ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2025 թվականի N 398-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և քրեակատարողական ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 710-Ն որոշման N 1 հավելվածում ուժը կորցրած ճանաչել 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ և 62-րդ կետերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 12.1-ին ծածկագրով տողի երրորդ սյունակում «0,7 բայց ոչ պակաս 68000 դրամ» բառերը փոխարինել «ամսական՝ 100000 դրամ, և յուրաքանչյուր 1 մոտոժամի համար՝ ևս 3000 դրամ» բառերով.
2) 14.3-րդ ծածկագրով տողի՝
ա. երկրորդ սյունակը «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ պարտադիր (կուրսանտ)» բառերով,
բ. երրորդ սյունակը «292 973 դրամ» բառերից հետո լրացնել «կամ 200 000 դրամ» բառերով,
գ. չորրորդ սյունակի 1-ին և 2-րդ ենթակետերում «գործուղվածներին» բառերը փոխարինել «գործուղված պայմանագրային զինծառայողներին» բառերով,
դ. չորրորդ սյունակի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) 200 000 դրամը հաշվարկվում է օտարերկրյա պետության (բացառությամբ՝ ՌԴ) ռազմաուսումնական հաստատության կողմից առանց կրթաթոշակ վճարելու ուսման գործուղված պարտադիր զինծառայողներին (կուրսանտներին):».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ ծածկագրերով տողերով՝
« |
|
»: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2025 թվական:
