ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2009 թվականի N 915-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի նոյեմբերի 1-4-ը Վաշինգտոն (ԱՄՆ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ն. Երիցյանինը, Է. Բաբայանինը, Ա. Գալստյանինը, Վ. Արամյանինը, Գ. Խաչատրյանինը, Վ. Կիրակոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Կիրակոսյանինը և Ա. Եգանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված նոյեմբերի 3-ի N 915-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
Ա. Կիրակոսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Է. Բաբայան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (2009թ. նոյեմբերի 1-9-ը) |
Ա. Գալստյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (2009 թվականի նոյեմբերի 1-6-ը) |
Գ. Խաչատրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ (2009թ. նոյեմբերի 1-9-ը) |
Ա. Եգանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
Վ. Կիրակոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
(Կազմը լրաց. 26.11.09 N 915-Ա)