ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2009 թվականի N 980-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1461-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 2-րդ կետում «ֆինանսների» բառից հետո «և էկոնոմիկայի» բառերը հանել.
2) որոշմամբ հաստատված կարգի`
ա. ամբողջ տեքստում «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ֆինանսների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 13-րդ կետի «բ» ենթակետի չորրորդ և վեցերորդ պարբերություններում «2» թիվը փոխարինել «1» թվով, «օրվա» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով,
գ. 15-րդ կետի վերջին պարբերությունում «մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «հնգօրյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2009 թ. օգոստոսի 31
Երևան