագրություն
Արա Մալաքյան անձնագիր` AH0455537 տրվ. 13.09.2007թ. 007-ից ստորագրություն»:
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2009 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|