Գլխավոր տեղեկություն
Համար
N 915-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2009 թվականի N 915-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ  ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի նոյեմբերի 1-4-ը Վաշինգտոն (ԱՄՆ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ն. Երիցյանինը, Է. Բաբայանինը, Ա. Գալստյանինը, Վ. Արամյանինը, Գ. Խաչատրյանինը, Վ. Կիրակոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Կիրակոսյանինը և Ա. Եգանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 3

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.

նոյեմբերի 3-ի N 915-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
   
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
   
Է. Բաբայան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ  (2009թ. նոյեմբերի 1-9-ը)
   
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
   
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (2009 թվականի նոյեմբերի 1-6-ը)
   
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
(2009թ. նոյեմբերի 1-9-ը)
   
Ա. Եգանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
   
Վ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և  տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

(Կազմը լրաց. 26.11.09 N 915-Ա)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2009, N 972-Ա 27.11.2009, N 915-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան