ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2009 թվականի N 615-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման հետ կապված հարցերի քննարկման նպատակով 2009 թվականի հուլիսի 19-21-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Թբիլիսի մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
5. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 16-ի «Ն. Երիցյանին, Հ. Բեգլարյանին և Գ. Գրիգորյանին Թբիլիսի գործուղելու մասին» N 594-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 22-ի N 615-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-21-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար) |
Հ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Շաբոյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Գ. Գրիգորյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Գ. Քառյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկային ընթացակարգերի վարչության մաքսային ընթացակարգերի բաժնի պետ |
Մ. Արշակյան | - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող |
Ռ. Խաչատրյան | - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|