ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2009 թվականի N 971-Ն
«ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ N 13 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ ստեղծել լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը:
3. «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
4. «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելուց հետո պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը նվիրաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ միայն ուսումնական նպատակով օգտագործելու պայմանով:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Արմավիրի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի «Վաղարշապատի (Էջմիածնի) տարածաշրջան» ենթաբաժնի 62.1-ին կետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 31 |