Basic information
Number
N 709-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.08.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
12.08.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.08.2013
Effective date
13.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2013 թվականի N 709-Ա

 

Ռ. ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՄԱՐԶԻ ՍՈԼՈՎԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռ. Մարկոսյանին 2013 թվականի օգոստոսի 14-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի Սոլովկի՝ Սոլովկյան կղզիների թանգարաններից և արխիվից Հայաստանին վերաբերող նյութերը Հայաստան տեղափոխելու համար:

2. Ռ. Մարկոսյանի՝ Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի Սոլովկի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռ. Մարկոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի Սոլովկի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 12

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation